Դեղի ակտիվ բաղադրամասն է ամբրոկսոլ հիդրոքլորիդը 30 մգ:
Օժտված է խորխաբեր,խորխալուծ հատկությամբ:Իջեցնում է խորխի մածուցիկությունը,հեշտացնում նրա դուրս բերումը :Ազդեցությունը վրա է հասնում դեղը ընդունելուց 30 րոպե հետո և պահպանվում 6-12 ժամ:Դեղը մետաբոլիզվում է լյարդում:Դեղի նյութափոխանակության արգասիքների մեծ մասը հեռանում է երիկամների միջոցով:Դեղը ներթափանցում է արյուն ուղեղային պատնեշով,ընկերքային պատնեշով,դուրս է գալիս նաև կրծքի կաթով:Ցուցված է շնչառական ուղիների սուր և քրոնիկ հիվանդությունների ժամանակ` խորխի դուրս բերման նպատակով
1.Սուր և խրոնիկական բրոնխիտ
2.Թոքերի խրոնիկական օբստրուկտիվ(խցանող)հիվանդություն
3.Պնևմոնիա
4.Բրոնխիալ ասթմա խորխի դժվարացած դուրս բերմամբ
Կողմնակի էֆեկտներն են` մաշկային ցան,եղնջացան,անգիոնևրոտիկ այտուց,շնչահեղձություն,համի զգայնության խանգարում,սրտխառնոց,փսխում,դիսպեպսիա,դիարեյա(լուծ),այրոց,որովայնի շրջանում ցավեր,փորլուծություն,փորկապություն,բերանում չորություն,շնչառական ուղիներում և կոկորդում չորության զգացում:
Հակացուցված է դեղի նկատմամբ, ինչպես նաև գալակտոզայի նկատմամբ բարձր զգայնություն ունեցող մարդկանց:Հղիության,կրծքով կերակրման,լյարդային և երիկամային անբավարարության ժամանակ դեղը ընդունումը համաձայնեցնել միմիայն բժշկի հետ:ՉԻ կարելի դեղը համակցել հակահազային դեղերի հետ: Հակաբիոտիկների և տվյալ դեղի համակցումը բերում է հակաբիոտիկների կոնցենտրացիայի մեծացմանը խորխի ու բրոնխիալ արտազատուկի մեջ:
Տրվում է առանց դեղատոմսի:
Առողջ եղեք.....