6.22.2015

Տերաֆլեկս: Աճառների պաշտպանության լավագույն միջոցներից մեկը

Բաղադրությունը
Ակտիվ բաղադրամասերն են հանդիսանում գլյուկոզամին հիդրոքլորիդը 500 մգ  և խոնդրեոտին սուլֆատը 400 մգ: Պարունակում է նաև ստեարինաթթու 10 մգ, մագնեզիումի ստեարինատ 5 մգ, մանգանի սուլֆատ 1 մգ ոչ ակտիվ բաղադրամասերը:
Նկարագրությունը
Սպիտակ փոշին լցված է կարծր ժելատինային պատիճներում:
Ազդեցության մեխանիզմը
Գլյուկոզամին հիդրոքլորիդը ուժեղացնում է աճառային հյուսվածքի սինթեզը և ապահովում է նրա ոչ սպեցիֆիկ պաշտպանումը վնասող գործոններից: Մյուս պաշտպանիչ ազդեցությունը գլյուկոզամինի հանդիսանում է աճառային հյուսվածքի պաշտպանումը ոչ ստերոիդ հակաբորբոքային և գլյուկոկորտիկոիդ դեղերի կողմնակի էֆեկտներից, ցուցաբերում է նաև հակաբորբոքայի էֆեկտ: Խոնդրեոտին սուլֆատը հանդիսանում է լրացուցիչ գործոն աճառային հյուսվածքի սինթեզի գործում: Նպաստում է հիալուրոնաթթվի, պրոտեոգլիկանների և II տիպի կոլագենի սինթեզին: Ըկճում է աճառային հյուսվածքը քայքայող ֆերմենտների՝ հիալուրոնիդազա, էլաստազա ֆերմենտների ակտիվությունը: Այս պրեպարատի ընդունման  ժամանակ նվազում են հիվանդությունների սիմպտոմների արտահայտվածությունը և ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի նկատմամբ պահանջը:  
Ցուցված է
Հոդերի և ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունների ժամանակ, օստեարթրոզ I-III աստիճանի , օստեոխոնդրոզ:
Հակացուցված է
Դեղի կոմպոնենտներից որևէ մեկի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի, երիկամների ծանր քրոնիկական հիվանդության,ֆենիլկետոնուրիայի, հղիության, կրծքով կերակրման դեպքում, մինչ 15 տարեկան երեխաներին:
Զգուշությամբ ընդունել
Շաքարային դիաբետի, բրոնխիալ ասթմայի, արյունահոսություններին հակվածության դեպքում:
Կողմնակի ադեցությունները են
Ցավ էպիգաստրալ շրջանում, վքնածություն մեթիորզմ,դիարեյա, փորկապություն, գլխացավ, գլխապտույտ,ալերգիկ ռեակցիաններ:
Ընդունման կարգը
Առաջին 3 շաբաթվա ընթացքում ընդունել 1 պատիճից օրը 3 անգամ, այնուհետ 1 պատիճից օրը 2 անգամ: Բուժման կուրսի տևողությունը սովորաբար կազմում է 3ից 6 ամիս:Պրեպարատի հետագա ընդունման մասին որոշում կայացնում է բժիշկի ելնելով պացիենտի յուրահատկություններից:
Առողջ եղեք…..

Կայքից կամ նյութերից մեջբերումներ կատարելիս պարտադիր է նշել հղումը:

Комментариев нет:

Отправить комментарий