ԼԻՆԵԿՍ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Լինեկս դեղապատիճը պարունակում
է ոչ քիչ քան 1,2·107 կենդանի լիոֆիլացված կաթնաթթվային
բակտերիաներ՝ Օժանդակ նյութեր ՝ լակտոզա, դեկստրիմ, տիտանի երկօքսիդ, ժելատին և այլն:
ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Շնորհիվ լակտոբակտերիանների
պարունակությանը նպաստում էաղիների նորմալ միկրոֆլորայի կարգավորմանը: Լինեկսը ազդելով
աղիների pH-ի վրա այն շեղում է դեպի թթվային կողմը այսպիսով ակտիվազրկելով պաթոգեն
բակտերիաները և նպաստելով մարսողական ֆերմենտների բնականոն գործընթացին: Մասնակցում
է B խմբի վիտամինների, K, C վիտամինների սինթեզին, մասնակցում լեղաթթվի մետաբոլիզմին,
սինթեզում է հակաբակտերիալ ակտիվությամբ նյութեր, մեծացում են օրգանիզմի դիմադրողականությունը:
ՑՈՒՑՎԱԾ Է
Դիսբակտերիոզի կանխարգելման
և բուժման համար:
ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է
Պրեպարատի և/կամ նրա կոմպոնենտներից
որևէ մեկի նկատմամբ գերզգայնության դեպքում:
ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շատ հազվադեպ ալերգիկ ռեակցիայի
դրսևորումներ:
ԱՅԼ ԴԵՂԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լինեկսը կարելի է միաժամանակ
ընդունել այլ պրեպարատների հետ այդ թվում հակաբիոտիկների և քիմիոթերապեվտիկ միջոցերի
հետ:
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Դեղապատիճը ընդունում են հաց
ուտելուց հետո փոքր քանակությամբ ջրով:
Մինչև 3 տարեկան երեխաները
և այն անհատները ովքեր չեն կարող կուլ տալ պատիճը,պետք է բացեն պատիճը պարունակությունը գդալի մեջ լուծեն
փոքր քանակությամբ հեղուկում ընդունեն:
Մինչև 2 տարեկան երեխաները 1 պատիճից օրը 3 անգամ:
2-12 տարեկան երեխաները 1-2
պատիճ օրը 3 անգամ:
12 տարեկանից մեծ երեխաները
և մեծահասակները 2 պատիճից օրը 3 անգամ:
ՀԱՏՈՒԿ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Լինեկսը չի կարելի խմել տաք
ջրով: Եթե կղանքում կան արյան հետքեր, եթե մարմնի ջերմաստիճանը գերազանցում է 38
C, եթե դիարեն տևում է 2 օրից ավել ուղեկցվելով որովայնում ցավով,մարմնի կորստով, եթե
կա քրոնիկական հիվանդություններ ապա լինեկսի ընդունումից առաջ պետք է խորհրդակցել բժշկի
հետ:
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ…..
Կայքից կամ նյութերից մեջբերումներ կատարելիս պարտադիր է նշել հղումը:
Комментариев нет:
Отправить комментарий