3.24.2014

Թարմացում․․․․․

Մարտի 27-ին (հինգշաբթի) ժամը 2․30 տեղի կունենա դեղագիտական ֆակուլտետային խորհրդի նիստը, որից հետո ժամը 3․00 մեզ կհյուրընկալվի GXP գերազանցության կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանը։ Մանրամասները GXP.AM ։
Հ․Գ․ Սիրելի ուսանողներ, նախապատրաստե՛ք հետաքրքրիր հարցեր, առավել իմաստալից  քննարկում ունենալու համար։

3.13.2014

Ծանուցում


Սիրելի ընկերներ, մեր  հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին (երեքշաբթի)  ժամը` 15:00 _ին ԵՊԲՀ-ի լաբորատոր մասնաշենքի  12-րդ լսարանում:
Մեր բանախոսն է լինելու 
  ՀՀ Առողջապահության նախարանի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը:

Հանդիպման թեման. Դեղագործական Դաշտի օրենսդրական կարգավորումը և հեռանկարները:
Սիրով սպասում ենք ձեզ:


Ինչպես նաև, գալիք շաբաթ տեղի կունենա դեղագիտական ֆակուլտետային խորհրդի ընդլայնված նիստ, խորհրդի անդամների ներկայությունը պարտադիր է: Ներկա են գտնվելու նաև մեր ավագ ընկերները, հյուրընկալվելու են ֆակ. խորհրդի նախկին անդամները: Միասին  քննարկելու ենք ապագա ծրագրեր,  կարևոր հարցեր: Վայրը և ժամը կհստակեցվի առաջիկայում: 

3.09.2014

Ծանուցում

Հարգելի ուսանողներ, մեր  հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին (երեքշաբթի)
ժամը`15:00 _ին ԵՊԲՀ-ի լաբորատոր մասնաշենքի  12-րդ լսարանում:
Մեր բանախոսն է լինելու Արտյոմ Հակոբյանը (Ալֆա Ֆարմ)
Հանդիպման թեման. դեղերի ներմուծում:
Սիրով սպասում ենք ձեզ:



Կապիկների վրա ՄԻԱՎ-ի դեմ փորձնական դեղամիջոց են փորձարկել

ՄԻԱՎ-ի դեմ փորձնական դեղամիջոցը փորձարկվել է միայն կապիկների վրա, բայց այն նրանց լիովին պաշտպանել է վարակից երկու հետազոտությունների շրջանակներում, ՄԻԱՎ-ի հարցերով գիտաժողովի ժամանակ հայտնել են գիտնականները:
ՄԻԱՎ-ից եւ այլ սեռավարակներից պաշտպանվելու լավագույն  միջոցը պահպանակներն են: Բայց ոչ բոլորն են դրանք օգտագործում, կամ օգտագործում են, բայց ոչ միշտ, ուստի առողջապահության մարմինները փորձում են կանխարգելման այլ մեթոդներ գտնել, հայտնում է -ը:
ՄԻԱՎ-վարակակիր մարդկանց բուժման համար օգտագործվող Gilead Science's Truvada դեղամիջոցը եւս օգտագործվում է առողջ մարդկանց կանխարգելման համար:
Մի քանի տարի առաջ միասեռական տղամարդկանց շրջանում կատարված մեծ հետազոտությունը ցույց է տվել, որ դեղը ռիսկերը կրճատել է մինչեւ 90%-ով:
Նոր հետազոտության մեջ քննարկվել է կանխարգելման առավել գործնական մեթոդ՝ երկարատեւ ազդեցության փորձնական դեղամիջոց GlaxoSmithKline ընկերությունից: Փորձը կատարվել է ՄԻԱՎ-վարակակիր 12 մակակների վրա:
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հետազոտողները 4 շաբաթը մեկ դեղամիջոցը ներարկել են 6 կապիկի:
Այն կապիկները, որոնց բուժել են երկարատեւ ազդեցությամբ դեղամիջոցով, չեն վարակվել, մնացած կապիկները, որոնք բուժում չեն ստացել, հիվանդացել են, ասում է հետազոտության հեղինակ Ջերարդո Գարսիա-Լերման:
Մեկ ներարկման տեւողությունը ստուգելու համար գիտնականները երկրորդ փորձն են կատարել ու պարզել, որ մեկ ներարկումը կապիկներին պաշտպանում է միջինում 10 շաբաթով:

3.03.2014

Դեղագետների համար դասընթաց

Հարգելի գործընկերներ 
<<Դեղագետների համար>> դասընթացի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 11.03.2014 թ.ին
 ժամը`15:00 _ին ԵՊԲՀ-ի լաբորատոր մասնաշենքի  12-րդ լսարանում:

Մանրամասն տեղեկությունների համար հետևեք Ձեր էլ.փոստին:




Լավագույն մաղթանքներով, Դեղագիտական Ուսանողական ՖակԽորհուրդի աշխատակազմ