2.10.2013

ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԿՑԻԱ ԵՊԲՀ-ՈՒՄ


            Փետրվարի 5-ին Բժշկական Համալսարանի վարչական մասնաշենքի 1-ին հարկում առավոտյան 10:00-ից սկսած Դեղագիտական ֆակուլտետային խորհուրդը կազմակերպել էր անվճար արյունատվություն լեյկոզով հիվանդ երեխաների համար` կամավոր հիմունքներով:Այդ հարցում կամավորներին աջակցեցին Յոյլանի անվան արյունաբանական կենտրոնի մասնագետները: Նախաձեռնությանը ակտիվորեն մասնակցեցին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ այս կերպով իրենց ավանդը ունենալով հիվանդ երեխաների կյանքի փրկության գործում:
Կամավոր անհատույց արյունատվությունը առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կամավորներին այս նախաձեռնությանը մասնակցելու և աջակցելու համար:

 


Комментариев нет:

Отправить комментарий