10.04.2014

Թունավորում դեղամիջոցներով


Նկարագրություն`
Կարելի է վստահաբար ասել , որ սա թունավորումների գրեթե ամենատարածված տեսանկներից է , մեծամասամբ   պայմանավորված  որոշակի դեղամիջոցների ինքնուրույն նշանակմամբ , որն անթույլատրելի է : Ինչպես այլ վտանգավոր պայմաններում , տարբեր դեղանյութերով թունավորումները  իրենց ձևով  կարող են լինել ինչպես առանձնահատուկ սուր ընթացքով , այնպես էլ խրոնիկական :  Այսպիսի թունավորումները ընդունված է դասակարգել կախված ընդունած դեղերից , որոնք պատկանում են խիստ որոշակի խմբերի և բերում են թունավորման :
Պետք է նշել , որ դեղամիջոցների սուր թունավորումների ամենատարածված պատճառը հանդիսանում է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքից թունավորումը: Խոսքը առաջին հերթին անալգինի , ասպիրինի , պարացետամոլի (ացետամինոֆեն) մասին է , որոնք մարդիկ օգտագործում են առանց բժշկի նշանակման որպես արագ ջերմիջեցնող բարձր ջերմաստիճանի կամ ուժեղ ցավերի դեպքում : Անգամ դեղաչափը , որպես կանոն  հիվանդները ինքնուրույն են որոշում , հաճախ չկարդալով դեղամիջոցի ցուցումները : Մարդկանց ճնշող մեծամասնությունը չգիտի , չի էլ կարող իմանալ իրենց սեփական հնարավոր զգայունակությունը թունայնության նկատմամբ  , որը կարող է առաջանալ այս կամ այն դեղորայքից : Նշանակում է որոշ դեպքերում դեղամիջոցների ինքնուրուն նշանակումը , անգամ համեմատաբար փոքր դոզաներով , կարող է ծանր թունավորումների պատճառ դառնալ : 
Ախտանշանները՝
·         Ասպիրինով թունավորումների ժամանակ կարող են ի հայտ գալ սուր ցավեր որովայնի շրջանում, առատ փսխում , փորլուծություն :Բացի այդ ,  հնարավոր է կտրուկ իջնի հիվանդի մարմնի ջերմաստիճանը : Հիվանդի մոտ հնարավոր է նկատվի սիրտ- անոթային  գործունեության վատթարացում , օրգանիզմի աշխատունակության իջեցում մինչև որոշակի աստիճան :
·         Սրտային դեղորայքով թունավորումների ժամանակ , օրինակ ստանդարտ գլիկոզիդներով(դիգոքսին,դիգիտոքսին,ստրոֆանտին), հնարավոր է դրսևորվի առատ փսխում , որովայնի ցավերով ուղեկցվող փորլուծություն , հիվանդի մոտ կարող են դրսևորվել նաև  ուժեղ գլխացավեր,  նորմալ սրտային ռիթմի խանգարում: Ընդ որում, հատկապես ծանր դեպքերում տարեց մարդկանց մոտ այս թունավորումները կարող են բերել անգամ սրտի կանգի :
·         Նշենք , որ մեծ չափաբաժինների դեպքում և որպես հետևանք սուլֆանիլամիդներով (հիմնական ներկայացուցիչը նորսուլֆազոլ , սուլֆադիմեզին) թունավորումների ժամանակ կարող է զարգանալ երիկամային անբավարարություն ՝ ուղեկցվող սուր ցավերով : Եվ իհարկե, , կլինեն որոշակի ալերգիկ ռեակցիաներ , այդ թվում կարմիր ցան ՝ուղեկցվող ջերմությամբ :
·         Երբեմն  որոշ դեղերով թունավորումների առկայության  իսկական ախտանիշ է հանդիսանում հիվանդի բերանի տհաճ հոտը :
·         Իհարկե դեղորայքով թունավորումների ժամանակ փոխվում է հիվանդի արտաքին տեսքը  : Օրինակ այնպիսի դեղորայքով թունավորումների ժամանակ, ինչպիսին է ատրոպինը , կարող է արտահայտվել ակնհայտ մաշկի կարմրվածություն , որն առաջին հերթին արյան արագ շրջանառության հետևանք է :
·         Որպես օրինակ , յոդով թունավորումների ժամանակ , հիվանդի մաշկը ակնհայորեն անգունանում է , իսկ բորաթթվով թունավորման ժամանակ , հակառակը , մաշկը սովորաբար խրստ կարմրում է , բրոմիդներով թունավորման ժամանակ ՝ հիվանդի մաշկը ձեռք է բերում տհաճ դարչնագույն երանգ :Իսկ օրինակ բարբիտուրատներով թունավորման ժամանակ նույնիսկ կարող է տեղի ունենալ հիվանդի մաշկի շերտազատում :
·         Նշենք , որ  հիվանդի լեզուն , բերանի խոռոչը դիտելիս , կարելի է նախապես որոշել հնարավոր թունավորումը : Օրինակ , նույն ասպիրինով թունավորման ժամանակ , որպես կանոն , առաջ է գալիս գերուժեղ թքարտադրություն , իսկ օրինակ ատրոպինով կամ էֆեդրինով թունավորման ժամանակ , հակառակը , առաջ է գալիս բերանի ուժեղ արտահայտված չորություն :
·         Իհարկե առանձին դեղերով ծանր թունավորումները միշտ էլ ազդում են հիվանդի օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա : Ասյպես , բարբիտուրատները թունավորումների ժամանակ սովորաբար հանգեցնում են բոլոր տեսակի շարժումների կորդինացիոն խանգարումների : 

Ախտորոշում
Ցավոք , թունավորումները , հատկապես որոնք ունեն քրոնիկ բնույթ , հաճախ կարող են թաքնվել մի շարք հիվանդությունների քողի տակ :
Սովորաբար անամնեզի հավաքման ժամանակ բժիշկնորը փորձում են առավելագույնս պարզել որոշակի ժամանակի ընթացքում այս կամ այն քիմիական նյութերի հետ հիվանդի շփումը :Եվ հավասարապես կարևոր է բացահայտել այդ նյութերի ընդունման հաճախականությունը կամ ընդհանուր տևողությունը , ներառյալ  ընդունման վայրը ,   իրավիճակը , ինչպես նաև ընդունման նպատակը :
Դեղորայքով թունավորման կասկածների առկայության դեպքում պարտադիր է արյան և մեզի թունաբանական անալիզը (որոշ դեպքերում անգամ անալիզի համար անհրաժեշտ է ստամոքսի պարունակությունը ), քանի որ այս մեթոդը շատ հաճախ թույլ է տալիս լիովին հաստատել  կամ լիովին բացառել թունավորման ախտորոշումը:

Կանխարգելում
Այս ժամանակներում դեղորայքով թունավորումների կանխման  մասին առավել պարզ և միևնույն ժամանակ , թերևս , առավել արդյունավետ  և տրամաբանական  առաջարկություններով հանդես է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) : Դրանք հետևյալն են ՝
1.      Դեղերը տանը մշտապես պահել տնային դեղատուփի մեջ բոլոր տարիքի երեխաներին անհասանելի տեղում : Երեխան ամենահետաքրքրասերն է , աշխարհում գոյություն ունեցող բոլոր էակներից : Համաձայնվեք , որ փայլուն փաթեթավորմամբ գունավոր դեղահատերը երեխան անպայման ցանկանում է համտեսել , կամ պարզապես մոտեցնել քթին:
2.      Դեղատուփում չի կարելի պահել ցրված հաբեր կամ փաթեթներ , որոնց վրա դեղի անվանումը, դեղաչափը կամ պահպանման ժամկետը   անընթեռնելի է : Ցանկացած կասկածելի դեղորայք առանց ափսոսանքի անհապաղաղ անհրաժեշտ է դեն նետել :
3.      Հատկապես տարեց մարդկանց և թույլ տեսողություն ունեցողնորի համար անհրաժեշտ  է դեղամիջողների անվանումները և դեղաչափերը գրել երկրորդ անգամ առավել մեծ տառերով և ընթեռնելի :
4.      Եվ  իհարկե  անընդունելի է ցանկացած դեղորայքի հետ ալկոհոլի համադրությունը :


Առողջ եղեք...

Комментариев нет:

Отправить комментарий