7.24.2015

Արդյունավետ միջոց մաշկի վնասվածքների վերականգման համար: Բեպանտեն

Ակտիվ բաղադրամասն է դեկսպանտենոլ 50 մգ :
Ոչ ակտիվ բաղադրամասը կրեմի դեպքում  D, L  պանտոլակտան, ֆենոքսիէթանոլ, ամֆիզոլ K, մազի դեպքում վոսկ, պարաֆին, պրոտեգին X:
Ազդեցությունը ՝ դեկսպանտենոլը մաշկում վերածվում է պանտոտենաթթվի, վերջինս հանդիսանում է կոէնզիմ A-ի գլխավոր կոնպոնենտը, որից սինթեզվում է ացետիլկոէնզիմ A, որն էլ նպաստում  էպիթելի և լորձաթաղանթների վնասված հատվածների վերականգնամը: Դեկսպանտենոլը ավելի լավ է ներծծվում քան պանտոտենաթթուն, կապվում է B-գլոբուլինի և ալբումինի:
 Ցուցված է մաշկի փոքր վնասվածքների վերականգնման, թեթև այրվածքների բուժման, մաշկի վերականգնմանը ֆոտո-, ռադիո-, Ում ճառագայթների ազդեցությունից, քրոնիկ խոցերի, կորտիկոստերոիդներով բուժման ժամանակ, տակդիրներ օգտագործող երեխաների մաշկի խնդիրների վերացնելու, կերակրող մայրերի պտուկների ճաքերի վերացման համար, ճաքող և չոր մաշկի մշակման համար: Օգտագործում են օրվա մեջ մեկ և ավել անգամ կախված անհրաժեշտությունից:
Կողմնակի ազդեցություններ կարող են լինել ալերգիկ ռեակցիաները՝ ցան, կարմրություն, կոնտակտային դերմատիտ:
 Հակացուցված է որևէ կոմպոնենտի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի դեպքում:
Առողջ եղեք….

Կայքից կամ նյութերից մեջբերումներ անելիս հղում պարտադիր է նշել:



Комментариев нет:

Отправить комментарий