12.30.2013

Կենսաակտիվ հավելումների առավելությունները դեռեւս ապացուցված չեն

Կարծիք կա, որ գլյուկոզամինը եւ խոնդրոիտին սուլֆատը ծնկան հոդի թույլ արթրիտով մարկանց մոտ  կարող են նվազեցնել հոդի վնասումը:  Մինչդեռ , համաձայն նոր հետազոտության, տարբերություն չկա այս սննդային հավելումները չընդունողների եւ նրանց միչեւ , ովքեր երկու տարվա ընթացքում խմել են այս հավելումները:
Հետազոտության արդյունքները կարող են  որպես հուշում դիտարկվել , որ հավելումները նշանակալի դեր չունեն արթրիտի ծանրության եւ ախտանշանների թեթեւացման հարցում, ասաց հետազոտողներից մեկը:
«Սա եւս մեկ հետազոտություն է, որը վիճարկում է գլյուկոզամինի եւ խոնդրոիտին սուլֆատի օգուտը»,-  ասել է Բոսթոնի  Բրայհեմի կանանց հիվանդանոցի ռեւմատոլոգ եւ դեղահամաճարակաբան Դանիել Սոլոմոնը, ով մասնակցություն չի ունեցել հետազոտությանը:
Բայց նաեւ կարծիքներ կային, որ հետազոտությունը կարող էր մատնանշել  գլյուկոզամինի եւ խոնդրոիտին սուլֆատի արդյունավետությունը ախտանշանների նվազեցման հարցում, եթե կիրառվեր  թեթեւ արթրիտով մարդկանց շրջանում, հաղորդում է Fox News-ը:
Ելույթի հեղինակաները Մոնրեալի համալսարանական  հիվանդանոցի հետազոտական կենտրոնի օստեոարթրիտի գիտահետազոտական բաժնի աշխատակից Ջոան Մարտեն-Պելետյերի գլխավորությամբ, անհասանելի էին մեկնաբանությունների համար:
Նրանք դիտարկել են 600 մասնակցի  տվյալները՝  Օստեոարթրիտի շարունակվող հետազոտության ընթացքում ՝ օստեոարթրիտի առողջապահության բնագավառի նախաձեռնության ամերիկյան Ազգային ինստիտուտի հովանու ներքո: Հետազոտության որոշ մասնակիցներ ստացել էին ոսկրի վերակառուցումը խթանող դեղամիջոցներ, մյուս մասը՝ ցավազրկողներ՝ իբուպրոֆենի նման, իսկ երրորդ խումբը՝  ընդունել էր գլյուկոզամինի եւ խոնդրոիտի նման սննդային հավելումներ:
Հետազոտողներն օգտագործել են  մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ՝ միջհոդային տարածություններն ուսումնասիրելու, մասնակիցների արթրիտի ախտանշանները վերահսկելու  եւ 24  ամիսների ընթացքում հիվանդության առաջխաղցումն ուսումնասիրելու համար:
Հակաբորբոքային ցավազրկողներ եւ գլյուկոզամին –խոնդրոիտինային հավելումներ ընդունող մարդիկ ունեցել են ավելի քիչ ցավեր, բայց միեւնույն ժամանակ ոչ զգալի փոփոխություններ ծնկան հոդի մեկ հատվածում, ի տարբերություն նրանց, ովքեր  առանց հավելումների ցավազրկողներ են ընդունել :
Իսկ ցավազրկողներ չընդունողների շարքում ցավազգացողության մեջ տարբերություն չկար սննդային հավելումներ ընդունողների եւ չընդունողների միջեւ: Ընդհանուր առմամաբ , սննդային հավելումներ ընդունողների մոտ հիվանդությունը նույն կերպ էր զարգանում, ինչպես եւ ընդունողների մոտ:
Ընդհանուր առմամաբ, Սոլոմոնն ասում է, որ  օստեոարթրիտով հիվանդների համար վերջին հաշվով արդյունքները  չեն փոխվում,  գլյուկոզամինը եւ խոնդրոիտը չեն օգնում:
Սան Ֆրանցիսկոյի , Կալիֆորնիայի համալսարանի ռեւմատոլոգ Կրիշնա Չագանտին, ով ներգրավված չէր հետազոտության մեջ , կարծում է, որ օստեոարթտրիտով հիվանդները պետք է իրենց բժիշկների հետ քննարկեն այս հավելումների դրական եւ բացասական կողմերը: Բայց նա նախազգուշացնում է, որ բացի կասկածելի արդյունավետությունից, գլկուկոզամինի եւ խոնդրոիտին սուլֆատի բացասական կողմերն են զգալի թանկ գինը եւ հնարավոր ռիսկը անվտանգության համար, քանի որ դրանք չեն վերահսկվում սննդի եւ դեղամիջոցների որակի վերահսկամ (FDA) գործակալության կողմից:

