9.27.2014

Պարացետամոլ:Արդյոք կարելի՞ է դա անվերջ օգտագործել ջերմության ժամանակ

Ավելի քան 50 տարի առաջ պարացետամոլի օգտագործումը մեծ տարածում գտավ: Սկզբում այն գնահատվում էր որպես ասպիրինին  փոխարինող միջոց,այն իջեցնում է ջերմաստիճանը և չունի գրգռիչ ազդեցություն ստամոքս-աղիքային տրակտի վրա:Ներկայումս տվյալ դեղամիջոցը յուրաքանչյուր տնային դեղատուփի անբաժան մասն է կազմում:Այն հիմանակնում ունի ջերմիջեցնող և ցավազրկող հատկություն,մինիմալ հակաբորբոքային հատկություն,այդ պատճառով օգտագործվում է սիմպտոմատիկ բուժման համար: Հիմնականում օգտագործվում է ինֆեկցիոն հիվանդությունից առաջացած տենդային համախտանիշի դեպքում,ինչպես նաև տարբեր ցավերի դեպքում:
Կողմնակի ազդեցությունները՝
Եթե պարացետամոլի դեղաչափը նորմայի սահմաններում է,այն քիչ տոքսիկ է,բայց երկարատև օգտագործման դեպքում զարգանում են կողմնակի ազդեցություններ և այն հատկապես ազդում է երիկամների և լյարդի վրա:Պարացետամոլը օգտագործվում է բավականին երկար ժամանակ, պարբերաբար նրա անվտանգությունը կասկածի տակ է առնվում և կատարվում են հետազոտություններ:Օրինակ,կա տեսություն,որ պարացետամոլի ընդունումը երեխաների կողմից ավելացնում է ասթմայով հիվանդների թիվը 41% ով:Տվյալ հետազոտությունները կատարվել էին 1970-1990-ական թվականներին , երբ Ամերիկայում ասպիրինի օգտագործումը մասսայականորեն փոխարինվեց պարացետամոլի օգտագործմամբ:
Պարացետամոլի դեղաչափը ըստ տարիքի
Դեռահասներին և մեծահասակներին պարացետամոլը նշանակվում է 500մգ օրական 4 անգամ:Միևնույն ժամանակ պարացետամոլի բարձրագուն դոզան չպետք է գերազանցի 4գ-ը:Ընդունումների միջև ինտերվալը պետք է լինի 4ից 6 ժամ:
 3-6 ամսեկան երեխաների դոզան կազմում է 80մգ օրը 2 անգամ:
6-12 ամսեկան երեխաների դոզան՝ 80մգ օրը 2-3 անգամ:
1-2 տարեկաններին 80մգ օրը 4 անգամ
2-4 տարեկաններին 150մգ օրը 3 անգամ
4-6 տարեկաններին 150մգ օրը 4 անգամ
6-8 տարեկաններին 200-300 մգ օրը 3 անգամ
8-12  տարեկաններին 200-300  օրը 3անգամ
12-15 տարեկաններին 200-300  օրը 4անգամ
Քանի որ պարացետամոլը օգտագործում են սիմպտոմատիկ բուժման համար,ապա սիմպտոմների բացակայության դեպքում այն չի կարելի օգտագործել:Նաև չի կարելի այն օգտագործել 3 օրից ավել,ախտանիշների չվերանալու դեպքում պետք է դիմել բժիշկի:
Պարացետամոլով գերդոզավորում
Առաջին հայացքից անհեթեթ թվացող այս երևույթը իրականում բավականին հաճախ է հանդիպում: Պատճառը պարացետամոլի հասանելիությունն ու տարածվածությունն է : Մրսածության դեմ գրեթե բոլոր կոմպլեքսային դեղամիջոցները պարունակում են միևնույն ազդող նյութը՝ պարացետամոլը:Հետևաբար բավականին հեշտ է մրսածության ժամանակ օգտագործել մի քանի պրեպարատ և ստանալ պարացետամոլի գերդոզավորում: Ամերիկայում գրանցվել է մի դեպք,երբ 25 ամյա աղջիկը մահացել է լյարդի բջիջների քայքայման պատճառով:Պարզվել է ,որ աղջիկը հիվանդացել էր և սկսել էր օգտագործել <<Լեմսիպ>> պրեպարատը,որը պարունակում է պարացետամոլ:Միևնույն ժամանակ նա օգտագործում էր պարացետամոլ՝ ջերմությունը իջեցնելու համար:Որոշ ժամանակ հետո նա դիմում է բժշկի,ով իրեն կրկին նշանակում է պարացետամոլ պարունակող կոմպլեքային պրեպարատ: Արդյունքում ազդող նյութի քանակը շատ էր բարձրացել և բժիշկներին չէր հաջողվել փրկել աղջկան:
Պարացետամոլով գերդոզավորման դեպքում դիտվում է քնկոտություն,գլխապտույտ,սրտախառնոց,փսխում,մաշկը գունատվում է : Նկարագրված սիմպտոմներից մեծամասնությունը հայտնվում է առաջին օրերին : Դրանք արտահայտում են լյարդի թունավորումը: Նման դեպքերում պետք է դիմել բժիշկի:

Առողջ եղեք....

Комментариев нет:

Отправить комментарий