12.01.2014

Թաց(Խորխոտ) հազի դեմ ուղղված ևս մեկ պրեպարատ


Դեղի ակտիվ բաղադրամասն է ամբրոկսոլ հիդրոքլորիդը  30 մգ:
Օժտված է խորխաբեր,խորխալուծ հատկությամբ:Իջեցնում է խորխի մածուցիկությունը,հեշտացնում նրա դուրս բերումը :Ազդեցությունը վրա է հասնում դեղը ընդունելուց 30 րոպե հետո և պահպանվում 6-12 ժամ:Դեղը մետաբոլիզվում է  լյարդում:Դեղի նյութափոխանակության արգասիքների մեծ մասը հեռանում է երիկամների միջոցով:Դեղը ներթափանցում է արյուն ուղեղային պատնեշով,ընկերքային պատնեշով,դուրս է գալիս նաև կրծքի կաթով:Ցուցված է շնչառական ուղիների սուր և քրոնիկ հիվանդությունների ժամանակ` խորխի դուրս բերման նպատակով
1.Սուր և խրոնիկական բրոնխիտ
2.Թոքերի խրոնիկական օբստրուկտիվ(խցանող)հիվանդություն
3.Պնևմոնիա
4.Բրոնխիալ ասթմա խորխի դժվարացած դուրս բերմամբ
Կողմնակի էֆեկտներն են` մաշկային ցան,եղնջացան,անգիոնևրոտիկ այտուց,շնչահեղձություն,համի զգայնության խանգարում,սրտխառնոց,փսխում,դիսպեպսիա,դիարեյա(լուծ),այրոց,որովայնի շրջանում ցավեր,փորլուծություն,փորկապություն,բերանում չորություն,շնչառական ուղիներում և կոկորդում չորության զգացում:
Հակացուցված է դեղի նկատմամբ, ինչպես նաև գալակտոզայի նկատմամբ բարձր զգայնություն ունեցող մարդկանց:Հղիության,կրծքով կերակրման,լյարդային և երիկամային անբավարարության ժամանակ դեղը ընդունումը համաձայնեցնել միմիայն բժշկի հետ:ՉԻ կարելի դեղը համակցել հակահազային դեղերի հետ: Հակաբիոտիկների և տվյալ դեղի համակցումը բերում է հակաբիոտիկների կոնցենտրացիայի մեծացմանը խորխի ու բրոնխիալ արտազատուկի մեջ:
 Տրվում է առանց դեղատոմսի:

Առողջ եղեք.....

11.25.2014

Թաց (Խորխոտ) հազի դեմ լավագույն միջոցներից մեկը

                                                         

Ակտիվ  բաղադրամասն է ացետիլցիստեինը,որը հանդիսանում է խորխաբեր,խորխալուծ միջոց:Նման հատկությունը ացետիլցիստեինը ապահովում է լորձում առկա մուկոպոլիսախարիդներում բիսուլֆիդային կապերի քայքայումով:Այն օժտված է հակաօքսիդանտային հատկությամբ,թոքաբշտերում նպաստում է օդափոխությանը:Ացետիլցիստեինը հանդիսանում է անտիդոտ(հակաթույն) ալդեհիդներով,ֆենոլներով և պարացետամոլով թունավորման դեպքում:Օգտագործելուց հետո այն անմիջապես ներծծվում է ստամոքս-աղիքային համակարգում և մետաբոլիզմը տեղի է ունենում լյարդում:Մետաբոլիտները դուրս է բերվում երիկամների միջոցով:
Ցուցված է` խորխի կուտակման և դժվար դուրս բերման ժամանակ հետևյալ հիվանդությունների դեպքում`
1.Սուր և խրոնիկական բրոնխիտ
2.Տրախեիտ,մուկովիսցիդով
3.Բրոնխային ասթմա
4.Լարինգիտ,սինուսիտ
Ընդունման կարգը` 10 օրեկանից 2 տարեկանի երեխաների համար ընդունել 50 մգ օրեկան 2-3անգամ:2-14տարեկանների համար օրեկան 3 ընդունումով առավելագույն օրեկան դոզան  չգերազանցելով 400 մգը:14 տարեկանից բարձրերին օրեկան 3 ընդունումով,մինչև 600մգ:Ընդունել հացից հետո:
Կողմնակի ազդեցություններ
Ստանոքս-աղիքային `ստոմատիտ,սրտխառնոց,փսխում,փորլուծություն,այրոց:
Կենտրոնական նյարդային համակարգ` գլխացավ,ականջներում աղմուկ:
Սիրտ անոթային համակարգ` թերճնշում,սրտխփոց:
Ալերգիկ ռեակցիաներ`մաշկային ցան,կարմրություն,քոր:
Հակացուցումներ`
Գերզգայնություն(ալերգիա) դեղանյութի նկատմամբ,ստամոքս աղիքային համակարգում խոցային հիվանդություն,ֆրուկտոզայի նկատմամբ ժառանգական անբավարություն,խորխի մեջ արյան առկայություն,հեպատիտ և լյարդային անբավարության ժամանակ:Հղիներին և կերակրող մայրերին` օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցել բժշկի հետ:Տետրացիկլինի և նրա նմանակները(բացի դոկսիցիկլինի) չի կարելի համակցել ացց-ի հետ: Անհամատեղելի են կենսասինթետիկ պենիցիլինների,ամինոգլիկոզիդների,ցեֆալոսպորինների հետ:Միաժամանակ օգտագործումը հակահազային պրեպարատների հետ արգելվում է,խորխի դուրս բերման դժվարացման հետ կապված:Միաժամանակյա օգտագործումը նիտրոգլիցերինի հետ բերում է առավել արտահայտված անոթալայնացման:
Տրվում է առանց բժշկի դեղատոմսի:
Առողջ եղեք....