Henley Vaporium-ում՝ Նյու Յորքի էլեկտրոնային ծխարաններից մեկում, հաճախորդները կարող են վայելել էլեկտրոնային սիգարետներ նիկոտինային գոլորշիների ավելի քան 90 բույրով՝ խոզապուխտի հոտից մինչեւ մաստակի:
Մանհեթենի նորաձեւ թաղամսերից մեկում՝ ստորին Իսթ-Սայդում գտնվող հյուրասրահում տեղակայված են փափուկ բազմոցներ, բարձր ռոք երաժշտութույուն է հնչում եւ թարմ սուրճ ու թեյ են մատուցում: Պատերից մեկի վրա թվարկված են բոլոր այն ուռուցքածին նյութերը, որոնցից խուսափում են էլեկտրոնային ծխախոտ ծխողները՝ հրաժարվելով սովորական ծխախոտից:
Բայց էլեկտրոնային ծխախոտի աճող տարածվածությունը չվրիպեց այս երեւույթի քննադատների ուշադրությունից, ովքեր կոչ են անում արգելել հասարակական վայրերում դրանց օգտագործումը, մինչդեռ գիտական ապացույցներ դրանց գոլորշիների վնասակար ազդեցության վերաբերյալ դեռեւս չկան:
Էլեկտրոնային ծխախոտը արժե մոտավորապես 30-50 ֆունտ մեկ հատի համար, դրանք բարակ, բազմակի օգտագործման, մետաղյա խողովակներ են, որոնք պարունակում են էկզոտիկ բույրերով նիկոտինային հեղուկ:Երբ սպառողները սկսում են այն ծխել, նիկոտինը տաքանում է եւ գոլորշի է արձակում, որն ի տարբերություն ծխախոտի ծխի քաղցկեղ եւ այլ հիվանդություններ առաջացնող խեժ չի պարունակում, տեղեկացնում է Newsmax Health-ը։
«Էլեկտրոնային ծխախոտի եւ այլ նոր ծխախոտային արտադրանքների պոտենցիալ առավելություններն ու ռիսկերը գնահատելու համար հետագա հետազոտություններ են անհրաժեշտ »,- ասաց FDA-ի մամլո-քարտուղար Ջեննի Հալիսկին:
Ելքը մեծ նշանակություն ունի ծխախոտ արտադրող ընկերությունների համար, որոք շեշտ են դնում այս սարքերի վրա ՝ Միացյալ Նահանգներում ծխախոտի վաճառքի կտրուկ անկումը կոմպենսացնլու համար: ԱՄՆ-ում հասուն բնակչության շրջանում ծխամոլությունը 2012 թվականին նվազել է մինչեւ 18%, ի տարբերություն 1997 թվականի 24,7% ցուցանիշի, համաձայն հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման Կենտրոնների տվյալների:
Այնուամենայնիվ էլեկտրոնային ծխախոտը անվտանգ չէ: Դրանք կարող են բարձր զարկերակային ճնշման, սրտի ռիթմի խանգարումների պատճառ դառնալ եւ հանգեցնել ճարպակալման եւ շաքարախտի:
Իսկ մրգային եւ հրուշակեղենի բույրով էլեկտրանային ծխախոտները նույնիսկ ավելի վտանգավոր են, ըստ քննադատների, քանի որ դրանք կարող են երեխաներին ներգրավել ծխամոլության մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий