2.26.2013

Փետրվարի 28-ին ,,Հազվադեպ հիվանդությունների միջազգային օր


Հարգելի գործընկերներ
Սույն թվականի փետրվարի 28-ին ,,Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրվա կապակցությամբ Հայկական Արյունաբանական Ասոցիացիան կազմակերպում է ,, Հազվադեպ հիվանդությունները Հայաստանում,, խորագրով մեկօրյա գիտական սեմինար: Միջոցառման աջակիցներնն են ՀՀ Առողջապահության Նախարարությունը, ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը, Մ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանը, «Նեյրոհերեդիտար հիվանդությունների» Ասոցիացիան: Միջոցառման իրականացումն ողջունել և իր աջակցությունն է հայտնել EURORDIS-ը , որը հանդիսանում է այդ օրվա միջազգային միջոցառումները համակարգող հիմնական կառույցներից մեկն է:
Սիրով հրավիրում ենք 28.02.2013-ին ժամը 15:00-ին Մ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Նիստերի դահլիճ:
Նախատեսվում է միջազգային օրվան նվիրված տեսահոլովակի դիտում ,
,, Հազվադեպ հիվանդությունները Հայաստանում,, գիտաժողովի ծրագիրը
15:00 Բացման խոսք

Ողջույնի խոսք Միքայել Նարիմանյան
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բ. գ. դ. պրոֆեսոր

Դերենիկ Դումանյան
ՀՀ Առողջապահության նախարար, բ. գ. դ. պրոֆեսոր
ԳԻՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ
15:15 Հազվադեպ հիվանդություններ. Խնդիրներ
և նախադրյալներ Ս.Ս. Դաղբաշյան
ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի ամբիոնի վարիչ, Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր
15:30 «Հազվադեպ հիվանդությունների ազգային ծրագիր և EUROPLAN (2012-2015) - որպես առողջապահության առաջնահերթ խնդիրներից մեկը» Ա.Ա. Մաթևոսյան
«Նեյրոհերեդիտար հիվանդությունների» Ասոցիացիայի Նախագահ, ԵՊԲՀ բժշկական գենետիկայի հանրապետական կենտրոն, բ.գ.թ., դոցենտ
15:50 Հազվադեպ հիվանդությունների մոլեկուլային - գենետիկական ախտորոշման արդյունավետությունը Դ. Բաբիկյան,
ԲԳԿ-ի մոլեկուլային գենետիկայի լաբ. վարիչ, ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի ասիստենտ, կ.գ.թ.
16:00 Վալդենստրոմի մակրոգլոբուլինեմիա Կ. Հ. Մելիքսեթյան`
ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոն, Հայկական Արյունաբանական Ասոցիացիա
16:10 Լեյկոզների գենետիկայի հետազոտման ռազմավարությունը Հ. Մկրտչյան
ԲԳԿ-ի բջջագենետիկայի լաբորատորիայի մասնագետ-բջջագենետիկ, ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի ասիստենտ, կ.գ.թ.
16:20 Սնկանման միկոզ Մ.Վ. Սաարյան
ԵՊԲՀ արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի ամբիոն, Հայկական Արյունաբանական Ասոցիացիա
16:30 Նյարդա-մկանային հիվանդությունների ախտորոշման գենետիկական հետազոտությունը և ախտորոշումը Ք. Հովհանեսյան,
ԲԳԿ-ի լաբորատորիայի վարիչ, Կ.գ.թ.
16:40 Հեմոֆիլիա Հ. Ս. Խաչատրյան
ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոն, Հայկական Արյունաբանական Ասոցիացիա
16: 50 Հազվադեպ հիվանդությունները ընտանեկան բժիշկների վերապատրաստման ծրագրում Մ.Ռ.Օհանյան
ԵՊԲՀ նտանեկան բժշկության ամբիոն, Ընտանեկան Բժշկության Ակադեմիական Միավորման համանախագահ
17:00 Թալասեմիա Գ.Ա. Կարապետյան
ԵՊԲՀ, արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի ամբիոն, Հայկական Արյունաբանական Ասոցիացիա
17:10 Պարոքսիզմալ գիշերային հեմոգլոբինուրիա Ա.Վ. Նալբանդյան, Ք.Թ. Պողոսյան
ԵՊԲՀ, արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի ամբիոն, Հայկական Արյունաբանական Ասոցիացիա
17:20 Պորֆիրիա Ե. Կ. Հակոբյան
ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոն, Հայկական Արյունաբանական Ասոցիացիա, բ.գ.թ.,

17:30 Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրվան նվիրված ուղերձի ընթերցում , խմբային նկարահանում

ԲԺՇԿԱԿԱՆԸ դասադուլի չի մասնակցելու

ԲԺՇԿԱԿԱՆԸ դասադուլի չի մասնակցելու, որովհետև ապագայում ձեզ և ձեր հարազատներին պաստառներով և լոզունգներով չենք կարող բուժել: Մտածեք այդ մասին:

2.25.2013

ՇՈՒՏՈՎ Նոր միջոցառում ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից STOP TUBERCULOSIS



1993 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլյոզը հայտարարեց համազգային աղետ, իսկ մարտի 24-ը հայտարարեց «Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր» :

Վարակի հիմնական աղբյուր է հանդիսանում թոքերի տուբերկուլյոզով հիվանդ մարդը, որից վարակը փոխանցվում է օդակաթիլային, հազվադեպ՝ ալիմենտար(սննդի հետ) եղանակներով: Երկրորդական դեր ունեն վարակի մյուս աղբուրները. տուբերկուլյոզով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիները, խոզերը, կատուները, շները, թռչունները, որոնցից մարդը կարող է վարակվել ինչպես օդակաթիլային, այնպես էլ կոնտակտային(շփման միջոցով) եղանակներով:

Բարեբախտաբար միշտ չէ, որ օրգանիզմի վարակումը միկոբակտերիաներով բերում է հիվանդության առաջացման: Այս առումով կարևոր նշանակություն ունեն կյանքի անբարենպաստ պայմանները և օրգանիզմի դիմադրողականության անկումը: Հիվանդության առաջացմանը նպաստում են թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ խրոնիկական հիվանդություններ(շաքարային դիաբետ,խոցային հիվանդություն, խրոնիկական ալկոհոլիզմ և այլն)
Առանձնահատուկ (սպեցիֆիկ) հակատուբերկուլյոզային կանխարգելումն իրականացվում է ԲՑԺ վակցինայով: Վակցինացումը կատարվում է պարտադիր կարգով բոլոր նորածիններին, եթե հակացուցումներ չկան: Պատվաստված երեխաների հիվանդացության մակարդակը մի քանի անգամ ցածր է: Վակցինայի ազդեցության տևողությունը 4-5 տարի է, որից հետո իմունիտետն աստիճանաբար մարում է: Դրա համար մինչև 30 տարեկանը պարբերաբար կատարում են կրկնակի վակցինացում:
Վերջին տարիներին տուբերկուլյոզով հիվանդացությունը Հայաստանում և ողջ աշխարհում կտրուկ բարձրացել է։ Առավել հաճախ այն ախտահարում է շնչառական համակարգը ։ Տուբերկուլյոզի հարուցիչներ կան ամենուր։ Շատ կարևոր է ժամանակին ճանաչել այս հիվանդությունը դեռ վաղ շրջաններում։

Տուբերկուլյոզի նշաները 
Դյուրհոգնելիություն, թուլություն,
գլխացավեր,
ախորժակի բացակայություն, քաշի կորուստ,
քրտնոտություն

2.23.2013

Արյունատվության «ԱՎԱՐՏԸ»




Փետրվարի 21-ին` Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ սույն թվականի փետրվարի 5-ին մեկնարկած, քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված արյունատվության հաջորդ` բուն արյունատվության փուլը: Շուրջ 20 կամավորներ այցելեցին Արյունաբանական կենտրոն և հանձնեցին արյուն` դրա կարիքը ունեցող մանուկների համար: Կամավորները 3 անգամ ավելի շատ էին, սակայն հիմնվելով դոնորների ֆիզիկական և առողջական որոշ տվյալների վրա, մեր բժիշկները արգելեցին ոմանց արյունատվությունը:  Ի սրտե շնորհակալ ենք բոլորից: Այս միջոցառումը կարելի է համարել հաջողված: Մնում է միայն ասել, որ սա միայն սկիզբն է, և այժմ ամբողջ թիմով աշխատում ենք նոր միջոցառումների համար. մանրամասները առաջիկայում:



Միջոցառումը կազմակերպել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը:

2.16.2013

ԱՐՅՈւՆԱՏՎՈւԹՅՈւՆ

 Սույն թվականի փետրվարի 21-ին Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացնելու ենք արյունատվություն` մեր ծրագրի եզրափակիչ փուլը: Բոլոր ցանկացողները` անգամ նրանք, ովքեր չեն մասնակցել փորձաքննության փուլին, կարող են դառնալ արյան դոնոր: Մասնակցելու համար ուղակի անհրաժեշտ է 21.02 ժամը 9.10 լինել ԵՊԲՀ վարչական մասնաշենքի 1-ին հարկում, կամ ժամը 9.25 Արյունաբանական կենտրոնում(Զեյթուն, 8-րդ հիվանդանոցի հարևանությամբ): ՈւՇԱԴՐՈւԹՅՈւ՛Ն . ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՌԿԱՅՈւԹՅՈւՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է : Դոնորները դասերից ազատվում են' (նույն օրվա ընթացքում) նրանք կարող են հետագա դասերին չհաճախել: Այն կամավորները` ովքեր առաջին անգամ են արյուն հանձնում, կնվիրաբերեն 300-350 մլ արյուն, փորձառուները` 350-400մլ
Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է՝

* Լինեք 18 տարին լրացած

* Հիվանդացած չլինեք դեղնախտով

* Վերջին 6ամսվա ընթացքում 1ամիս և ավելի տևողությամբ բացակայած չլինեք Հայաստանից

* Լինեք առնվազն 55 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, և 65կգ՝ եթե արական սեռի ներկայացուցիչ եք

* Վերջին 24 ժամվա ընթացքում ալկոհոլ օգտագործած չլինեք

* Արյունատվությանը ներկայանալ քաղցած

* ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՆՁՆԱԳՐՈՎ ԿԱՄ ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԻՆԳՐՔՈւՅԿՈՎ:









Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 810 ուսանողի տրամադրեց կրթաթոշակ


Փետրվարի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր տրամադրեց պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի՝ անվճար համակարգում չընդգրկված մոտ 810 ուսանողի: Կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ: Կրթաթոշակ ստացան բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն ունեցող, սոցիալապես անապահով, սահմանամերձ շրջանների ուսանողները: Կրթաթոշակների հանձնման արարողությանը ներկա էր և մի շարք ուսանողների հավաստագրեր հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը, շնորհավորելով ուսանողներին, նշեց, որ նրանց աջակցության հարցում լինելու են հետևողական։ ՙԿառավարության կարևորագույն կարգախոսը հետևյալն է. ֆինանսական միջոցների բացակայությունը, սոցիալական իրավիճակը հայկական ընտանիքներում չպետք է դառնան պատճառ, որպեսզի մեր տաղանդաշատ երիտասարդները չկարողանան ստանալ բարձրագույն կրթություն։ Մեր ջանքերն այդ ուղղությամբ լինելու են հետևողական։ Այսուհետև ևս ֆինանսական օժանդակությունը, որ մենք տրամադրում ենք երիտասարդներին, ավելացնելու ենք, և տարեցտարի ընձեռվող հնարավորությունները մեծանալու են՚,- ասաց ՀՀ վարչապետը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն արդեն երրորդ տարին է, որ ՀՀ կառավարության որոշմամբ, իրականացնում է ծավալներով աննախադեպ այս ծրագիրը։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ բացի կառավարության կողմից հատկացված 60 միլիոն դրամից, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ևս տրամադրել է միջոցներ՝ կրթաթոշակները փոխհատուցելու նպատակով։ Կ. Ավագյանը, նշելով, որ ծրագրի ամենակարևոր նպատակն ուսանողների առաջադիմությունը խթանելն է, կոչ արեց նրանց լինել ավելի ակտիվ. ՙՍա մի ծրագիր է, որի միջոցով ուսանողները համոզվում են, որ բարձր առաջադիմությամբ, գիտելիքներով կարող են ինչ-որ խնդիր լուծել իրենց համար, թեթևացնել ծնողների հոգսը՚։ Նշենք, որ կրթաթոշակ ստանալու մրցույթին դիմել է հանրապետության պետական բուհերի 1-ին և 2-րդ կուրսերի մոտ 1400 ուսանող: Մարզերի բուհերում սովորող ուսանողներից ընդունվել է 232 հայտ, նրանցից 158-ն արժանացել են կրթաթոշակի։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը երեք տարիների ընթացքում փոխհատուցել է ավելի քան 2150 ուսանողի ուսման վարձ։ 2012թ. դեկտեմբերին ուսման վարձերի փոխհատուցում ստացան նաև Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանողներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/16/197804/

2.14.2013

Google-ը տոնական լոգոտիպը նվիրել է Սատանայի անիվը ստեղծողին


Google համացանցային ընկերությունը փետրվարի  14-ին տոնական լոգոտիպով նշել է Սուրբ Վալենտինի օրն ու ամերիկացի ինժեներ Ջորջ Ֆերիսի ծննդյան 154-ամյակը:

Google-ի որոնման գլխավոր էջում տոնական լոգոտիպը փոխել են տեսական մի քանի անիվներով, որոնցից առաջինը` Ferris Wheel-ը, ստեղծվել է Չիկագոյում, ամերիկացի ինժեներ Ջորջ Ֆերիսի կողմից` Համաշխարհային  ցուցահանդեսի շեմին: Տեսական անիվների արանքում տեղադրվել է «սիրտ» կոճակ, որը սեղմելով կարելի է մասնակցել տոնական վիկտորինային:

Ամերիկացի ինժեներ Ջորջ Ֆերիսին համաշխարհային փառք է բերել  Տեսության առաջին անիվի ստեղծումը` Համաշխարհային  Կոլումբիական ցուցահանդեսի համար 1893 թվականին: Ֆերիսը ծնվել է Գեյլսբերգում, ապա, երբ Ֆերիսը հինգ տարեկան էր,  նրա ընտանիքը վաճառել է կաթնային ֆերման եւ տեղափոխվել է Կարսոն-Սիթի: Ավելի ուշ նրանք տեղափոխվել են Կալիֆորնիա:

Ֆերիսը 1881 թվականին ավարտել է Ռենսելիրայի Պլիտեխնիկական  ինստիտուտը` քաղաքացիական շինարարության աստիճանով: Դրանից հետո նա իր կարիերան սկսել է երկաթուղային տրանսպորտի արդյունաբերությունում, եւ հետաքրքրվել է կամուրջների շինարարությամբ: