10.14.2014

Ստրեպսիլս՝ ցուցումները,հակացուցումները ու կողմնակի ազդեցությունները

                                                            Ստրեպսիլս
Կոմբինացված հակամանրէային  և սնկասպան պրեպարատ է,որը կիրառվում է ստոմատոլոգիայում և լոռ-հիվանդությունների ժամանակ:Պրեպարատը պարունակում է երկու հակամանրէային նյութ՝ ամիլմետակրեազոլ և 2.4 դիքլորբենզիլային սպիրտ:ունեն լայն հակամանրէային սպեկտր,ցուցաբերելով ինչպես բակտերիասպան,այնպես էլ բակտերիոստատիկ ազդեցություն(Streptococcus spp., Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis, Staphylococcus pyogenes, Staphylococcus salivarius, Diplococcus pneumoniae, Klebsiella aerogenes, Proteus spp., Aerobacter spp - )

Դեղագործական շուկայում  ստրեպսիլսը ներկայացված է 5 տարբերակով, յուրաքանչյուր  տարբերակում ամիլմետակրեազոլի և 2.4 դիքլորբենզիլային սպիրտի հակամանրէային գործողությունը լրացված է բնական բաղադրիչներով  ավելի էֆեկտիվ  ներգործության  համար  բերանի խոռոչի  և կոկորդի  տարբեր հիվանդությունների ժամանակ:

Ստրեպտիլս օրիգինալ- ստրեպտիլսի դասական տարբերակն է, որի կազմի մեջ բացի հակամանրէային բաղադրիչներից մտնում են նաև անիսոնի և անանուխի եթերային յուղեր: Այդ եթերային յուղերը ունեն փափկ»ցնող ազդեցություն լորձաթաղանթի վրա, շնորհիվ գեղձերի սեկրեցիայի ռեֆլեկտոր մեծացման: Թուքի քանակության ավելացումը նույնպես տալիս է հակամանրէային էֆեկտ, քանի որ պարունակում է ՝լիզոցիմ: Բացի դրանից եթերային յուղերը լորձաթաղանթին ընկնելու ժամանակ առաջացնում են գերարյունություն տվյալ տարածքում, որը բերում է միկրոշրջանառության լավացման  և արագացնում է բուժման ընթացքը:

Ստրեպսիլս վիտամին С- բացի հակամանրէային  բաղադրիչներից պարունակում է նաև ասկորբինաթթու և նպաստում է իմունիտետի բարձրացմանը, մազանոթների թափանցելիության իջեցմանը, ունենում է հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցություն

Ստրեպսիլս  մենթոլով և էվկալիպտով- մենթոլի և էվկալիպտի երերային յուղի համակցությունը ունենում է հակաբակտերիալ հակաբորբոքային և ցավազրկող ազդեցություն: Բացի դրանից մենթոլի և էվկալիպտի զույգերը ունենում են անոթասեղմիչ ազդեցություն այդ կերպ հանելով քթի լորձաթաղանթի այտուցվածությունը և հեշտացնում քթի շնչառությունը:

Ստրեպսիլս առանց շաքարի լիմոնով և խոտաբույսերով- ունի հաճելի համ, տալիս է փափկացնող ազդեցություն կոկորդի լորձաթաղանթի վրա, ունի հակամանրէային և խորխաբեր հատկություն, վերացնում է բոբոքումը Չի պարունակում շաքար այդ պատճառով խորհուրդ է տրվում երեխաներին, շաքարային դիաբետով տառապող անձանց: Դեղամիջոցը չի նպաստում կարիեսի զարգացմանը:

Ստրեպսիլս մեղրով և լիմոնով- ունի փափկեցնող, հակաբորբոքային ազդեցություն, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը ինֆեկցիաների դեմ: Մեղրը ունի բակտերասպան  հատկություն, որը նպաստում է նյութափոխանակության լավացմանը  և օրգանիզմից տոքսինների հեռացմանը:

Ցուցումներ օգտագործման համար
Դեղորայքը օգտագործվում է կոկորդի և բերանի խոռոչի սուր և խրոնիկ հիվանդությունների  ժամանակ, որոնք պայմանավորված են դեղորայքի նկատմամբ  զգայուն միկրոօրգանիզմներով: Թերապիայում օգտագործվում է այնպիսի հիվանդությունների ժամանակ ինչպիսիք են՝ լարենգիթ, ֆարենգիտ, տոնզիլիտ, ստոմատիտ, պարադոնտեզ:  Պրեպարատը օգտագործվում է նաև անգինայի կոմպլեքս բուժման համար: Օգտագործվում է ատամնաբուժության  և ԼՈՌ  պրակտիկայում հետվիրահատական շրջանում ինֆեկցիայի և հակաբորբոքային պրոցեսների դեմ, մասնաորապես լնդահատման միջոցով ատամի հերացման ժամանակ:

Օգտագործման եղանակը
մեծերին և 5տ բարձր երեխաներին նշանակում են 1կոճակ 2-3ժամվա ինտերվալով: Օրվա մաքսիմալ դոզան 8 կոճակ: Խորհուրդ է տրվում օգտագործել ուտելուց հետո կամ 30րոպե առաջ: Հաբերը պետք է պահել բերանի խոռոչում մինչև ամբողական լուծվելը:

Կողմնակի ազդեցություններ- հնարավոր է ալերգիական ռեակցիաների զարգացում: Շատ հազվադեպ հնարավոր է համային զգայարանների փոփոխում:Այլ հակացուցումներ չկան, քանի որ դեղորայքի կոմպոնենտները արյան մեջ չեն ներծծվում:  
Հակացուցումներ- մեծ զգայունություն դեղորայքի բաղադրիչների նկատմամբ: Ստրեպսիլս մեղր- լիմոնի դեպքում մեղրանյութի հանդեպ զգայունությունը: Խորհոըրդ չի տրվում մինչև 5 տարեկան երեխաներին, զգուշություն պետք է ցուցաբերել նաև շաքարային դիաբետի ժամանակ, քանի որ մեկ հաբը պարունակում է 2.6գ շաքար:

Հղիություն- հղիության և կրծքով կերակրելու ընթացքում հակացուցումներ չկան:

Գերդոզավորում-   չափից մեծ դոզան  կարող է հանգեցնել անհանգստության ստամոքս-աղիքային տրակտում: Չափից մեծ դոզայի օգտագործման դեպքում պետք է կատարել ստամոքսի լվացում և սիմտոմատիկ բուժել: Հատուկ հակաթույն չկա:


Պահպանման պայմանները- անհրաժեշտ է պահել չոր, արևի ճառագայթներից պաշտպանված տեղում, սենյակային ջերմաստիճանում: Պահպանման ժամկետը 3 տարի:

Առողջ եղեք....

10.08.2014

Օտրիվին (Otrivin)

Անվանումը    Օտրիվին (Otrivin)
Ֆարմակոլոգիական ակտիվությունը
Օտրիվին դեղամիջոցի ազդող նյութը քսիլոմեթազոլինն է : Այն սիմպատոմիմետկ է, ազդում է ալֆա ադրենոընկալիչների վրա: Այն բերում է քթի խոռոչի արյունատար անոթների նեղացման, իջեցնում է քթի խոռոչի լորձաթաղանթի այտուցվածությունը , բարձրացնում է քթով շնչելու հնարավութությունը քթի ծանրաբեռնվածության ժամանակ :
Օտրիվին դեղամիջոցի ազդեցությունը սկսում է օգտագործելուց մի քանի րոպե անց և շարունակվում է մոտ 10 ժամվա ընթացքում : Օտրիվինը լավ ընդունվում է անգամ այն հիավնդների կողմից ,որոնց  քթի լորձաթաղանթը առավել զգայուն է : Դեղամիջոցը չի բերում մուկոցիլյար կլիրենսի նվազման :
Կաթիլների և սպրեյի տեսքով օտրիվինը ունի pH-ի հավասարակշռված արժեք : Պարունակելով խոնավեցնող բաղադրիչներ սորբիտ (Hypromellose, սորբիտ) , պաշտպանում է  լորձաթաղանթի մեմբրանները  չորացումից , գրգռվածությունից :
Օտրիվինի անանուխով և նիվենու տերևներով սպրեյը  պարունակում է  զովացնող արոմատիկ միացություններ :
Տեղային օգտագործման ժամանակ  Օտրիվին դեղամիջոցը  պրակտիկորեն չի ադսորբվում : Արյան պլազմայում քսիլոմեթազոլինի կոնցենտրացիան չի որոշվում :
Ցուցումներ օգտագործման համար
Օտրիվինը օգտագործվում է
·         Տենդից , մրսածությունից , ալերգիկ ռեակցիաներից քթի ծանրաբեռնվածությունը սիմտոմատիկ բուժման համար
·         Սինուսիտի ժամանակ սեկրետի դուրս բերման հեշտացում

Օգտագործելու ձևը
Օտրիվինը օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում մաքրել քթային անցուղինրը: 0.05%  կաթիլներով օտրիվինը կարելի  է նորածին երեխաներին և մինչև 6 տարեկան երեխաներին օրական 1-2 անգամ՝ քթային խոռոչ ներմուծելով 1-2 կաթիլ : 0.1% կաթիլներով օտրիվինը կարելի է 6 տարեկանից մեծ երեխաների և մեծահասակների համար օրական 3-4 անգամ ՝  քթային խոռոչ ներմուծելով 2-3  կաթիլ :Սպրեյի տեսքով օտրիվինը կարելի է 6 տարեկանից բարձր երեխաների և մեծահաակների համար օրը 3-4 անգամ ցողելով քթային խոռոչ : Խորհուրդ չի տրվում դեղաամիջոցը օգտագործել 10 օր անընդմեջ:
Կողմնակի ազդեցություն
Դեղամիջոցի օգտագործամ ժամանակ հնարավոր է այրման զգացում կոկորդի , քթի  խոռոչում , տեղային գրգոում, քթի խոռոչի լորձաթաղանթի չորացում , գլխացավեր ,սրտխառնոց : Հազվագյուտ դեպքերում դեղամիջոցի օգտագործման ժամանակ դրսևորվել են տախիկարդիա , առիթմիա , ժամանակավոր տեսողության խանգարում , համակարգային ալերգիկ ռեակցիաներ :
Հակացուցումներ
Օտրիվինը հակացուցված է դեղամիջոցի կամ դրա բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն ունեցողներ մարդկանց  համար , ինչպես նաև հղիության ընթացքում:Օտրիվինը  սպրեյի տեսքով  հակացուցված է մինչև 6 տարեկան երեխաներին:
Հղիություն
Հղիության ընթացքում Օտրիվինը հակացուցված է :
Այլ դեղամիջոցների հետ փոխազդեցությունը
МАО ինհիբիտորների  , տետրացիկլինի կամ եռցիկլիկ հակադեպրեսանտների հետ միաժամանակ օգտագործումը կարող է բերել քսիլոմեթազոլինի համակարգային ակտիվության բարձրացման:
Չափաբաժնի գերազանցում
Հազվադեպ դեպքերում երեխաների մոտ պերօրալ օգտագործման ժամանակ տեղի է ունեցել դեղաչափի գերազանցում ՝ ի հայտ է եկել անկանոն ու արագ զարկերակախփոց , գիտակցության կորուստ : Դեղաչափի գերազանցման բուժումը  համակարգային թերապիան է :
Բացթողնման  ձևը
Օտրիվին քթի կաթիլներ 0.05% 10 մլ
Սրվակի մեջ կաթոցիկոց
Օտրիվին քթի կաթիլներ 0.1% 10մլ
Սրվակի մեջ կաթոցիկոց
Օտրիվին քթի սպրեյ դեղաչափված  0.1%
Սրվակի մեջ 10մլ
Օտրիվին Նիվենիով և անանուխով քթի սպրեյ 0.1 %
Սրվակի մեջ 10մլ
Պահպանման պայմանները
Օտրիվինը կաթիլների տեսքով պետք է պահել 30աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում , իսկ սպրեյի տեսքով օտրիվինը ՝ 25 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում : Պահպանել երեխաներից , լույսից :
Բաղադրությունը
Քթի կաթիլների տեսքով 1 մլ 0.05 % օտրիվինը պարունակում է 0.5մլ քսիլոմեթազոլինի հիդրոքլորիդ :
 Քթի կաթիլների տեսքով 1 մլ 0.1 % օտրիվինը պարունակում է 1 մլ քսիլոմեթազոլինի հիդրոքլորիդ :
Սպրեյի  տեսքով 1 մլ 0.1 % օտրիվինը պարունակում է 1 մլ քսիլոմեթազոլինի հիդրոքլորիդ :
Այլ բաղադրիչներ ՝ նատրիումի դիհիդրոֆոսֆատ դիհիդրատ , բենզալկոնիի քլորիդ , նատրիումի քլորիդ , սորբիտ 70% ,  մանրէազերծված ջուր :
1 մլ 0.1 % նիվենիով և անանուխով  օտրիվինը պարունակում է 1 մլ քսիլոմեթազոլինի հիդրոքլորիդ : Այլ բաղադրիչներ ՝ նատրիումի դիհիդրոֆոսֆատ դիհիդրատ , բենզալկոնիի քլորիդ , նատրիումի քլորիդ , սորբիտ 70% ,  մանրէազերծված ջուր , անանուխ , էվկալիպտոլ :
Հավելում
Խորհուրդ չի տրվում առանց բժշկի հետ խորհրդածության դեղամիջոցն օգտագործել 10 օրից ավել :  Խորհուրդ չի տրվում բարձրացնել դեղամիջոցի դեղաչափը հատկապես երեխաների և տարեց մարդկանց բուժման ժամանակ : Պետք է զգույշ լինել գլաուկոմայով, հիպերտոնիկ , սիրտ-անոթային այլ հիվանդություններ ունեցող , վահանագեղձի հիվանդություններ ունեցող , շաքարային դիաբետով հիվանդների օգտագործման ժամանակ :
Առողջ եղեք.....


10.04.2014

Թունավորում դեղամիջոցներով


Նկարագրություն`
Կարելի է վստահաբար ասել , որ սա թունավորումների գրեթե ամենատարածված տեսանկներից է , մեծամասամբ   պայմանավորված  որոշակի դեղամիջոցների ինքնուրույն նշանակմամբ , որն անթույլատրելի է : Ինչպես այլ վտանգավոր պայմաններում , տարբեր դեղանյութերով թունավորումները  իրենց ձևով  կարող են լինել ինչպես առանձնահատուկ սուր ընթացքով , այնպես էլ խրոնիկական :  Այսպիսի թունավորումները ընդունված է դասակարգել կախված ընդունած դեղերից , որոնք պատկանում են խիստ որոշակի խմբերի և բերում են թունավորման :
Պետք է նշել , որ դեղամիջոցների սուր թունավորումների ամենատարածված պատճառը հանդիսանում է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքից թունավորումը: Խոսքը առաջին հերթին անալգինի , ասպիրինի , պարացետամոլի (ացետամինոֆեն) մասին է , որոնք մարդիկ օգտագործում են առանց բժշկի նշանակման որպես արագ ջերմիջեցնող բարձր ջերմաստիճանի կամ ուժեղ ցավերի դեպքում : Անգամ դեղաչափը , որպես կանոն  հիվանդները ինքնուրույն են որոշում , հաճախ չկարդալով դեղամիջոցի ցուցումները : Մարդկանց ճնշող մեծամասնությունը չգիտի , չի էլ կարող իմանալ իրենց սեփական հնարավոր զգայունակությունը թունայնության նկատմամբ  , որը կարող է առաջանալ այս կամ այն դեղորայքից : Նշանակում է որոշ դեպքերում դեղամիջոցների ինքնուրուն նշանակումը , անգամ համեմատաբար փոքր դոզաներով , կարող է ծանր թունավորումների պատճառ դառնալ : 
Ախտանշանները՝
·         Ասպիրինով թունավորումների ժամանակ կարող են ի հայտ գալ սուր ցավեր որովայնի շրջանում, առատ փսխում , փորլուծություն :Բացի այդ ,  հնարավոր է կտրուկ իջնի հիվանդի մարմնի ջերմաստիճանը : Հիվանդի մոտ հնարավոր է նկատվի սիրտ- անոթային  գործունեության վատթարացում , օրգանիզմի աշխատունակության իջեցում մինչև որոշակի աստիճան :
·         Սրտային դեղորայքով թունավորումների ժամանակ , օրինակ ստանդարտ գլիկոզիդներով(դիգոքսին,դիգիտոքսին,ստրոֆանտին), հնարավոր է դրսևորվի առատ փսխում , որովայնի ցավերով ուղեկցվող փորլուծություն , հիվանդի մոտ կարող են դրսևորվել նաև  ուժեղ գլխացավեր,  նորմալ սրտային ռիթմի խանգարում: Ընդ որում, հատկապես ծանր դեպքերում տարեց մարդկանց մոտ այս թունավորումները կարող են բերել անգամ սրտի կանգի :
·         Նշենք , որ մեծ չափաբաժինների դեպքում և որպես հետևանք սուլֆանիլամիդներով (հիմնական ներկայացուցիչը նորսուլֆազոլ , սուլֆադիմեզին) թունավորումների ժամանակ կարող է զարգանալ երիկամային անբավարարություն ՝ ուղեկցվող սուր ցավերով : Եվ իհարկե, , կլինեն որոշակի ալերգիկ ռեակցիաներ , այդ թվում կարմիր ցան ՝ուղեկցվող ջերմությամբ :
·         Երբեմն  որոշ դեղերով թունավորումների առկայության  իսկական ախտանիշ է հանդիսանում հիվանդի բերանի տհաճ հոտը :
·         Իհարկե դեղորայքով թունավորումների ժամանակ փոխվում է հիվանդի արտաքին տեսքը  : Օրինակ այնպիսի դեղորայքով թունավորումների ժամանակ, ինչպիսին է ատրոպինը , կարող է արտահայտվել ակնհայտ մաշկի կարմրվածություն , որն առաջին հերթին արյան արագ շրջանառության հետևանք է :
·         Որպես օրինակ , յոդով թունավորումների ժամանակ , հիվանդի մաշկը ակնհայորեն անգունանում է , իսկ բորաթթվով թունավորման ժամանակ , հակառակը , մաշկը սովորաբար խրստ կարմրում է , բրոմիդներով թունավորման ժամանակ ՝ հիվանդի մաշկը ձեռք է բերում տհաճ դարչնագույն երանգ :Իսկ օրինակ բարբիտուրատներով թունավորման ժամանակ նույնիսկ կարող է տեղի ունենալ հիվանդի մաշկի շերտազատում :
·         Նշենք , որ  հիվանդի լեզուն , բերանի խոռոչը դիտելիս , կարելի է նախապես որոշել հնարավոր թունավորումը : Օրինակ , նույն ասպիրինով թունավորման ժամանակ , որպես կանոն , առաջ է գալիս գերուժեղ թքարտադրություն , իսկ օրինակ ատրոպինով կամ էֆեդրինով թունավորման ժամանակ , հակառակը , առաջ է գալիս բերանի ուժեղ արտահայտված չորություն :
·         Իհարկե առանձին դեղերով ծանր թունավորումները միշտ էլ ազդում են հիվանդի օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա : Ասյպես , բարբիտուրատները թունավորումների ժամանակ սովորաբար հանգեցնում են բոլոր տեսակի շարժումների կորդինացիոն խանգարումների : 

Ախտորոշում
Ցավոք , թունավորումները , հատկապես որոնք ունեն քրոնիկ բնույթ , հաճախ կարող են թաքնվել մի շարք հիվանդությունների քողի տակ :
Սովորաբար անամնեզի հավաքման ժամանակ բժիշկնորը փորձում են առավելագույնս պարզել որոշակի ժամանակի ընթացքում այս կամ այն քիմիական նյութերի հետ հիվանդի շփումը :Եվ հավասարապես կարևոր է բացահայտել այդ նյութերի ընդունման հաճախականությունը կամ ընդհանուր տևողությունը , ներառյալ  ընդունման վայրը ,   իրավիճակը , ինչպես նաև ընդունման նպատակը :
Դեղորայքով թունավորման կասկածների առկայության դեպքում պարտադիր է արյան և մեզի թունաբանական անալիզը (որոշ դեպքերում անգամ անալիզի համար անհրաժեշտ է ստամոքսի պարունակությունը ), քանի որ այս մեթոդը շատ հաճախ թույլ է տալիս լիովին հաստատել  կամ լիովին բացառել թունավորման ախտորոշումը:

Կանխարգելում
Այս ժամանակներում դեղորայքով թունավորումների կանխման  մասին առավել պարզ և միևնույն ժամանակ , թերևս , առավել արդյունավետ  և տրամաբանական  առաջարկություններով հանդես է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) : Դրանք հետևյալն են ՝
1.      Դեղերը տանը մշտապես պահել տնային դեղատուփի մեջ բոլոր տարիքի երեխաներին անհասանելի տեղում : Երեխան ամենահետաքրքրասերն է , աշխարհում գոյություն ունեցող բոլոր էակներից : Համաձայնվեք , որ փայլուն փաթեթավորմամբ գունավոր դեղահատերը երեխան անպայման ցանկանում է համտեսել , կամ պարզապես մոտեցնել քթին:
2.      Դեղատուփում չի կարելի պահել ցրված հաբեր կամ փաթեթներ , որոնց վրա դեղի անվանումը, դեղաչափը կամ պահպանման ժամկետը   անընթեռնելի է : Ցանկացած կասկածելի դեղորայք առանց ափսոսանքի անհապաղաղ անհրաժեշտ է դեն նետել :
3.      Հատկապես տարեց մարդկանց և թույլ տեսողություն ունեցողնորի համար անհրաժեշտ  է դեղամիջողների անվանումները և դեղաչափերը գրել երկրորդ անգամ առավել մեծ տառերով և ընթեռնելի :
4.      Եվ  իհարկե  անընդունելի է ցանկացած դեղորայքի հետ ալկոհոլի համադրությունը :


Առողջ եղեք...

10.01.2014

Հայերիս կողմից այդքան հաճախ օգտագործվող դեղի ցուցումները,հակացուցումները և կողմնակի էֆեկտները

ՆԻՄԵՍԻԼ
Դեղաբանական ազդեցությունը՝
Նիմեսիլը ունի արտահայտված ցավազրկող,հակաբորբոքային և ջերմիջեցնող էֆեկտ:Ազդեցության մեխանիզմը պայմանավորված է բորբոքման օջախում պրոստագլանդինների սիթեզի ընկճումով:Երկարատև օգտագործման ընթացքում պրեպարատը լավ է տարվում օրգանիզմի կողմից:Պրեպարատի էֆեկտի տեվողությունը միջինում կազմում է 6 ժամ:
Ընդունման  ցուցումները՝
Նիմեսիլը նշանակում են
Ցավային սինդրոմի ժամանակ՝ գլխացավ,ատամնացավ,դաշտանային և այլ ցավերի դեպքում :
Հիվանդությունների ժամանակ,որոնք ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ:
Ընդունման կարգը՝
Նիմեսիլը նշանակում են բացառապես մեծահասակներին:Դեղը խմում են ուտելուց հետո: Միջին  օրական դոզան կազմում է 200 մգ՝ երկու փաթեթից ոչ ավելի,եթե չկա բժշկի համապատասխան ցուցում:Հեղուկի պատրաստման համար փոշիի վրա ավելացնում են գոլ կամ տաք ջուր:
Կողմանկի  էֆեկտներ՝
Պրեպարատը ընդհանրապես լավ է տարվում հիվանդների կողմից,բայց բուժման կուսի սկզբում և երկարատև ընդունման դեպքում հնարավոր է կողմանկի էֆեկտների դրսևորում՝
:
Կենտրոնական նյարդային համակարգ: Գլխացավ,գլխապտույտ,էնցեֆալոպատիա,քնկոտություն,նյարդային գրգռվածություն,վախի զգացում:
Սիրտ անոթային համակարգ:Զարկերակային ճնշման բարձրացում,հաճախասրտություն:
Ստամոքս-աղիքային համակարգ:Սրտխառնոց,փսխում,դիարեյա(փորլուծություն), դիսպեպտիկ երևույթներ,խոցային հիվանդություն,ստամոքս-աղիքային արյունահոսություն և այլն:
Հազվադեպ կարող է լինել տեսողության խանգարումներ
Հազվադեպ բրոնխակծկանք
Մաշկային ցան,դերմատիտ,էրիթեմա
Հնարավոր է լյարդի ֆերմենտների ակտիվության բարձրացում:Հազվադեպ դեղնախտ,հեպատիտ,խոլեստազ:
Միզարձակման խանգարումներ,հեմատուրիա(արյուն մեզի մեջ) ,երիկամային անբավարարություն և ինտեստեցինալ նեֆրիտ  հազվադեպ է հանդիպում:
Հազվադեպ էոզինոֆիլիա և անեմիա:
Հակացուցումներ՝
Ստամոքսի կամ տասներկու մատնյա աղու խոցային հիվանդության ժամանակ
Ստամոքս-աղիքային արյունահոսության ժամանակ
Հղիության և կրծքով կերակրման ժամանակ
Երիկամների ֆունկցիայի խանգարման ժամանակ
Բարձր զգայնություն պրեպարատի  ցանկացած  կոմպոնենտի նկատմամբ
Երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ
Կանգային սրտային անբավարության ժամանակ
Զարկերակային գերճնշման ժամանակ
Նիմեսիլի օգտագործումը հակացուցված է երեխաներին:
Առողջ եղեք...