Ակտիվ բաղադրամասն է ացետիլցիստեինը,որը հանդիսանում է խորխաբեր,խորխալուծ միջոց:Նման հատկությունը ացետիլցիստեինը ապահովում է լորձում առկա մուկոպոլիսախարիդներում բիսուլֆիդային կապերի քայքայումով:Այն օժտված է հակաօքսիդանտային հատկությամբ,թոքաբշտերում նպաստում է օդափոխությանը:Ացետիլցիստեինը հանդիսանում է անտիդոտ(հակաթույն) ալդեհիդներով,ֆենոլներով և պարացետամոլով թունավորման դեպքում:Օգտագործելուց հետո այն անմիջապես ներծծվում է ստամոքս-աղիքային համակարգում և մետաբոլիզմը տեղի է ունենում լյարդում:Մետաբոլիտները դուրս է բերվում երիկամների միջոցով:
Ցուցված է` խորխի կուտակման և դժվար դուրս բերման ժամանակ հետևյալ հիվանդությունների դեպքում`
1.Սուր և խրոնիկական բրոնխիտ
2.Տրախեիտ,մուկովիսցիդով
3.Բրոնխային ասթմա
4.Լարինգիտ,սինուսիտ
Ընդունման կարգը` 10 օրեկանից 2 տարեկանի երեխաների համար ընդունել 50 մգ օրեկան 2-3անգամ:2-14տարեկանների համար օրեկան 3 ընդունումով առավելագույն օրեկան դոզան չգերազանցելով 400 մգը:14 տարեկանից բարձրերին օրեկան 3 ընդունումով,մինչև 600մգ:Ընդունել հացից հետո:
Կողմնակի ազդեցություններ
Ստանոքս-աղիքային `ստոմատիտ,սրտխառնոց,փսխում,փորլուծություն,այրոց:
Կենտրոնական նյարդային համակարգ` գլխացավ,ականջներում աղմուկ:
Սիրտ անոթային համակարգ` թերճնշում,սրտխփոց:
Ալերգիկ ռեակցիաներ`մաշկային ցան,կարմրություն,քոր:
Հակացուցումներ`
Գերզգայնություն(ալերգիա) դեղանյութի նկատմամբ,ստամոքս աղիքային համակարգում խոցային հիվանդություն,ֆրուկտոզայի նկատմամբ ժառանգական անբավարություն,խորխի մեջ արյան առկայություն,հեպատիտ և լյարդային անբավարության ժամանակ:Հղիներին և կերակրող մայրերին` օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցել բժշկի հետ:Տետրացիկլինի և նրա նմանակները(բացի դոկսիցիկլինի) չի կարելի համակցել ացց-ի հետ: Անհամատեղելի են կենսասինթետիկ պենիցիլինների,ամինոգլիկոզիդների,ցեֆալոսպորինների հետ:Միաժամանակ օգտագործումը հակահազային պրեպարատների հետ արգելվում է,խորխի դուրս բերման դժվարացման հետ կապված:Միաժամանակյա օգտագործումը նիտրոգլիցերինի հետ բերում է առավել արտահայտված անոթալայնացման:
Տրվում է առանց բժշկի դեղատոմսի:
Առողջ եղեք....