9.15.2013

''Կաթվածի բուժումը 2013'' միջազգային գիտաժողով



Ս/թ սեպտեմբերի 18-19-ին, ժամը 10:00-ին, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կկայանա ''Կաթվածի բուժումը 2013'' խորագրով միջազգային գիտաժողով, որը նվիրված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին:
 Գիտաժողովի ընթացքում հատուկ մշակված ծրագրով դասախոսություններ կկարդան միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ ԱՄՆ-ից և Կանադայից:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Գիտաժողովի բացմանը ներկա կլինեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ''Սուրբ Գրիգոր Լուսավորիչ'' բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ''Էրեբունի'' բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը:

Գիտաժողովի շնորհիվ ակնկալվում է բարձրացնել նյարդաբանների, նյարդավիրաբույժների, ռեանիմատոլոգների, ռադիոլոգների, շտապ օգնության և ընդհանուր պրակտիկայի բժիշկների տեղեկացվածությունը գլխուղեղի կաթվածների ժամանակակից բուժական մոտեցումների վերաբերյալ՝ դրանով իսկ նպաստելով այդ հիվանդների բուժման արդյունավետությանը:

Գիտաժողովի ավարտից հետո մասնակիցներին կտրվեն ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հաստատված սերտիֆիկատներ՝ համապատասխան կրեդիտներով:

Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից Առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի և ՀԲՀՎ նյարդաբանների խմբի հետ համատեղ:


Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական
համալսարանի մամուլի պատասխանատու

Հասցե՝ Կորյունի 2,
Հեռ.՝ (060) 62 12 11
Էլ. փոստ՝ press@ysmu.am

«Ռոֆերոն-Ա»-ն շուտով կտրամադրվի լեյկոզով տառապող հիվանդներին


«Ռոֆերոն-Ա»-ն շուտով կտրամադրվի լեյկոզով տառապող հիվանդներինԹարթիչաբջջային լեյկոզով (волосатый клеточный лейкоз) տառապող հիվանդների համար «Ռոֆերոն-Ա» դեղամիջոցը ձեռք բերելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ներկրող կազմակերպություններին: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Մկրտչյանը:

«Բոլոր ներկրող կազմակերպություններին գրություններ ենք ուղարկել, որպեսզի կարողանան առողջապահության նախարարությանը մատակարարել « Ռոֆերոն-Ա» դեղը»,- ասաց նա ` հավելելով, որ գրություն է ուղարկվել նաև ՀՀ ֆինանսների նախարարություն: «Դրական արդյունքների դեպքում մեկ շաբաթվա ընթացքում դեղի ձեռքբերման պայմանագիր կկնքվի»,- ընդգծեց Ա. Մկրտչյանը:

Ըստ նրա` այս տարվա պահանջարկը 1114 սրվակ է, սակայն նախարարությունը նախատեսում է ձեռքբերել 350 սրվակ դեղ, իսկ մնացած խմբաքանակը խոստացել է մատակարարել «Հոֆֆման լյա Ռոշե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Այն տեղ կհասնի հոկտեմբերին:

Ա.Մկրտչյանը վստահեցրեց, որ իրենք մշտապես կապի մեջ են հիվանդների հետ, նրանց տեղեկացնում են, թե գործընթացն ինչ փուլում է գտնվում: «Աշխատում ենք հնարավորինս արագացնել դեղի ձեռքբերումը, բայց այս պահին դա առողջապահության նախարարությունից չէ կախված»,- ասաց նա: 

Դեղերը նույնպես թանկացել են


Դեղերը նույնպես թանկացել ենՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող կազմակերպությունների:

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, 2013 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ «Դեպակին էնտերիկ 300», «Կարդիլոպին», «Տալիտոն 12,5մգ, 6,25մգ և 25մգ», «Թիենամ» դեղերի մեծածախ գները նվազել են 3-15%-ով, իսկ «Ցերուկալ» դեղի գինը՝ 42%-ով: Նույն ժամանակահատվածում նկատվել է նաև որոշ դեղերի` «Լանտուս», «Պանատոլ», «Վերմոքս», «Պլաքվենիլ դեղահատեր 200մգ», «ՆովոՌապիդ ՖլեքսՓեն», գնի 6-10%-ով աճ: Իսկ «Ցիսպլատին-ԵԲԵՎԵ» դեղի գինն աճել է 38%-ով: Մինչդեռ այս դեղերի ներմուծման (ինվոյսային) գների էական փոփոխություն նշված ժամանակահատվածում չի նկատվել:

Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։ 

9.06.2013

BYE-2

Այս ամռանըհունիսհուլիս ամիսներին ամառային քննաշրջանից անմիջապես հետոՄակեդոնիայի գեղատեսիլ Օհրիդ լճի ափինՕհրիդ քաղաքում անցկացվեց ''Եվրոպայի դեղագետ ուսանողների ասոցիացիայի''շրջանակներում գործող«Միացյալ երիտասարդ դեղագետներ» միջազգային միության կողմից կազմակերպված ''Bike Your Environment2'բնապահպանական ծրագիրըորից անմասն չմնացինք նաև մենք Հայաստանի դեղագետ ուսանողներս:Մասնակցում էին հնգական ներկայացուցիչներ յոթ երկրներիցՀայաստանՄակեդոնիաՍերբիաԼիտվաՀունգարիաԻսպանիաԽորվաթիաՄեր երկիրը ներկայացնում էինք ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի ուսանողներս:
 Անցակացվեցին ինտերակտիվ խաղեր և դասընթացներորոնց ընթացքում քննարկեցինք բնական ռեսուրսների ճիշտ օգտագործմանէկոլոգիապես մաքուր տրանսպորտի և բնապահպանական այլ խնդիրներինչպես նաև կազմակերպեցինք հեծանիվներով երթորը «կանաչ նամակ» էր մարդկությանըՉնայած ծանրաբեռնված կարգացուցակին այս ամենի հետ մեկտեղ հասցրեցինք նաև հանգստանալ  Օխրիդ կղզում:
Բոլոր մասնակիցներին ճանաչելուց հետոհասկացանքոր չնայած բազմաթիվ տարբերություններինբոլորս էլ ունենք գրեթե նույն խնդիրներըՉնայած դա մեր առաջին միջմշակույթային շփման փորձն էրսակայն յուրաքանչյուր առաջադրանք կարողացանք պատվով հաղթահարելՈւնեցանք տպավորություններով հագեցած տասն օրերորոնց ընթացքում ձեռք բերեցինք նոր գիտելիքներընկերներծանոթացանք նրանց ապրելակերպին և մշակույթինՇատ բան փոխեցինք մեր աշխարհընկալման մեջ և սկսեցինք ավելի շատ սիրել մեր երկիրը:
     Քաղաքն ուներ հրաշալի բնությունորի էկոլոգիական կայունությունը գրեթե խախտված չէր մարդային գործոնի միջամտության արդյունքում ևկարծեսմեր տեսական քննարկումների վառ ապացույցն էրՅուրաքանչյուր խումբ ներկայացնում էր իր երկիրը՝ մշակույթըբնությունըտնտեսական և քաղաքական իրավիճակըտարածաշրջանային խնդիրներըփորձում հասկանալ ընդհանրություններ և տարբերություններըԵրեկոները նվրրված էին ազգային ուտեստներինպարերիներգերինխաղերին և այլնԵվրոպացիներին ապշեցրեց մեր «Բերդը» (որը ցուցադրեցինք տեսանյութի միջոցով): Նրանք հաճույքով համտեսեցին նաև մեր ուտեստներըերգեցին մեր երգերը և ցանկություն հայտնեցին մի օր այցելել մեր երկիրըՓորձեցինք լավագույնս ներկայացնել մեր դրական կողմերը և անել հնարավորը՝ մեր երկրի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար:

7.14.2013

Դեղագործությունը՝ հեռանկարային ոլորտ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղագործությունը Հայաստանում ընդգրկված է արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ծրագրում որպես գերակա ուղղություն, այդ ոլորտին միտված գործողությունները կանոնակարգվում են ըստ վերջինից բխող հայեցակարգի։ 

Հիշեցնենք, որ ռազմավարությամբ շեշտադրված են տեղական արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնումը, գործող ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, վարկավորման սուբսիդավորումը եւ ձեռնարկությունների արտադրական ներուժի խթանումը։

«Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման» 2013թ. ծրագրի շրջանակներում ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ ընտրված ոլորտների ընկերություններին կտրամադրվի շուրջ 463, 7 մլն դրամի պետական աջակցություն։ 

Այս գումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք, որոնք, բացի վերը նշվածից, կօժանդակեն արտադրական գործունեության վարկավորմանը, միջազգային սերտիֆիկատների համաֆինանսավորմանը, օրինակ՝ դեղերի գրանցմանը եւ այլն, միջազգային ցուցահանդեսների մասնակցության ապահովմանը, գործարար կապերի հաստատմանը, վերապատրաստման դասընթացների մշակմանը եւ շուկայական տեղեկատվության ապահովմանը։ Արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման ռազմավարության ներքո արդեն մշակվել եւ հաստատվել է դեղագործության զարգացման պետական ծրագիրը։

Ոլորտի պատասխանատուներն ու ներկայացուցիչները երեկ առիթ ունեցան բարձրաձայնելու այն մասին, որ դեղագործությունը իսկապես մեր երկրի համար հեռանկարային ճյուղ է եւ ունի զարգացման բավական մեծ ներուժ։ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանի տեղեկացմամբ, իրականացվող պետական ծրագրերի շրջանակներում մեծ ձեռքբերում է համարվում միջազգային հանրահայտ կազմակերպությունների ներգրավումը մեր արտադրության ոլորտներում։ 

Դեղագործության ոլորտում պետության սուբսիդավորումը հնարավորություն է տալիս արտադրող ընկերություններին մատչելի պայմաններում վարկավորվելու՝ ընդլայնելով թե՛ գործունեությունը, թե՛ արտադրանքի ծավալները։ Ինչպես վստահեցրեց հիմնադրամի տնօրենը, այն ընկերությունների գործունեությունը, որոնք միտված են արտահանմանը, հիմնադրամի կողմից համաֆինանսավորվում են սերիտիֆիկատների ստացման առումով՝ կրելով ծախսերի մոտ 50 տոկոսը։ 

Արտահանումը խթանելու նպատակով Հայաստան են հրավիրվելու օտարերկրյա վաճառքի ցանցի ներկայացուցիչներ՝ գործարար կապերի հաստատման համար։ Այս ուղղությամբ միջոցառումներ են նախատեսվում, ինչի մասին հանդիպման բանախոսները կտեղեկացնեն առաջիկայում։ Հիմնադրամը աջակցում է ընկերություններին նաեւ միջազգային ցուցահանդեսների կազմակերպման առումով եւս՝ իրականացնելով նաեւ կրթական մասնագիտական վերապատրաստման ծրագրեր։ 

Դեղագործության ոլորտը մասնավորեցնելով, Հայկ Միրզոյանը նշեց, որ այս ուղղությամբ ակտիվ համագործակցություն է ընթանում պետական ու մասնավոր հատվածների միջեւ, ինչը հնարավորություն է տվել ոլորտում աճ արձանագրել թե դեղարտադրության, թե ծավալների ընդլայնման եւ թե արտահանման առումով։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2012թ. հունվար—դեկտեմբեր ամիսներին 15 դեղարտադրող կազմակերպությունների կողմից թողարկվել է շուրջ 3,5 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 6,8 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում իրացման ծավալը կազմել է 4,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 22,8 տոկոսով։ Աճել է նաեւ դեղերի արտահանման ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ իրացվել է 50,7 տոկոսի ապրանք, ինչը նախորդ տարվա տվյալների համեմատ աճել է 42,2 տոկոսով։ 

Դեպի այլ երկրներ արտահանումների մասնաբաժինը կազմել է 1,4 մլրդ դրամ, աճը՝ 76,2 տոկոս, իսկ դեպի ԱՊՀ երկրներ արտահանված ապրանքների ծավալը կազմել է 1,4 մլրդ դրամ, աճը՝ 30,6 տոկոս։ 
Ըստ այս տարվա առաջին եռամսյակային տվյալների, դեղագործության ոլորտում աճել են ե՛ւ արտադրանքը, ե՛ւ իրացման ծավալները։ Թողարկված արտադրանքը աճել է 29, 3 տոկոսով, իրացումը՝ 32,1 տոկոսով։ Արտահանումը կազմել է 963 մլն դրամ։ Դեպի ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 26,1 տոկոսով, իսկ այլ երկրներ՝ 86 տոկոսով։

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էին նաեւ առաջատար դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր ունեին պետական–մասնավոր հատված համագործակցության իրենց լավագույն փորձը։
«Լիկվոր» առաջատար դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը նշեց, որ իրենք ապահովում են ոլորտի արտադրանքի շուրջ 37 եւ արտահանման ծավալների 36 տոկոսը։ Ընկերության ներկայացուցիչը հարկ համարեց հիշեցնել, որ Հայաստանում հնարավոր եղավ բոլորովին նոր հենքի վրա ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան դեղարտադրական ընկերություն, որն այսօր արտադրում է մոտ 60 տեսակ դեղորայք։

Կառավարության հետ համագործակցության արդյունքում, ինչպես նշեց ընկերության տնօրենը, վերջին երկու տարիների ընթացքում հնարավոր է եղել արտահանման աճ արձանագրել։ Միայն 2012 թ. աճը եղել է 42, 2 տոկոս, իսկ այս տարի մինչեւ մայիս արտահանումն աճել է 41 տոկոսով։ Նշենք, որ «Լիկվոր» դեղագործական ընկերությանը պետական աջակցություն տրամադրվել է երկու ուղղությամբ։ Առաջին աջակցությունը հատկացվել է 2009թ.՝ մոտ 900 մլն դրամ վարկավորմամբ, հակաճգնաժամային գործողությունների շրջանակներում, իսկ երկրորդ ուղղությունը՝ ներդրումային ծրագրի շրջանակներում, մասնավորապես ներմուծվող ապրանքների հաշվարկված ԱԱՀ—ի գումարների վճարման ժամկետի 3 տարի երկարաձգմամբ։ 

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կարողացել է ընդլայնել իր գործունեությունը, կառուցել 3200 քմ մակերեսով նոր մասնաշենք՝ հագեցած դեղագործական արտադրության ժամանակակից սարքավորումներով։ Գործարանի կառուցմանը եւ նոր սարքավորումների ձեռքբերմանն ուղղված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 4,5—5 մլն դոլար։ Ի դեպ, նոր գործարանի GMP ստանդարտներին համապատասխանեցումը այսօր թույլ է տալիս տեղական արտադրանքը արտահանել նոր շուկաներ եւ ավելացնել արտադրանքի ծավալները։

Ընկերության արտադրանքի մոտ 60 տոկոսը արտահանվում է Վրաստան, Ուզբեկստան, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան եւ այլ երկրներ։ Ընկերության տնօրենը նշեց, որ հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում օտարերկրյա դիստրիբյուտորների եւ բժիշկ մասնագետների այցը Հայաստան թույլ կտա նրանց ծանոթացնել մեր երկրի դեղարտադրության գործունեությանը, ինչը նոր գործարար կապերի հաստատման հնարավորություն կստեղծի։

Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում համապատասխան գերատեսչությունների հետ միջազգային սերտիֆիկացման գործընթացը ավարտին հասցնելու համար։ Հիմնադրամի կողմից համաֆինանսավորումը թույլ կտա իրատեսական դարձնել նաեւ դեղագործության ոլորտում այսչափ կարեւոր գործընթացը։ Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, ինչպես հավաստիացրեց ընկերության տնօրենը, իրենք կարողացել են իրենց արտադրանքի արտահանումն ավելացնել 25 տոկոսով։
«Վիտամաքս» կենսատեխնոլոգիաների գործարանը մարդու առողջությանն ուղղված իր վերականգնող եւ ամրապնդող միջոցների արտադրությամբ տարածաշրջանում միակն է։ Գործարանն արտադրում է մասնագիտացված չոր պրոբիոտիկ միջոցներ եւ մոտ 16 ապրանքատեսակ, որոնք նախատեսված են ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային շուկաների համար։ Ընկերության գիտարտադրական գործունեությունը ուղղված է օրգանիզմի իմունային համակարգը ամրացնող նոր միջոցների ձեռքբերմանը։ 

Ներկայումս, ինչպես հավաստիացրեց ընկերության տնօրեն Էդուարդ Դիլանյանը, իրենց արտադրանքը լիովին համապատասխանում է միջազգային ժամանակակից GMP ստանդարտներին։ Խոսելով հիմնադրամի հետ համագործակցության արդյունքներից, նա փաստեց, որ իրենց ընկերությունը եւս ներառված է դեղարտադրության ոլորտի զարգացման ծրագրում, եւ արդեն իսկ, բացի արտադրական ծավալների աճից, ընդլայնվել է նաեւ արտահանման աշխարհագրությունը։ Ընկերությանը հաջողվել է տեղական արտադրանքը արտահանել նաեւ ԱՄՆ եւ Ճապոնիա, Ուկրաինա եւ Բելառուս, որոնք իրենց արտադրական չափանիշներով արդեն որոշակի կայացած ապրանքանիշ են ստեղծել միջազգային շուկայում։ 

Բացի դեղերի արտադրությունից, ընկերությունն այսօր աջակցում է նաեւ կաթնամթերք արտադրող ընկերություններին՝ չոր մերանների հումքով, որոնց կիրառումն օգտակար է եւ առողջարար։
Իսկ ՀՀ դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը նշեց, որ հիմնադրամի հետ համատեղ իրենք արդեն ունեն սահմանած գործողությունների հստակ ժամանակացույց, որոնցից մի քանի միջոցառումներ արդեն բավական բարեհաջող իրականացվել են։ 

Միության նախագահը հայտնեց իր գոհունակությունը կառավարության հետ համագործակցությունից։ «Հայաստանը միակ երկիրն է ԱՊՀ երկրների շարքում, որտեղ պետությունը իր բյուջեից գումարներ է հատկացնում դեղագործության արտադրական գործունեության զարգացման համար։ Պետությունը իսկապես տարատեսակ աջակցություն է ցուցաբերում ընկերություններին, որպեսզի վերջիններս կարողանան ընդլայնել արտահանումը եւ ավելացնել արտահանվող երկրների թիվը, քանի որ այսօր բացի ԱՊՀ երկրներից ընկերությունները կարողանում են իրենց արտադրանքը այլ երկրներ եւս արտահանել՝ մեծացնելով հայկական ապրանքատեսակների վարկանիշը»,–նշեց Սամվել Զաքարյանը՝ հավելելով, որ պետություն–մասնավոր հատված համագործակցությունը իսկապես կայանում է։

Մարդու գլխի փոխպատվաստումը հնարավոր է

Մարդու գլխի փոխպատվաստումը հնարավոր է՝ կիրառելով բժշկությունում արդեն լայն տարածում ունեցող մեթոդներ, պնդում է նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոն:

Կանավերոն իր նախագիծը կոչել է «Գլխի անաստոմոզի փորձ» (Head Anastomosis Venture, կրճատ՝ HEAVEN), գրում է Independent-ը: Հայցը հրապարակվել է Surgical Neurology International ամսագրում:

Պարբերականը ներկայացնում է մանրամասները. Պետք է միաժամանակ կտրել երկու մարդկանց գլուխներ՝ օգտագործելով «գերսուր կտրող սարք»: Փոխպատվաստման համար նախատեսված գլուխը պետք է սառեցնել եւ լվանալ, հետո ամրացնել նոր մարմնին կամ պոլիմերային «սոսինձով», կամ էլ, այսպես կոչված, «էլեկտրաձուլման» միջոցով:

Կանավերոյի խոսքով՝ նախագիծը հիմնված է 70-ական թվականներին կապիկների գլուխների փոխպատվաստման էքսպերիմենտի վրա: Այն ժամանակ փոխպատվաստված գլխով կապիկն ապրել էր 8 օր:

7.13.2013

Մարդկությանը մահացու նոր վիրուս է սպառնում

Սաուդյան Արաբիայի Արևելքում թոքային նոր վիրուսի տարածում է գրանցվել: Վարակի շուրջ 800 դեպքերի մեծ մասը մահվան ելք են ունեցել, գրում է globalscience.ru-ն:
Ներկայումս բժիշկ-վարակաբանները զբաղված են թոքերն ախտահարող մահացու նոր վիրուսի՝ MERS-CoV-ի դեմ պայքարի ռազմավարության մշակմամբ: Փորձագետներն անհանգստանում են դեպի Արաբական թերակղզի զբոսաշրջիկների հոսքից, քանի որ վիրուսը մոլեգնում է Ռամադանի տոնի ընթացքում: Սաուդյան Արաբիայի հասարակական առողջության հարցերով փոխնախարար Զիադ Մեմիշը նախազգուշացրել է սուրբ քաղաք Մեքքա մեկնելու վտանգի մասին:
Բժիշկները ստիպված են լինում շատ հիվանդների արհեստական շնչառություն միացնել: Տասը տարի շարունակ վիրուսի այս տիպը մարդու առողջության համար անվտանգ էր համարվում, քանի որ միայն մրսածություն էր առաջացնում: Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, քանի դեռ 2002 թվականին չբռնկվեց վիրուսի համաճարակը:
Փորձագետները մինչ այժմ վիրուսի մասին լրիվ տեղեկատվության չեն տիրապետում:
Ներկայումս Սաուդյան Արաբիայի հիվանդանոցները զինվում են հիվանդասենյակներով, ուր կարանտինի ընթացքում կտեղավորեն վիրուսով հնարավոր վարակված հիվանդներին: