10.25.2014

Տերաֆլյու:Սա պետք է իմանալ...

Ակտիվ նյութերը՝
325մգ պարացետամոլ ,10մգ ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ
20 մգ ֆենիլէֆրին մալատ
Տերաֆլյուն կոմպլեքս դեղամիջոց է մրսածության և գրիպի դեպ:Ազդող նյութերն են պատրացետամոլը,ֆենիրամին մալեատը և ֆենիլէֆրինը:Պարացետամոլը ունի ջերմիջեցնող,ցավազրկող և թույլ հակաբորբոքային ազդեցություն: Ընդունումից հետո հեշտությամբ աբսորբվում է ստամոքս-աղիքային տրակտից:Առավելագույն պլազմային կոնցենտրացիան հաստատվում է 0.5-1 ժամ հետո:Թերապևտիկ դոզայով ընդունման դեպքում կիսադուրսբերման պարբերությունը կազմում  է 1-4 ժամ:Մետաբոլիզմն ընթանում է լյարդում՝ կոնյուգացիայի ճանապարհով:Կարող է դիտվել ինչպես դեացետիլացում,այնպես էլ հիդրոքսիլացում,ինչը կախված է պլազմայում դեղի քանակությունից:Օրգանիզմից դուրս է գալիս 1 ժամվա ընթացքում՝ հիմնամանում երիկամներով (90-100%): Էլիմինացվում են նաև պարացետամոլի կոնյուգատները.սուլֆատներ (35%),ցիստեին (3%) և գլյուկուրոնիդներ:ֆենիլէֆրինի հիդրոքլորիդը ունի սիմպաթոմիմետիկ ազդեցություն.իջեցնում է հիպերեմիան(գերարյունությունը) և այտուցները,սեղմում  է քթի լորձաթաղանթի անոթները:Կիսադուրսբերման պարբերությունը 16-17 ժամ է:Օրգանիզմից էլիմինացվում է մեզով՝ չփոխված կամ մետաբոլիտների ձևով (ընդունված ֆենիլամինի  մոտավորապես 70-83 տոկոսը մետաբոլիկ ռեակցիաների չի ենթարկվում):   
Օգտագործման ցուցումները
Կարճատև սիմպտոմատիկ բուժում բորբոքային-վարակիչ հիվանդությունների դեպքում մեծահասակենրի մոտ,ում կլինիկական պատկերը ներառում է .տենդ և դող,հիպերթերմիա,գլխացավ,քթի լցվածություն,հարբուխ,մկանացավ:
Օգտագործման եղանակները
Դեղամիջոցը նախատեսված է մեծահասակների և 12-ից բարձր դեռահասների օգտագործման համար:Նշանակում են 1- ական փաթեթ ներքին ընդունման համար, պարունակնությունը պետք է լուծել 1 բաժակ եռացրած ջրում և խմել տաք վիճակում:Առավելագույն թույլատրելի օրական դոզան կազմում է 3 փաթեթ:Ընդունման հաճախությունը կազմում է 4-6 ժամ: Խորհուրդ է տրվում չօգտագործել 5 օրից ավել:
Կողմանակի ազդեցություննեը
Հիմնական կողմանկի ազդեցությունները.գլխապտույտ,քնկոտություն,չորություն բերանի խոռոչում և կոկորդում, գլխացավ, գերհոգանծություն,անքնունություն,սրտխփոց,գրգռված և նյարդային վիճակ:Դեռահասների մոտ հնարավոր է քնի խախտում և գրգռված վիճակ:
Ստամոքս աղիքային տրակտ ՝փսխում,սիտխառնոց,դիարեա,փոկապություն, որովայնի փքվածություն:
 Պատացետամոլի կողմնակի ազդեցությունները՝
եղնջացան,լեյկոպենիա,թրոմբոցիտոպենիա,հեմոլիտիկ անեմիա,եզակի դեպքերում ագրանուլոցիտոզ:
Ֆենիլէֆրինի կողմնակի ազդեցությունները.զարկերակային ճնշման բարձրացում,միդրիազ,գլաուկոմայի ախտանիշնորի վրա ազդեցությամբ,ռեֆլեկտոր բրադիկարդիա,ազդում են մետաբոլիզմի վրա ազդեցություն ունեցող էնդոկրին և այլ օրգան-համակարգերի վրա,դժվարացած միզարձակում և միզարձակման ուշացում: Ֆենիլէֆրինի ազդեցությունները պայմանավորված են նրա սիմպատոմիմետիկ հատկություւններով:
Ֆենիրամինի կողմանկի ազդեցությունները.կապված  ծայրամասային ընկալիչների վրա հակախոլիներգիկ ազդեցության դիտվում է  աչքի լերձաթաղանթի չորություն,բերանի լերձաթաղանթի չորություն,դժվարացած միզարձակում :
Կապված կենտրոնական նյարդային համակարգի վրա հակախոլիներգիկ ազդեցության կարող են առաջանալ էպիլեպտիկ նոպաներ,քնկոտություն,դիսկինեզիա,վարքի փոփոխություն,կոմա::
Հակացուցումներ
·         Ծանր լյարդային,սիրտ-անոթային և/կամ երիկամային հիվանդությաուններ
·         Զարկերակային գերճնշում
·         Շականակագեղձի գերաճ դժվարացած միզարձակմամբ
·         Միզապարկի վզիկի օբստրուկցիա
·         Շաքարային դիաբետ
·         Ստամոքսի և 12-մատնյա աղիքի ստենոտիկ խոց
·         Գլյուկոզ 6 ֆոսֆատ դեհիդրոգենազի անբավարություն
·         գլաուկոմա
·         Թոքային պաթոլոգիա (ներառյալ ասթման)
·         Հղիության և կրծքով կերակրման շրջանում
·         Էպիլեպսիա
·         Մինչև 12 տարեկան հասակ
·         Գերզգայունություն Տերաֆլյուի բաղադրիչների նկատմամբ
Հղիություն
Հղիության և լակտացիայի ժամանակ Տերաֆլյուի օգտագործման ապահովությունը ապացուցող կլինիկական հետզոտությունները բացակայում են:
Այն կարելի է նշանակել միայն բացառիկ դեպքում,երբ բուժումից սպասվող օգուտը գերազանցում է սպասվելիք ռիսկերը:Լակտացիայի շրջանում օգտագործելու դեպքում պետք է ժամանակավորապես ընդհատել երեխայի սնուցումը:
Այլ դեղամիջոցի հետ զուգակցման դեպքերը
Դեղամիջոցի կոմբիանցիան ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցի հետ կարող է բերել կողմնակի էֆեկտների ուժեղացման,հատկապես միզարձակաման համակարգի շրջանում: Դիտվում է պարացետամոլի ֆարմակոդիանմիկայի փոխազդեցություն օպիատների,կոֆեինի և այլ անալգետիկների հետ:
Պարացետամոլի և քլորամֆենիկոլի զուգակցման դեպքում դիտվում է քլորամֆենիկոլի կիսադուրսբերման պարբերության երկարացում:
Գերդոզավորումը
Խորհուրդ տրվող քանակը գերազանցելու դեպքում կարող է դիտվել փսխում,սրտխառնոց և ցավ էպիգաստրալ շրջանում,հեպատոտոքսիկ էֆեկտի ծանր դեպքերում կարող է զարգանալ լյարդի նեկրոզ,քնկետություն,տեսողության խանգարում,գլխացավ,կոմատոզ վիճակ,արյունահոսքի խանգարումներ,ջզաձգումներ,վարքի փոփոխութուն,բրադիկարդիա,բարձր զարկերակային ճնշում,ատրոպինանման պսիխոզ:
Պարացետամոլի անտիդոտը՝ N-ացետիլցիստեին
Պահպահման պայմանները
Պահել երեխաներից հեռու, 25 ջերմաստիճանում,առանց դեղատոմսի բաց թողնվող դեղ է :
Հավելյալ
Խորհուրդ չի տրվում օգտագործել 5 օրից ավել և գերազանցել օրական դոզան:Պարացետամոլի երկար և չափից դուրս օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի ֆունկցիաների անդարձելի ընկճման և նեֆրոպաթիայի:Պացիենտներին պետք է զգուշացնել, որ Տերաֆլյու օգտագործելիս չի կարելի միարժամանակ օգտագործել այլ դեղամիջոցներ,որոնք կրկին պարունակում են պարացետամոլ:70- ից բարձր տարիքի անձանց,ովքեր ունեն սիրտ-անոթային հիվանդություններ, ֆենիլէֆրինի հնարավոր անոթասեմիչ ազդեցության պատճառով խորհուրդ է տրվում առավել զգուշությամբ  օգտագործել: Զգուշությամբ է պետք նաև ընդունել շականակագեղձի ադենոմայի դեպքում,վահանագեղձի,լյարդիև երիկամների պաթոլոգիայի դեպքում:Մարզիկենրին անհրաժեշտ է իմանալ,որ ֆենիլամֆերինը կարող է դոպինգի ստուգման ժամանակ սխալ արդյունքների  պատճառ դառնալ:Դեղամիջոցը կարող է առաջացնել քնկոտություն,այդ պատճառով բուժման ընթացքում խորհուրդ չի տրվում աշխատել բարդ մեխանիզմների հետ,տրանսպորտային միջոց վարել: Քնկոտությանն ավելի է մեծանում,երբ միաժամանակ օգտագործում են ալկոհոլ,սեդատիվ պրեպարատներ,տրանկվիլիզատորներ:
Առողջ եղեք.....






  

10.14.2014

Ստրեպսիլս՝ ցուցումները,հակացուցումները ու կողմնակի ազդեցությունները

                                                            Ստրեպսիլս
Կոմբինացված հակամանրէային  և սնկասպան պրեպարատ է,որը կիրառվում է ստոմատոլոգիայում և լոռ-հիվանդությունների ժամանակ:Պրեպարատը պարունակում է երկու հակամանրէային նյութ՝ ամիլմետակրեազոլ և 2.4 դիքլորբենզիլային սպիրտ:ունեն լայն հակամանրէային սպեկտր,ցուցաբերելով ինչպես բակտերիասպան,այնպես էլ բակտերիոստատիկ ազդեցություն(Streptococcus spp., Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis, Staphylococcus pyogenes, Staphylococcus salivarius, Diplococcus pneumoniae, Klebsiella aerogenes, Proteus spp., Aerobacter spp - )

Դեղագործական շուկայում  ստրեպսիլսը ներկայացված է 5 տարբերակով, յուրաքանչյուր  տարբերակում ամիլմետակրեազոլի և 2.4 դիքլորբենզիլային սպիրտի հակամանրէային գործողությունը լրացված է բնական բաղադրիչներով  ավելի էֆեկտիվ  ներգործության  համար  բերանի խոռոչի  և կոկորդի  տարբեր հիվանդությունների ժամանակ:

Ստրեպտիլս օրիգինալ- ստրեպտիլսի դասական տարբերակն է, որի կազմի մեջ բացի հակամանրէային բաղադրիչներից մտնում են նաև անիսոնի և անանուխի եթերային յուղեր: Այդ եթերային յուղերը ունեն փափկ»ցնող ազդեցություն լորձաթաղանթի վրա, շնորհիվ գեղձերի սեկրեցիայի ռեֆլեկտոր մեծացման: Թուքի քանակության ավելացումը նույնպես տալիս է հակամանրէային էֆեկտ, քանի որ պարունակում է ՝լիզոցիմ: Բացի դրանից եթերային յուղերը լորձաթաղանթին ընկնելու ժամանակ առաջացնում են գերարյունություն տվյալ տարածքում, որը բերում է միկրոշրջանառության լավացման  և արագացնում է բուժման ընթացքը:

Ստրեպսիլս վիտամին С- բացի հակամանրէային  բաղադրիչներից պարունակում է նաև ասկորբինաթթու և նպաստում է իմունիտետի բարձրացմանը, մազանոթների թափանցելիության իջեցմանը, ունենում է հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցություն

Ստրեպսիլս  մենթոլով և էվկալիպտով- մենթոլի և էվկալիպտի երերային յուղի համակցությունը ունենում է հակաբակտերիալ հակաբորբոքային և ցավազրկող ազդեցություն: Բացի դրանից մենթոլի և էվկալիպտի զույգերը ունենում են անոթասեղմիչ ազդեցություն այդ կերպ հանելով քթի լորձաթաղանթի այտուցվածությունը և հեշտացնում քթի շնչառությունը:

Ստրեպսիլս առանց շաքարի լիմոնով և խոտաբույսերով- ունի հաճելի համ, տալիս է փափկացնող ազդեցություն կոկորդի լորձաթաղանթի վրա, ունի հակամանրէային և խորխաբեր հատկություն, վերացնում է բոբոքումը Չի պարունակում շաքար այդ պատճառով խորհուրդ է տրվում երեխաներին, շաքարային դիաբետով տառապող անձանց: Դեղամիջոցը չի նպաստում կարիեսի զարգացմանը:

Ստրեպսիլս մեղրով և լիմոնով- ունի փափկեցնող, հակաբորբոքային ազդեցություն, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը ինֆեկցիաների դեմ: Մեղրը ունի բակտերասպան  հատկություն, որը նպաստում է նյութափոխանակության լավացմանը  և օրգանիզմից տոքսինների հեռացմանը:

Ցուցումներ օգտագործման համար
Դեղորայքը օգտագործվում է կոկորդի և բերանի խոռոչի սուր և խրոնիկ հիվանդությունների  ժամանակ, որոնք պայմանավորված են դեղորայքի նկատմամբ  զգայուն միկրոօրգանիզմներով: Թերապիայում օգտագործվում է այնպիսի հիվանդությունների ժամանակ ինչպիսիք են՝ լարենգիթ, ֆարենգիտ, տոնզիլիտ, ստոմատիտ, պարադոնտեզ:  Պրեպարատը օգտագործվում է նաև անգինայի կոմպլեքս բուժման համար: Օգտագործվում է ատամնաբուժության  և ԼՈՌ  պրակտիկայում հետվիրահատական շրջանում ինֆեկցիայի և հակաբորբոքային պրոցեսների դեմ, մասնաորապես լնդահատման միջոցով ատամի հերացման ժամանակ:

Օգտագործման եղանակը
մեծերին և 5տ բարձր երեխաներին նշանակում են 1կոճակ 2-3ժամվա ինտերվալով: Օրվա մաքսիմալ դոզան 8 կոճակ: Խորհուրդ է տրվում օգտագործել ուտելուց հետո կամ 30րոպե առաջ: Հաբերը պետք է պահել բերանի խոռոչում մինչև ամբողական լուծվելը:

Կողմնակի ազդեցություններ- հնարավոր է ալերգիական ռեակցիաների զարգացում: Շատ հազվադեպ հնարավոր է համային զգայարանների փոփոխում:Այլ հակացուցումներ չկան, քանի որ դեղորայքի կոմպոնենտները արյան մեջ չեն ներծծվում:  
Հակացուցումներ- մեծ զգայունություն դեղորայքի բաղադրիչների նկատմամբ: Ստրեպսիլս մեղր- լիմոնի դեպքում մեղրանյութի հանդեպ զգայունությունը: Խորհոըրդ չի տրվում մինչև 5 տարեկան երեխաներին, զգուշություն պետք է ցուցաբերել նաև շաքարային դիաբետի ժամանակ, քանի որ մեկ հաբը պարունակում է 2.6գ շաքար:

Հղիություն- հղիության և կրծքով կերակրելու ընթացքում հակացուցումներ չկան:

Գերդոզավորում-   չափից մեծ դոզան  կարող է հանգեցնել անհանգստության ստամոքս-աղիքային տրակտում: Չափից մեծ դոզայի օգտագործման դեպքում պետք է կատարել ստամոքսի լվացում և սիմտոմատիկ բուժել: Հատուկ հակաթույն չկա:


Պահպանման պայմանները- անհրաժեշտ է պահել չոր, արևի ճառագայթներից պաշտպանված տեղում, սենյակային ջերմաստիճանում: Պահպանման ժամկետը 3 տարի:

Առողջ եղեք....