Ավելի քան
50 տարի առաջ պարացետամոլի օգտագործումը մեծ տարածում գտավ: Սկզբում այն գնահատվում
էր որպես ասպիրինին փոխարինող միջոց,այն իջեցնում
է ջերմաստիճանը և չունի գրգռիչ ազդեցություն ստամոքս-աղիքային տրակտի վրա:Ներկայումս
տվյալ դեղամիջոցը յուրաքանչյուր տնային դեղատուփի անբաժան մասն է կազմում:Այն հիմանակնում
ունի ջերմիջեցնող և ցավազրկող հատկություն,մինիմալ հակաբորբոքային հատկություն,այդ
պատճառով օգտագործվում է սիմպտոմատիկ բուժման համար: Հիմնականում օգտագործվում է ինֆեկցիոն
հիվանդությունից առաջացած տենդային համախտանիշի դեպքում,ինչպես նաև տարբեր ցավերի դեպքում:
Կողմնակի
ազդեցությունները՝
Եթե պարացետամոլի
դեղաչափը նորմայի սահմաններում է,այն քիչ տոքսիկ է,բայց երկարատև օգտագործման դեպքում
զարգանում են կողմնակի ազդեցություններ և այն հատկապես ազդում է երիկամների և լյարդի
վրա:Պարացետամոլը օգտագործվում է բավականին երկար ժամանակ, պարբերաբար նրա անվտանգությունը
կասկածի տակ է առնվում և կատարվում են հետազոտություններ:Օրինակ,կա տեսություն,որ պարացետամոլի
ընդունումը երեխաների կողմից ավելացնում է ասթմայով հիվանդների թիվը 41% ով:Տվյալ հետազոտությունները
կատարվել էին 1970-1990-ական թվականներին , երբ Ամերիկայում ասպիրինի օգտագործումը
մասսայականորեն փոխարինվեց պարացետամոլի օգտագործմամբ:
Պարացետամոլի
դեղաչափը ըստ տարիքի
Դեռահասներին
և մեծահասակներին պարացետամոլը նշանակվում է 500մգ օրական 4 անգամ:Միևնույն ժամանակ
պարացետամոլի բարձրագուն դոզան չպետք է գերազանցի 4գ-ը:Ընդունումների միջև ինտերվալը
պետք է լինի 4ից 6 ժամ:
3-6 ամսեկան երեխաների դոզան կազմում է 80մգ օրը
2 անգամ:
6-12 ամսեկան
երեխաների դոզան՝ 80մգ օրը 2-3 անգամ:
1-2 տարեկաններին
80մգ օրը 4 անգամ
2-4 տարեկաններին
150մգ օրը 3 անգամ
4-6 տարեկաններին
150մգ օրը 4 անգամ
6-8 տարեկաններին
200-300 մգ օրը 3 անգամ
8-12 տարեկաններին 200-300 օրը 3անգամ
12-15 տարեկաններին
200-300 օրը 4անգամ
Քանի որ
պարացետամոլը օգտագործում են սիմպտոմատիկ բուժման համար,ապա սիմպտոմների բացակայության
դեպքում այն չի կարելի օգտագործել:Նաև չի կարելի այն օգտագործել 3 օրից ավել,ախտանիշների
չվերանալու դեպքում պետք է դիմել բժիշկի:
Պարացետամոլով
գերդոզավորում
Առաջին հայացքից
անհեթեթ թվացող այս երևույթը իրականում բավականին հաճախ է հանդիպում: Պատճառը պարացետամոլի
հասանելիությունն ու տարածվածությունն է : Մրսածության դեմ գրեթե բոլոր կոմպլեքսային
դեղամիջոցները պարունակում են միևնույն ազդող նյութը՝ պարացետամոլը:Հետևաբար բավականին
հեշտ է մրսածության ժամանակ օգտագործել մի քանի պրեպարատ և ստանալ պարացետամոլի գերդոզավորում:
Ամերիկայում գրանցվել է մի դեպք,երբ 25 ամյա աղջիկը մահացել է լյարդի բջիջների քայքայման
պատճառով:Պարզվել է ,որ աղջիկը հիվանդացել էր և սկսել էր օգտագործել <<Լեմսիպ>>
պրեպարատը,որը պարունակում է պարացետամոլ:Միևնույն ժամանակ նա օգտագործում էր պարացետամոլ՝
ջերմությունը իջեցնելու համար:Որոշ ժամանակ հետո նա դիմում է բժշկի,ով իրեն կրկին նշանակում
է պարացետամոլ պարունակող կոմպլեքային պրեպարատ: Արդյունքում ազդող նյութի քանակը շատ
էր բարձրացել և բժիշկներին չէր հաջողվել փրկել աղջկան:
Պարացետամոլով
գերդոզավորման դեպքում դիտվում է քնկոտություն,գլխապտույտ,սրտախառնոց,փսխում,մաշկը
գունատվում է : Նկարագրված սիմպտոմներից մեծամասնությունը հայտնվում է առաջին օրերին
: Դրանք արտահայտում են լյարդի թունավորումը: Նման դեպքերում պետք է դիմել բժիշկի:
Առողջ եղեք....