Ինտերնետ հասանելիության մեծացման զուգընթաց մեծացել է սեփական առողջական խնդիրները առցանց լուծել փորձող մարդկանց թիվը: Գիտական եզրույթաբանությունը սա կոչում է ինքնախտորոշում և ինքնաբուժում: Գործնական առումով հենց ինքնաբուժումն է առնչվում առողջության հետ, սակայն ինքնախտորոշումը, որը առավել հաճախ լինում է սխալ կամ ոչ ամբողջական, ունի առավել առանցքային դեր: Մարդիկ ձեռք են բերում նման վարք բժիշկների հանդեպ անվստահության , ցածր կենսամակարդակ ունենալու, հոգեբանական բարդույթների, ծուլության և այլ բազմազան պատճառներով:
* "Հարցումների համաձայն ԱՄՆ բնակչության երրորդ մասը առողջական խնդիրների պարզաբանման նպատակով պարբերաբար օգտվում են առցանց գործիքներից, որը հաստատում է այս խնդրի բացարձակ սոցիալական չլինելը: Ինչպես նաև շրջահոսելի բժշկական խորհուրդներ առաջարկող առցանց գործիքներից օգտվողների թիվը վերջին երկու տարում աճել է մի քանի անգամ:"
Որքան էլ տեղեկացնել ազգաբնակչությանը, համոզել նրանց հրաժարվել նման վտանգավոր սովորությունից, միևնույն է, երևույթը վերացնել անհնար է: Ուստի առավել ճշմարիտ է ուղղորդել նրանց օգտվելու առավել հավաստի և փորձված աղբյուրներից: Այս աղբյուրները իրենց ճշգրտությունը ապացուցել են տարիների ընթացքում և հուսով ենք, որ ձեզ նույնպես կօգնեն: Մենք ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ նման աղբյուրները չեն կարող փոխարինել բժիշկներին և հետազոտման մեթոդներին` մենք ընդամենը ուղղորդում ենք ձեզ դեպի առավել վստահելի աղբյուրներ:
Այս հրապարակումները նախատեսված են իրազեկման համար և ձեզ հորդորում ենք սեփական առողջությանը առավել լուրջ վերաբերվել և այն վստահել մասնագետներին:
* "Այս գործիքների հավաստելիությունը ստուգվել է փորձնական ճանապարհով` միանգամայն գիտական մեթոդներով, իսկ հետազոտության արդյունքները հրապարակվել են հանրահայտ BMJ-(British Medical Journal) Բրիտանական բժկական հանդեսում: Հետազոտվել են 23 առցանց որոնող համակարգեր, օգտագործելով 45 ստանդարտացված հիվանդության պատկերներ, որոնք դասակարգվել են հազվադեպ-հաճախակի և ցածր վտանգավոր-կյանքին վտանգ սպառնացող չափանիշների տարբեր արժեքներով:"
1. Symcat – 71% հավաստելի ախտորոշման և խորհուրդների դասակարգման մեջ

Այս հաշվիչը օգտվում է շուրջ 500,000 «հիվանդության պատմություն»-ներից հիվանդության հավանականությունը որոշելու համար: Այն հասանելի է բջջային պլատֆորմներում:
2. Isabel – 69% հավաստելի

Isabel-ը Իսաբել Հելթքեյր համակարգչային ախտորոշիչ համակարգեր արտադրող կազմակերպության առողջըպահական որոնողական համակարգն է:

Այս հաշվիչը օգտվում է շուրջ 500,000 «հիվանդության պատմություն»-ներից հիվանդության հավանականությունը որոշելու համար: Այն հասանելի է բջջային պլատֆորմներում:
2. Isabel – 69% հավաստելի

Isabel-ը Իսաբել Հելթքեյր համակարգչային ախտորոշիչ համակարգեր արտադրող կազմակերպության առողջըպահական որոնողական համակարգն է:
3. AskMD – 68% հավաստելի

AskMD-ն պատկանում է Sharecare առողջապահական սոցիալական ցանցին:

AskMD-ն պատկանում է Sharecare առողջապահական սոցիալական ցանցին:
4. DocResponse – 67% հավաստելի

Այս համակարգը ստեղծվել և իրագործվում է մի խումբ բիշկների կողմից: Այն առավել հայտնի է որպես առավել հարմարավետ համակարգ օգտատերերի համար:
5. iTriage – 64% հավաստելի

iTriage-ը և՛ ախտանշանների ստուգման համակարգ է, և՛ «սանիտարալուսավորչական» գործիք, որը թույլ է տալիս նաև ծանոթանալ սեփական առողջության մասին տեղեկատվությանը: Այն հասանելի է նաև բջջային պլատֆորմներում:
6. Mayo Clinic – 59% հավաստելի

7. FamilyDoctor – 56% հավաստելի


7. FamilyDoctor – 56% հավաստելի

FamilyDoctor-ը հանդիսանում է ԱՄՆ-ի ընտանեկան բժիշկների ակադեմիայի առողջապահական գործիքը:
8. Healthline – 53% հավաստելի

Healthline-ը ղեկավարվում է առողջապահության փորձառու մասնագետների կողմից, ովքեր արհեստավարժ լեզվագետների հետ միասին, փորձում են օգնել մարդկանց գտնելու հիվանդության ճառավել հավանական ախտորոշումը` արտահայտված առօրյա լեզվով:
9. HMS Family Health Guide – 52% հավաստելի

The HMS Family Health Guide-ը ախտորոշման որոնման գործիք է, մատուցված Հարվարդի բժշկական դպրոցի կողմից:
10. WebMD – 51% հավաստելի

WebMD-ը թույլ է տալիս որոնել իրենց ախտանիշները, ստանալ խնդրին վերաբերվող տեղեկատվություն և պատրաստել զեկույց բժկին ուղարկելու համար: Այն հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով:
Աղբյուրը` PharmacyTimes