Դեղագիտական ֆակուլտետային խորհուրդ
Ստեղծման տարեթիվը` 1994թ.

Նախագահներ`
Ա.Խաչատրյան 1994-1995 թթ
Ա.Ղազարյան 1995-1997 թթ
Տ.Փինաչյան 1997-1998 թթ
Հ.Տանայան 1998-1999 թթ
Խ.Աբրոյան 1999-2000 թթ
Ա.Մատինյան 2000-2001 թթ
Բ.Խաչունց 2001-2003 թթ
Ք.Խաչատրյան 2003-2004 թթ
Կարեն Դիլբարյան 2004 թթ
Մարթա Սիմոնյան 2005 թթ
Արսեն Միրզոյան 2005-2006 թթ
Սիրուշ Սմբատյան 2006-2008 թթ
Նելլի Հարությունյան 2008-2009 թթ
Մարիամ Անտոնյան 2009-2011 թթ
Վազգեն Մկրտչյան 2011թ. առ այսօր :
Դեղագիտական ֆակուլտետային խորհրդի նպատակն է.
համախմբել ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողներին
հնչեցնել ուսանողի ձայնը ադմինիստրատիվ օղակներում
ստեղծել համապատասխան դաշտ ուսանողների մասնագիտական և ոչ մասնագիտական ունակությունների և հմտությունների կատարելագործման ու բարելվման համար
հնարավորություն տալ հասարակական աշխատանքով զբաղվելու միջոցով մարդկանց հետ շփվելու փորձ ձեռք բերելուն :
Դեղագիտական ֆակուլտետային խորհրդի գործունեությունը
ֆակուլտետի «լավագույն խումբ», «լավագույն ուսանող» անվանակարգերում ` մրցույթների կազմակերպում և մրցանակաբաշխություն
«Ոսկե աշուն» և «Ուսանողական գարուն» ամենամյա մրցույթ փառատոններին մասնակցություն
հերթապահություն ուսանողական խորհրդարանում
ուսանողական շաբաթօրյակների կազմակերպում
տարբեր թեմաներով ֆորումների կազմակերպում
ուսանողական էքսկուրսիաների և արշավների կազմակերպում դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր ամենամյա այց դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և բազում այլ միջոցառումներ:
Դեղագիտական ֆակուլտետային խորհրդի ղեկավարներն են.
Խորհրդի նախագահ` Վազգեն Մկրտչյան
փոխնախագահ` Արթուր Սարգսյան
տեղակալ` Արեգ Գալստյան
քարտուղար` Անի Նահապետյան
Դեղագիտական ֆակուլտետային խորհուրդի նիստերը անց են կացվում յուրաքանչյուր ուրբաթ օրը ժ 14:30:
Комментариев нет:
Отправить комментарий