Անվտանգ է արդյո՞ք էլեկտրոնային ծխախոտը

Henley Vaporium-ում՝ Նյու Յորքի էլեկտրոնային ծխարաններից մեկում, հաճախորդները կարող են վայելել էլեկտրոնային սիգարետներ նիկոտինային գոլորշիների ավելի քան 90  բույրով՝  խոզապուխտի հոտից մինչեւ մաստակի:
Մանհեթենի  նորաձեւ թաղամսերից մեկում՝ ստորին Իսթ-Սայդում գտնվող հյուրասրահում տեղակայված են փափուկ բազմոցներ, բարձր ռոք երաժշտութույուն է հնչում եւ թարմ սուրճ ու թեյ են մատուցում: Պատերից մեկի վրա թվարկված են բոլոր այն ուռուցքածին նյութերը, որոնցից խուսափում են էլեկտրոնային ծխախոտ ծխողները՝ հրաժարվելով սովորական ծխախոտից:
Բայց էլեկտրոնային ծխախոտի աճող տարածվածությունը չվրիպեց այս երեւույթի քննադատների ուշադրությունից, ովքեր կոչ են անում արգելել  հասարակական վայրերում  դրանց օգտագործումը, մինչդեռ գիտական ապացույցներ դրանց գոլորշիների վնասակար ազդեցության վերաբերյալ դեռեւս չկան:
Էլեկտրոնային ծխախոտը արժե մոտավորապես 30-50 ֆունտ մեկ հատի համար, դրանք բարակ, բազմակի օգտագործման, մետաղյա խողովակներ են, որոնք պարունակում են էկզոտիկ բույրերով նիկոտինային հեղուկ:Երբ սպառողները սկսում են այն ծխել, նիկոտինը տաքանում է եւ գոլորշի է արձակում, որն ի տարբերություն ծխախոտի ծխի քաղցկեղ եւ այլ հիվանդություններ առաջացնող խեժ չի պարունակում, տեղեկացնում է Newsmax Health-ը։
«Էլեկտրոնային ծխախոտի եւ այլ նոր ծխախոտային արտադրանքների  պոտենցիալ առավելություններն ու ռիսկերը գնահատելու համար հետագա հետազոտություններ են անհրաժեշտ »,- ասաց FDA-ի մամլո-քարտուղար Ջեննի Հալիսկին:
Ելքը  մեծ նշանակություն ունի ծխախոտ արտադրող ընկերությունների համար, որոք շեշտ են դնում այս սարքերի վրա ՝ Միացյալ Նահանգներում ծխախոտի վաճառքի կտրուկ անկումը կոմպենսացնլու համար: ԱՄՆ-ում հասուն բնակչության շրջանում  ծխամոլությունը 2012 թվականին նվազել է  մինչեւ 18%,  ի տարբերություն 1997 թվականի 24,7% ցուցանիշի, համաձայն հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման Կենտրոնների տվյալների:
Այնուամենայնիվ էլեկտրոնային ծխախոտը անվտանգ չէ: Դրանք կարող են բարձր զարկերակային ճնշման, սրտի ռիթմի խանգարումների պատճառ դառնալ եւ հանգեցնել ճարպակալման եւ շաքարախտի:
Իսկ մրգային եւ հրուշակեղենի բույրով էլեկտրանային ծխախոտները նույնիսկ ավելի վտանգավոր են, ըստ քննադատների, քանի որ դրանք կարող են երեխաներին ներգրավել ծխամոլության մեջ: