
1993 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլյոզը հայտարարեց համազգային աղետ, իսկ մարտի 24-ը հայտարարեց «Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր» :
Վարակի հիմնական աղբյուր է հանդիսանում թոքերի տուբերկուլյոզով հիվանդ մարդը, որից վարակը փոխանցվում է օդակաթիլային, հազվադեպ՝ ալիմենտար(սննդի հետ) եղանակներով: Երկրորդական դեր ունեն վարակի մյուս աղբուրները. տուբերկուլյոզով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիները, խոզերը, կատուները, շները, թռչունները, որոնցից մարդը կարող է վարակվել ինչպես օդակաթիլային, այնպես էլ կոնտակտային(շփման միջոցով) եղանակներով:
Բարեբախտաբար միշտ չէ, որ օրգանիզմի վարակումը միկոբակտերիաներով բերում է հիվանդության առաջացման: Այս առումով կարևոր նշանակություն ունեն կյանքի անբարենպաստ պայմանները և օրգանիզմի դիմադրողականության անկումը: Հիվանդության առաջացմանը նպաստում են թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ խրոնիկական հիվանդություններ(շաքարային դիաբետ,խոցային հիվանդություն, խրոնիկական ալկոհոլիզմ և այլն)
Առանձնահատուկ (սպեցիֆիկ) հակատուբերկուլյոզային կանխարգելումն իրականացվում է ԲՑԺ վակցինայով: Վակցինացումը կատարվում է պարտադիր կարգով բոլոր նորածիններին, եթե հակացուցումներ չկան: Պատվաստված երեխաների հիվանդացության մակարդակը մի քանի անգամ ցածր է: Վակցինայի ազդեցության տևողությունը 4-5 տարի է, որից հետո իմունիտետն աստիճանաբար մարում է: Դրա համար մինչև 30 տարեկանը պարբերաբար կատարում են կրկնակի վակցինացում:
Վերջին տարիներին տուբերկուլյոզով հիվանդացությունը Հայաստանում և ողջ աշխարհում կտրուկ բարձրացել է։ Առավել հաճախ այն ախտահարում է շնչառական համակարգը ։ Տուբերկուլյոզի հարուցիչներ կան ամենուր։ Շատ կարևոր է ժամանակին ճանաչել այս հիվանդությունը դեռ վաղ շրջաններում։
Տուբերկուլյոզի նշաները
Դյուրհոգնելիություն, թուլություն,
գլխացավեր,
ախորժակի բացակայություն, քաշի կորուստ,
քրտնոտություն
Комментариев нет:
Отправить комментарий