1.27.2014

Անվավեր են ճանաչվել մի շարք դեղերի գրանցումը Հայաստանում

Հիմք ընդունելով Մերկ Շարպ և Դոհմ Իդեա ԱԳ և Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ ընկերությունների ներկայացրած հայտերը` մարկետինգային նկատառումներից ելնելով Հայաստանում մի շարք դեղերի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 069 նիստի արձանագրությունը և ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 0101177213, 2013 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 0101175913 գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 14-ի 34-Ա, 2014 թվականի հունվարի 13-ի 23-Ա, 2014 թվականի հունվարի 13-ի 24-Ա հրամաններով անվավեր են ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումները Հայաստանի Հանրապետությունում.

1.Սաֆրիս, ասենապին (ասենապինի մալեատ), ենթալեզվային դեղահատեր, 5մգ»(20/2x10/) բլիստերում, (60/6x10/) բլիստերում դեղաձևերն արտադրող, առաջնային փաթեթավորող` Կատալենտ ՈՒԿ Սվինդոն Զայդիս Լիմիտեդ, Ֆրանկլանդ փ., Բլագով, Սվինդոն, Վայլտշիր, ՍՆ5 8ՌՈՒ, Միացյալ Թագավորություն), երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող` Օրգանոն (Իռլանդ) ՍՊԸ Դրինամ Ռոադ, Սվորդս Քո. Դուբլին, Իռլանդիա

2. Սաֆրիս, ասենապին (ասենապինի մալեատ), 10մգ»(20/2x10/) բլիստերում, (60/6x10/) բլիստերում, դեղաձևերն արտադրող, առաջնային փաթեթավորող` Կատալենտ ՈՒԿ Սվինդոն Զայդիս Լիմիտեդ, Ֆրանկլանդ փ., Բլագով, Սվինդոն, Վայլտշիր, ՍՆ5 8ՌՈՒ, Միացյալ Թագավորություն), երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող` Օրգանոն (Իռլանդ) ՍՊԸ Դրինամ Ռոադ, Սվորդս Քո. Դուբլին, Իռլանդիա

3.Լենուքսին 5մգ, էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ), դեղահատեր թաղանթապատ, 5մգ; (28/2x14/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Լեհաստան

4.Լենուքսին 10մգ, էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ), դեղահատեր թաղանթապատ, 10մգ; (28/2x14/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Լեհաստան

5.Մերտենիլ 5մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 5մգ; (30/3x10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան

6.Մերտենիլ 10մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 10մգ; (30/3x10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան

7.Մերտենիլ 20մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 20մգ; (30/3x10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան

8.Մերտենիլ 40մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 40մգ; (30/3x10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստանյան ընկերության դեղերի, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան


Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենին հանձնարարել է ապահովել Հայաստանի Հանրապետության «Դեղերի պետական գրանցամատյանից» նշված դեղերը հանելու գործընթացը: 

Գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2014 թվականի 3-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա: 2014 թվականի անցած շաբաթների ընթացքում եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, ի տարբերություն 2013 թվականի նույն ժամանակահատվածի, երբ արձանագրվում էր գրիպի Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակը: Գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դրական նմուշների թիվը եղել է բավականին ցածր:

Ինչ վերաբերում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների լաբորատոր հետազոտություններին, ապա պետք է նշել, որ վերջիններիս մոտ արձանագրվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, 2013 թվականի միևնույն ժամանակահատվածի գրիպի Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակի դիմաց: 

Տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ԱՀԿ տվյալների համաձայն, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Նշված երկրներում արձանագրվում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակը ևս: 

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:

Իրականացվող մոնիտորինգի տվյալներով` Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը, 2014 թվականի ընթացքում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա:

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, հանրապետությունում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը:

2014 թվականի անցած շաբաթների ընթացքում հոսպիտալացվել է միջին ծանրությամբ սուր շնչառական վարակների 7 դեպք, որոնց լաբորատոր հետազոտություների արդյունքում ևս անջատվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը: Վերջիններիս հոսպիտալացումը պայմանավորված է եղել բժշկական օգնության ուշ դիմելիությամբ, որոնք ստանալով համապատասխան բուժում դուրս են գրվել առողջացմամբ:

Ելնելով վերը նշվածից` գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությանը հիշեցնում է` 

- խուսափե´ք հիվանդների հետ շփումից,

- եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,

- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

- հագնվե´ք եղանակին համապատասխան,

- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները: 

1.21.2014

Նոր ընթացակարգ ՀՀ-ում պետական գրանցում ստացած դեղի հաջորդ գրանցման համար

ՀՀ կառավարության 14.02.2013թ-ի թիվ 122-Ն որոշման համաձայն ՀՀ-ում պետական գրանցում ստացած դեղի հաջորդ գրանցումը իրականացվելու է պարզ ընթացակարգով՝ հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում. 
1. Հայտ 
2. Գրություն նախկինում գրանցված դեղը պարզ ընթացակարգով գրանցելու եւ նախորդ գրանցման փաստաթղթերում նոր փոփոխությունների կամ լրացումների բացակայության վերաբերյալ 
3. Կողմնակի ազդեցությունների դիտարկման հաշվետվությունը 
4. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ չափով վճարված տուրքի անդորրագիրը: 

ՀՀ առողջապահության նախարարի 05-Ն հրամանի համաձայն անհրաժեշտ է ներկայացնել նաև 
1. Նմուշ - սպառողական մեկ փաթեթ` լաբորատորային-արբիտրաժային 
2. Ստանդարտներ (ներառյալ` ուղեկցող խառնուրդները)՝ որակի հատկորոշիչներով (սպեցիֆիկացիաներ) նախատեսված քանակներով 
ՀՀ կառավարության 14.02.2013թ-ի թիվ 122-Ն որոշուման տեքստը հասանելի է Կենտրոնի կայքի “Օրենսդրություն” բաժնի «Որոշումներ» ենթաբաժնում: 



http://pharm.am/news_view.php?pg=9&id=108&langid=1

1.18.2014

Նորություններ Դեղագետ ուսանողների համար


Հարգելի ուսանողներ ս/թ   Հունվարի 24-ին ժամը 14.30 ֆարմակոգնոզիայի ամբիոնում տեղի է ունենալու  դեղագիտական ֆակուլտետային խորհրդի նիստ:Քննարկվելու են կարևոր հարցեր:
Ֆակուլտետային խորհրդի անդամների ներկայությունը պարտադիր է:


Ս/թ  Փետերվարի 11-ին  ժամը 14:45 ԵՊԲՀ  Գլխավոր մասնաշենքի 2-րդ լս. տեղի կունենա GMP դասընթաց` դեղագետ ուսանողների համար : Տեղեկություների համար զանգահարել 055899555 Արեգ








Դեղատանն անհրաժեշտ է դեղագետ կամ դեղագործ (իգական սեռի), աշխատանքային փորձը՝ նվազագույնը 2-3 տարի՝ ցերեկային հերթափոխում աշխատելու համար։ Մասնագիտական կրթությունը պարտադիր է։ Հետաքրքրվողները կարող են զանգահարել ժամը 11:00-20:00, ամեն օր՝ բացի շաբաթ և կիրակի օրերից հետևյալ հեռախոսահամարով՝ 094 144 111՝ Արտյոմ։









<IAD-ի ՆՈՐԱՑՈւՄ> նախագծի շրջանակներում,ս/թ Հունվարի 20-ին (երկուշաբթի), ժամը 15.00-ին, Ուսանողական Խորհրդարանի աշխատասենյակում կանցկացվի միջազգային ոլորտում գործունեություն ծավալել ցանկացող ուսանողների հավաքագրում:

Խիստ ողջունելի է 1-ից 3-րդ կուրսերում սովորող տղաների և աղջիկների մասնակցությունը: Հանդիպման ժամանակ կանցկացվի կարճ ներածական պրեզենտացիա IADի գործունեության վերաբերյալ և նոր անձանց ներգարվման պրոցեսի ճանապարհային քարտեզի քննարկում:

Հ.Գ. լեզվի իմացությունը ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է, ՄԵԶ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՁԵՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ...

1.01.2014

Արյան մակարդելիության դեմ հաբերը կարո՞ղ են ինսուլտ առաջացնել

Արյան մակարդելիության համակարգը ճնշող լայնորեն կիրառվող Վարֆարինը կարող է կրկնապատկել ինսուլտի հավանականությունը, երբ սրտի ռիթմի  խանգարումներ ունեցող հիվանդներն ընդունում են այդ դեղն առաջին անգամ, ասվում է նոր հետազոտության մեջ։
Թեպետ, ըստ հետազոտողների, վտանգը սպառնում է հիվանդների փոքր թվին,նրանք կոչ են անում բժիշկներին զգոն լինել, տեղեկացնում է Daily Mail-ը.
Վարֆարինն ի սկզբանե մշակվել է որպես առնետի թույն։ Այսօր այն ամենահաճախ նշանակվող դեղն է արյան մակարդելիության դեմ Մեծ Բրիտանիայում։
Գիտնականները վերլուծել են 70766 նախասրտերի շողացումով մեծահասակ հիվանդների տվյալները։
5519 հիվանդ 10 տարվա ընթացքում ինսուլտ է տարել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ բուժման առաջին 30 օրվա ընթացքում վարֆարինը բարձրացնում է իշեմիկ ինսուլտի ռիսկը 71 տոկոսով։
Արդեն մեկ անգամ ինսուլտ տարած հիվանդների մոտ երկրորդ ինսուլտի հավանականությունը 2,5 անգամ ավելի մեծ է։

Նոր դեղամիջոց թրոմբների դեմ

Գերմանական Boehringer Ingelheim  դեղագործական ընկերության Դաբիգատրանը՝ Պրադաքսա ֆիրմային անվանումով, հաստատվել է որպես նախասրտերի շողացում կոչվող սրտի ռիթմի խանգարումներով պայմանավորված թրոմբների կանխարգելման  միջոց:
Դեղամիջոցը փորձարկվել էր հետազոտության վերջին փուլում՝ խորանիստ երակների թրոմբոզի (խորանիստ երակներում արյունային մակարդուկների) եւ թոքային էմբոլիայի ( թոքերում մակարդուկների առաջացում)կանխարգելման համար, հաղորդում է Newsmax Health-ը։
Դաբիգատրանը սպասում է հաստատմանը ԱՄՆ-ում ավելի լայն կիրառման համար:

Դուք անընդհատ մրսու՞մ եք. Պատճառը միայն սառը եղանակը չէ

Մենք բոլորս հաճախակի մրսում ենք միչեւ ոսկերերը ձմեռային սառը եղանակին:
Բայց երբ դուք չեք կարողանում տաքանալ, միգուցե հիմնական խնդիրը ավելի լու՞րջ է:  Բժիշկ Մեննի Ալվարեսը՝  Fox News հեռուստաալիքի Health News –ի գլխավոր խմբագիրը, պատասխանում է ընթերցողի հարցին , ով  հաղորդում է, որ իր  վահանաձեւ գեղձը  նորմալ վիճակում է, եւ հետաքրքրվում՝ կա արդյո՞ք մեկ այլ պատճառ, որը կբացատրի իր ձեռքերի մշտական սառնությունը:
Ինչպես ասում է բժիշկ Ալվարեսը,  վահանաձեւ գեղձը  նպաստում է մրսելուն, բայց կան նաեւ այլ պատճառներ, ինչպիսիք են՝
•  Սով.  Երբ դուք չեք ուտում, մարմինն ավելի շատ էներգիա է  պահպանում եւ ավելի քիչ ջերմություն է արձակում:
• Քիչ քնելը. Սրա պատճառով դուք կարող եք ձեզ հոգնած եւ ճնշված զգալ
• Սակավարյունություն.  Սովորական արյան անալիզը կարող է սակավարյունություն առաջացնել:
• Հորմոնալ դիսբալանս.  Կանանց մոտ էստրոգենի մակարդակի տատանումները կարող են  նրանց զգայուն դարձնել ցածր ջերմաստիճանի նկատմամաբ:
• Ռեյնոյի հիվանդություն.  Մաշկի արյունամատակարարումն ապահովող մանր  անոթներն եւ զարկերակիկները նեղանում են եւ սահմանափակում արյան շրջանառությունը:
• Մարմնի շատ ցածր քաշ.  Ալվարեսը շեշտում է նաեւ փոքր մկանային զանգվածի եւ օրգանիզմում քիչ ճարպի նշանակությունը:  Մկանների  գործունեության շնորհիվ մենք  էներգիա ենք ստանում, իսկ ճարպը  հանդես է գալիս մեկուսիչի դերում:
Եթե դուք մշտապես ցուրտ եք զգում , ապա խորհրդակցեք  ձեր բուժող բժշկի հետ, եւ հնարավոր է նաեւ  էնդոկրինոլոգի խորհրդատվության  կարիք  լինի: