6.22.2015

Տերաֆլեկս: Աճառների պաշտպանության լավագույն միջոցներից մեկը

Բաղադրությունը
Ակտիվ բաղադրամասերն են հանդիսանում գլյուկոզամին հիդրոքլորիդը 500 մգ  և խոնդրեոտին սուլֆատը 400 մգ: Պարունակում է նաև ստեարինաթթու 10 մգ, մագնեզիումի ստեարինատ 5 մգ, մանգանի սուլֆատ 1 մգ ոչ ակտիվ բաղադրամասերը:
Նկարագրությունը
Սպիտակ փոշին լցված է կարծր ժելատինային պատիճներում:
Ազդեցության մեխանիզմը
Գլյուկոզամին հիդրոքլորիդը ուժեղացնում է աճառային հյուսվածքի սինթեզը և ապահովում է նրա ոչ սպեցիֆիկ պաշտպանումը վնասող գործոններից: Մյուս պաշտպանիչ ազդեցությունը գլյուկոզամինի հանդիսանում է աճառային հյուսվածքի պաշտպանումը ոչ ստերոիդ հակաբորբոքային և գլյուկոկորտիկոիդ դեղերի կողմնակի էֆեկտներից, ցուցաբերում է նաև հակաբորբոքայի էֆեկտ: Խոնդրեոտին սուլֆատը հանդիսանում է լրացուցիչ գործոն աճառային հյուսվածքի սինթեզի գործում: Նպաստում է հիալուրոնաթթվի, պրոտեոգլիկանների և II տիպի կոլագենի սինթեզին: Ըկճում է աճառային հյուսվածքը քայքայող ֆերմենտների՝ հիալուրոնիդազա, էլաստազա ֆերմենտների ակտիվությունը: Այս պրեպարատի ընդունման  ժամանակ նվազում են հիվանդությունների սիմպտոմների արտահայտվածությունը և ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի նկատմամբ պահանջը:  
Ցուցված է
Հոդերի և ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունների ժամանակ, օստեարթրոզ I-III աստիճանի , օստեոխոնդրոզ:
Հակացուցված է
Դեղի կոմպոնենտներից որևէ մեկի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի, երիկամների ծանր քրոնիկական հիվանդության,ֆենիլկետոնուրիայի, հղիության, կրծքով կերակրման դեպքում, մինչ 15 տարեկան երեխաներին:
Զգուշությամբ ընդունել
Շաքարային դիաբետի, բրոնխիալ ասթմայի, արյունահոսություններին հակվածության դեպքում:
Կողմնակի ադեցությունները են
Ցավ էպիգաստրալ շրջանում, վքնածություն մեթիորզմ,դիարեյա, փորկապություն, գլխացավ, գլխապտույտ,ալերգիկ ռեակցիաններ:
Ընդունման կարգը
Առաջին 3 շաբաթվա ընթացքում ընդունել 1 պատիճից օրը 3 անգամ, այնուհետ 1 պատիճից օրը 2 անգամ: Բուժման կուրսի տևողությունը սովորաբար կազմում է 3ից 6 ամիս:Պրեպարատի հետագա ընդունման մասին որոշում կայացնում է բժիշկի ելնելով պացիենտի յուրահատկություններից:
Առողջ եղեք…..

Կայքից կամ նյութերից մեջբերումներ կատարելիս պարտադիր է նշել հղումը:

6.18.2015

ԼԻՆԵԿՍ: Օգնություն խագարված աղիքային միկրոֆլորային դեպքում

ԼԻՆԵԿՍ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Լինեկս դեղապատիճը պարունակում է ոչ քիչ քան 1,2·107 կենդանի լիոֆիլացված կաթնաթթվային բակտերիաներ՝ Օժանդակ նյութեր ՝ լակտոզա, դեկստրիմ, տիտանի երկօքսիդ, ժելատին և այլն:
ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Շնորհիվ լակտոբակտերիանների պարունակությանը նպաստում էաղիների նորմալ միկրոֆլորայի կարգավորմանը: Լինեկսը ազդելով աղիների pH-ի վրա այն շեղում է դեպի թթվային կողմը այսպիսով ակտիվազրկելով պաթոգեն բակտերիաները և նպաստելով մարսողական ֆերմենտների բնականոն գործընթացին: Մասնակցում է B խմբի վիտամինների, K, C վիտամինների սինթեզին, մասնակցում լեղաթթվի մետաբոլիզմին, սինթեզում է հակաբակտերիալ ակտիվությամբ նյութեր, մեծացում են օրգանիզմի դիմադրողականությունը:
ՑՈՒՑՎԱԾ Է
Դիսբակտերիոզի կանխարգելման և բուժման համար:
ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է
Պրեպարատի և/կամ նրա կոմպոնենտներից որևէ մեկի նկատմամբ գերզգայնության դեպքում:
ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շատ հազվադեպ ալերգիկ ռեակցիայի դրսևորումներ:
ԱՅԼ ԴԵՂԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լինեկսը կարելի է միաժամանակ ընդունել այլ պրեպարատների հետ այդ թվում հակաբիոտիկների և քիմիոթերապեվտիկ միջոցերի հետ:
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Դեղապատիճը ընդունում են հաց ուտելուց հետո փոքր քանակությամբ ջրով:
Մինչև 3 տարեկան երեխաները և այն անհատները ովքեր չեն կարող կուլ տալ պատիճը,պետք է  բացեն պատիճը պարունակությունը գդալի մեջ լուծեն փոքր քանակությամբ հեղուկում ընդունեն:
Մինչև 2 տարեկան երեխաները  1 պատիճից  օրը  3 անգամ:
2-12 տարեկան երեխաները 1-2 պատիճ օրը 3 անգամ:
12 տարեկանից մեծ երեխաները և մեծահասակները 2 պատիճից օրը 3 անգամ:
ՀԱՏՈՒԿ  ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Լինեկսը չի կարելի խմել տաք ջրով: Եթե կղանքում կան արյան հետքեր, եթե մարմնի ջերմաստիճանը գերազանցում է 38 C, եթե դիարեն տևում է 2 օրից ավել ուղեկցվելով որովայնում ցավով,մարմնի կորստով, եթե կա քրոնիկական հիվանդություններ ապա լինեկսի ընդունումից առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ:

ԱՌՈՂՋ ԵՂԵՔ….. 
Կայքից կամ նյութերից մեջբերումներ կատարելիս պարտադիր է նշել հղումը: 

12.01.2014

Թաց(Խորխոտ) հազի դեմ ուղղված ևս մեկ պրեպարատ


Դեղի ակտիվ բաղադրամասն է ամբրոկսոլ հիդրոքլորիդը  30 մգ:
Օժտված է խորխաբեր,խորխալուծ հատկությամբ:Իջեցնում է խորխի մածուցիկությունը,հեշտացնում նրա դուրս բերումը :Ազդեցությունը վրա է հասնում դեղը ընդունելուց 30 րոպե հետո և պահպանվում 6-12 ժամ:Դեղը մետաբոլիզվում է  լյարդում:Դեղի նյութափոխանակության արգասիքների մեծ մասը հեռանում է երիկամների միջոցով:Դեղը ներթափանցում է արյուն ուղեղային պատնեշով,ընկերքային պատնեշով,դուրս է գալիս նաև կրծքի կաթով:Ցուցված է շնչառական ուղիների սուր և քրոնիկ հիվանդությունների ժամանակ` խորխի դուրս բերման նպատակով
1.Սուր և խրոնիկական բրոնխիտ
2.Թոքերի խրոնիկական օբստրուկտիվ(խցանող)հիվանդություն
3.Պնևմոնիա
4.Բրոնխիալ ասթմա խորխի դժվարացած դուրս բերմամբ
Կողմնակի էֆեկտներն են` մաշկային ցան,եղնջացան,անգիոնևրոտիկ այտուց,շնչահեղձություն,համի զգայնության խանգարում,սրտխառնոց,փսխում,դիսպեպսիա,դիարեյա(լուծ),այրոց,որովայնի շրջանում ցավեր,փորլուծություն,փորկապություն,բերանում չորություն,շնչառական ուղիներում և կոկորդում չորության զգացում:
Հակացուցված է դեղի նկատմամբ, ինչպես նաև գալակտոզայի նկատմամբ բարձր զգայնություն ունեցող մարդկանց:Հղիության,կրծքով կերակրման,լյարդային և երիկամային անբավարարության ժամանակ դեղը ընդունումը համաձայնեցնել միմիայն բժշկի հետ:ՉԻ կարելի դեղը համակցել հակահազային դեղերի հետ: Հակաբիոտիկների և տվյալ դեղի համակցումը բերում է հակաբիոտիկների կոնցենտրացիայի մեծացմանը խորխի ու բրոնխիալ արտազատուկի մեջ:
 Տրվում է առանց դեղատոմսի:

Առողջ եղեք.....

11.25.2014

Թաց (Խորխոտ) հազի դեմ լավագույն միջոցներից մեկը

                                                         

Ակտիվ  բաղադրամասն է ացետիլցիստեինը,որը հանդիսանում է խորխաբեր,խորխալուծ միջոց:Նման հատկությունը ացետիլցիստեինը ապահովում է լորձում առկա մուկոպոլիսախարիդներում բիսուլֆիդային կապերի քայքայումով:Այն օժտված է հակաօքսիդանտային հատկությամբ,թոքաբշտերում նպաստում է օդափոխությանը:Ացետիլցիստեինը հանդիսանում է անտիդոտ(հակաթույն) ալդեհիդներով,ֆենոլներով և պարացետամոլով թունավորման դեպքում:Օգտագործելուց հետո այն անմիջապես ներծծվում է ստամոքս-աղիքային համակարգում և մետաբոլիզմը տեղի է ունենում լյարդում:Մետաբոլիտները դուրս է բերվում երիկամների միջոցով:
Ցուցված է` խորխի կուտակման և դժվար դուրս բերման ժամանակ հետևյալ հիվանդությունների դեպքում`
1.Սուր և խրոնիկական բրոնխիտ
2.Տրախեիտ,մուկովիսցիդով
3.Բրոնխային ասթմա
4.Լարինգիտ,սինուսիտ
Ընդունման կարգը` 10 օրեկանից 2 տարեկանի երեխաների համար ընդունել 50 մգ օրեկան 2-3անգամ:2-14տարեկանների համար օրեկան 3 ընդունումով առավելագույն օրեկան դոզան  չգերազանցելով 400 մգը:14 տարեկանից բարձրերին օրեկան 3 ընդունումով,մինչև 600մգ:Ընդունել հացից հետո:
Կողմնակի ազդեցություններ
Ստանոքս-աղիքային `ստոմատիտ,սրտխառնոց,փսխում,փորլուծություն,այրոց:
Կենտրոնական նյարդային համակարգ` գլխացավ,ականջներում աղմուկ:
Սիրտ անոթային համակարգ` թերճնշում,սրտխփոց:
Ալերգիկ ռեակցիաներ`մաշկային ցան,կարմրություն,քոր:
Հակացուցումներ`
Գերզգայնություն(ալերգիա) դեղանյութի նկատմամբ,ստամոքս աղիքային համակարգում խոցային հիվանդություն,ֆրուկտոզայի նկատմամբ ժառանգական անբավարություն,խորխի մեջ արյան առկայություն,հեպատիտ և լյարդային անբավարության ժամանակ:Հղիներին և կերակրող մայրերին` օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցել բժշկի հետ:Տետրացիկլինի և նրա նմանակները(բացի դոկսիցիկլինի) չի կարելի համակցել ացց-ի հետ: Անհամատեղելի են կենսասինթետիկ պենիցիլինների,ամինոգլիկոզիդների,ցեֆալոսպորինների հետ:Միաժամանակ օգտագործումը հակահազային պրեպարատների հետ արգելվում է,խորխի դուրս բերման դժվարացման հետ կապված:Միաժամանակյա օգտագործումը նիտրոգլիցերինի հետ բերում է առավել արտահայտված անոթալայնացման:
Տրվում է առանց բժշկի դեղատոմսի:
Առողջ եղեք....