Նկարագրություն
Անթափանց սպիտակավուն ներընդունման
համար կաթիլներ անանասի համով:
Բաղադրությունը
1 մլ պրեպարատը պարունակում
է 40 մգ սիմետիկոն, 1 մլ համարժեք է 24-30 կաթիլին:
Ազդեցության մեխանիզմը
Դիսֆլատիլի ակտիվ կոմպոնենտը
հանդիսացող սիմետիկոն հանդիսանում է ոչ տոքսիկ միացություն ու օժտված է մակերեսային
ակտիվությամբ և փրփրամարիչ հատկությամբ: Շնորհիվ
իր ֆիզ-քիմիական իներտ հատկության սիմետիկոնը տոքսիկ չէ և չի ներծծվում ստամոքս-աղիքային
տրակտի լորձաթաղանթով: Սիմետիկոնը վերացնում է գազերի առաջացում փոփոխելով դրանց մակերեսային
ակտիվությունը և ճնշելով նրանց հնարավոր առաջացումը:
Ցուցումները
Շնորհիվ այս հատկության սիմետիկոնը ցուցված է ստամոքս-աղիքային
համակարգում գազերի առաջացման դեմ պայքարում, ինչպես նաև որովայնափքանքի ժամանակ այդ
թվում հետվիրահատական, աէրոֆագիայի ժամանակ: Բժշկի ցուցումով հնարավոր է դեղի ընդունումը
կապված մի շարք գործիքային հետազոտությունների անցկացման հետ:
Հակացուցված է
Աղիքային անանցելիության ժամանակ
հատկապես երբ այն ուղեկցվում է փսխումով այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Պրեպարատի նկատմամբ բարձացած զգայնության դեպքում ալերգիա:
Ընդունման կարգը
Մեծահասակները 25-50 կաթիլ ամեն ուտելուց հետո և քնելուց առաջ օրը 3-5 անգամ:
Դպրոցական հասակի երեխաները 15-20 կաթիլ ամեն ուտելուց հետո և քնելուց
առաջ օրը 3-5 անգամ:
Նորածինները և մինչև 6 տարեկան
երեխաները 10-15 կաթիլ օրը 2-3 անգամ ուտելու ժամանակ կամ հետո:
Ցանկալի է դեղը ընդունելոց
հետո ոչ մեծ քանակության հեղուկի ընդունումը:
Կողմանկի ազդեցությունները
քանի որ սիմետիկոնը չի ներծծվում
ստամքոս- աղիքային տրակտից այն համարվում անվտանգ
դեղ, հազվադեպ կարող են հանդիպել ալերգիկ երևույթներ` քոր, կարմրություն,ցան:
Առողջ եղեք….
Կայքից մեջբերումներ անելիս պարտադիր է նշել հղումը: