9.15.2013

''Կաթվածի բուժումը 2013'' միջազգային գիտաժողով



Ս/թ սեպտեմբերի 18-19-ին, ժամը 10:00-ին, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կկայանա ''Կաթվածի բուժումը 2013'' խորագրով միջազգային գիտաժողով, որը նվիրված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին:
 Գիտաժողովի ընթացքում հատուկ մշակված ծրագրով դասախոսություններ կկարդան միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ ԱՄՆ-ից և Կանադայից:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Գիտաժողովի բացմանը ներկա կլինեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ''Սուրբ Գրիգոր Լուսավորիչ'' բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ''Էրեբունի'' բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը:

Գիտաժողովի շնորհիվ ակնկալվում է բարձրացնել նյարդաբանների, նյարդավիրաբույժների, ռեանիմատոլոգների, ռադիոլոգների, շտապ օգնության և ընդհանուր պրակտիկայի բժիշկների տեղեկացվածությունը գլխուղեղի կաթվածների ժամանակակից բուժական մոտեցումների վերաբերյալ՝ դրանով իսկ նպաստելով այդ հիվանդների բուժման արդյունավետությանը:

Գիտաժողովի ավարտից հետո մասնակիցներին կտրվեն ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հաստատված սերտիֆիկատներ՝ համապատասխան կրեդիտներով:

Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից Առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի և ՀԲՀՎ նյարդաբանների խմբի հետ համատեղ:


Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական
համալսարանի մամուլի պատասխանատու

Հասցե՝ Կորյունի 2,
Հեռ.՝ (060) 62 12 11
Էլ. փոստ՝ press@ysmu.am

«Ռոֆերոն-Ա»-ն շուտով կտրամադրվի լեյկոզով տառապող հիվանդներին


«Ռոֆերոն-Ա»-ն շուտով կտրամադրվի լեյկոզով տառապող հիվանդներինԹարթիչաբջջային լեյկոզով (волосатый клеточный лейкоз) տառապող հիվանդների համար «Ռոֆերոն-Ա» դեղամիջոցը ձեռք բերելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ներկրող կազմակերպություններին: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Մկրտչյանը:

«Բոլոր ներկրող կազմակերպություններին գրություններ ենք ուղարկել, որպեսզի կարողանան առողջապահության նախարարությանը մատակարարել « Ռոֆերոն-Ա» դեղը»,- ասաց նա ` հավելելով, որ գրություն է ուղարկվել նաև ՀՀ ֆինանսների նախարարություն: «Դրական արդյունքների դեպքում մեկ շաբաթվա ընթացքում դեղի ձեռքբերման պայմանագիր կկնքվի»,- ընդգծեց Ա. Մկրտչյանը:

Ըստ նրա` այս տարվա պահանջարկը 1114 սրվակ է, սակայն նախարարությունը նախատեսում է ձեռքբերել 350 սրվակ դեղ, իսկ մնացած խմբաքանակը խոստացել է մատակարարել «Հոֆֆման լյա Ռոշե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Այն տեղ կհասնի հոկտեմբերին:

Ա.Մկրտչյանը վստահեցրեց, որ իրենք մշտապես կապի մեջ են հիվանդների հետ, նրանց տեղեկացնում են, թե գործընթացն ինչ փուլում է գտնվում: «Աշխատում ենք հնարավորինս արագացնել դեղի ձեռքբերումը, բայց այս պահին դա առողջապահության նախարարությունից չէ կախված»,- ասաց նա: 

Դեղերը նույնպես թանկացել են


Դեղերը նույնպես թանկացել ենՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող կազմակերպությունների:

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, 2013 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ «Դեպակին էնտերիկ 300», «Կարդիլոպին», «Տալիտոն 12,5մգ, 6,25մգ և 25մգ», «Թիենամ» դեղերի մեծածախ գները նվազել են 3-15%-ով, իսկ «Ցերուկալ» դեղի գինը՝ 42%-ով: Նույն ժամանակահատվածում նկատվել է նաև որոշ դեղերի` «Լանտուս», «Պանատոլ», «Վերմոքս», «Պլաքվենիլ դեղահատեր 200մգ», «ՆովոՌապիդ ՖլեքսՓեն», գնի 6-10%-ով աճ: Իսկ «Ցիսպլատին-ԵԲԵՎԵ» դեղի գինն աճել է 38%-ով: Մինչդեռ այս դեղերի ներմուծման (ինվոյսային) գների էական փոփոխություն նշված ժամանակահատվածում չի նկատվել:

Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։ 

9.06.2013

BYE-2

Այս ամռանըհունիսհուլիս ամիսներին ամառային քննաշրջանից անմիջապես հետո, Մակեդոնիայի գեղատեսիլ Օհրիդ լճի ափինՕհրիդ քաղաքում անցկացվեց ''Եվրոպայի դեղագետ ուսանողների ասոցիացիայի''շրջանակներում գործող«Միացյալ երիտասարդ դեղագետներ» միջազգային միության կողմից կազմակերպված ''Bike Your Environment2'բնապահպանական ծրագիրը, որից անմասն չմնացինք նաև մենք Հայաստանի դեղագետ ուսանողներս:Մասնակցում էին հնգական ներկայացուցիչներ յոթ երկրներից` Հայաստան, Մակեդոնիա, Սերբիա, Լիտվա, Հունգարիա, Իսպանիա, Խորվաթիա: Մեր երկիրը ներկայացնում էինք ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի ուսանողներս:
 Անցակացվեցին ինտերակտիվ խաղեր և դասընթացներ, որոնց ընթացքում քննարկեցինք բնական ռեսուրսների ճիշտ օգտագործման, էկոլոգիապես մաքուր տրանսպորտի և բնապահպանական այլ խնդիրներ, ինչպես նաև կազմակերպեցինք հեծանիվներով երթ, որը «կանաչ նամակ» էր մարդկությանը: Չնայած ծանրաբեռնված կարգացուցակին այս ամենի հետ մեկտեղ հասցրեցինք նաև հանգստանալ  Օխրիդ կղզում:
Բոլոր մասնակիցներին ճանաչելուց հետո, հասկացանք, որ չնայած բազմաթիվ տարբերություններին, բոլորս էլ ունենք գրեթե նույն խնդիրները: Չնայած դա մեր առաջին միջմշակույթային շփման փորձն էր, սակայն յուրաքանչյուր առաջադրանք կարողացանք պատվով հաղթահարել: Ունեցանք տպավորություններով հագեցած տասն օրեր, որոնց ընթացքում ձեռք բերեցինք նոր գիտելիքներ, ընկերներ, ծանոթացանք նրանց ապրելակերպին և մշակույթին: Շատ բան փոխեցինք մեր աշխարհընկալման մեջ և սկսեցինք ավելի շատ սիրել մեր երկիրը:
     Քաղաքն ուներ հրաշալի բնություն, որի էկոլոգիական կայունությունը գրեթե խախտված չէր մարդային գործոնի միջամտության արդյունքում և, կարծես, մեր տեսական քննարկումների վառ ապացույցն էր: Յուրաքանչյուր խումբ ներկայացնում էր իր երկիրը՝ մշակույթը, բնությունը, տնտեսական և քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային խնդիրները, փորձում հասկանալ ընդհանրություններ և տարբերությունները: Երեկոները նվրրված էին ազգային ուտեստներին, պարերին, երգերին, խաղերին և այլն: Եվրոպացիներին ապշեցրեց մեր «Բերդը» (որը ցուցադրեցինք տեսանյութի միջոցով): Նրանք հաճույքով համտեսեցին նաև մեր ուտեստները, երգեցին մեր երգերը և ցանկություն հայտնեցին մի օր այցելել մեր երկիրը: Փորձեցինք լավագույնս ներկայացնել մեր դրական կողմերը և անել հնարավորը՝ մեր երկրի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար: