Փետրվարի 11-ը միջազգային օրացույցում նշված է որպես Հիվանդի համաշխարհային օր: Այդ որոշումը սոցիալական քայլ է` ուղղված աջակցելու մարդկանց, ովքեր հայտնվել են հիվանդի կարգավիճակում:
Հիվանդի համաշխարհային օրը (World Day of the Sick) հաստատվել է 1992 թ. մայիսի 13-ին` Հովհաննես Պաուլ 2-րդ Պապի (Pope John Paul II) նախաձեռնությամբ: Նա իր հատուկ ուղերձում նշել է, որ Հիվանդի համաշխարհային օրվա ամենամյա տոնակատարությունն ունի որոշակի նպատակ: Հռոմի Պապն այդ նպատակն այս կերպ է սահմանել. «կաթոլիկական, բժշկական բազմաթիվ կազմակերպությունների աշխատակիցների, հավատացյալների, ամբողջ քաղաքացիական հասարակության ուշադրությունը սևեռել հիվանդների և տկարների հանդեպ խնամքի ապահովման անհրաժեշտությանը` թեթևացնելու նրանց տանջանքները»։
1991թ. հայտնի դարձավ, որ Հովհաննես Պաուլ 2-րդ Պապը հիվանդ է Պարկինսոնյան հիվանդությամբ: Ուշագրավ է, որ Հռոմի Պապը Հիվանդի համաշխարհային օրը հաստատեց իր ախտորոշման լուրից մեկ տարի անց:
Առաջին անգամ Հիվանդի համաշխարհային օրը նշվել է 1993թ. փետրվարի 11-ին: Տարեթիվը սկզբում ընտրվել է կապված նրա հետ, որ աշխարհի բոլոր կաթոլիկները վաղուց ի վեր փետրվարի 11-ին նշում են Հիվանդի օրը: Հենց այդ օրը ֆրանսիական Լուրդ տեղանքում շատ դարեր առաջ տեղի է ունեցել Աստվածամոր երևան գալը: Սուրբ կույսը` Լուրդյան Աստվածամայրը (Our Lady of Lourdes), բուժել է հիվանդությամբ տառապողներին՝ այդ կերպ դառնալով հիվանդների փրկիչը:
Որոշում կայացվեց. Հիվանդի համաշխարհային օրվա առիթով հարցազրույցներ վարել հիվանդ-բժիշկ հարաբերության թեմայի շուրջ` դիտարկելով այն տարբեր տեսանկյուններից.
Комментариев нет:
Отправить комментарий