2.25.2014

Դեղագետների համար ծրագիրի առաջին հանդիպումը

Սույն թվականի փետրվարի 20-ին տեղի է ունեցել <<Դեղագետների համար>> դասընթացների  առաջին հանդիպումը : ՈՒսանողների հետ հանդիպման էին եկել Հայաստանի դեղերի արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը, և <<Լիկվոր>> ընկերության նախագահ Սերգեյ Մաթևոսյանը: Վերջինս իր ելույթում ներկայացրեց    ՊԱԳ (GMP ) մասին,Հայաստանում ծրագրի ուղությամբ կատարված առաջին քայլերի և հեռանկարների մասին:
2010 թ. ին  ՀՀ  կառավարութունը  ընդունեց որոշում, որի համաձայն բոլոր արտադրող ընկերությունները պետք  է  ունենան ՊԱԳ –ի լիցենզիա և մինչև  2016թ  արդեն սահմանվել  է վերջնաժամկետ  ՀՀ –ում արտադրող  բոլոր ընկերություների համար  :
  Սամվել Զաքարյանը իր ելույթում ներկայացրեց  կազմակերպության գործունեության և առաջիկա պլաններ, ներկայացվեցին նաև Անգլիայի Թագավորական քոլեջի կողմից անցկացվող օնլայն դասընթացները և ամառային դպրոցի և դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովի մասին տեղեկություններ:

Ծրագրին մանրամասն ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք այցելել հեևյալ կայքերը`

Վերջում հշեցնեմ ,որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 27.02.2014 թ.ին(Հինգշաբթի)
 ժամը`15:00 _ին ԵՊԲՀ-ի լաբորատոր մասնաշենքի  12-րդ լսարանում  և  դասընթացների  համար  գրանցումը  շարունակվում է բոլոր ցանկացողների համար :


 Մանրամասն տեղեկությունների համար հետևեք Ձեր էլ.փոստին:


Լավագույն մաղթանքներով, Դեղագիտական Ուսանողական ՖակԽորհուրդի աշխատակազմ


2.16.2014

Դեղագետների համար ծրագրի գրանցումը ավարտվում է

Դեղագետների համար ծրագիր գրանցում ավարտվում ,իսկ  գրանցված մասնակիցներին խնդրում ենք ստուգել իրենց  էլ.փոստը ,մասնակցությունը վերահաստատելու համար:
Լավագույն մաղթանքներով, ԴԵղագիտական Ոսւանողական ՖակԽորհուրդի աշխատակազմ



2.02.2014

Դեղագետների համար

Սիրելի դեղագետ ընկերներ մասնակցեք հարցման և ներկայացրեք Ձեր գաղափարները:
Նպատակը դեռ ուսանողների հետաքրքրությունները պարզելն է, կազմակերպվում է ԵՊԲՀ ՈւԽ կողմից ՝ հանձինս դեղ. ֆակ. Խորհրդի, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ։ Նաև աշխատելու ենք, որ ֆինանսվաորողը չլինի ուսանողը։

հարցման հղումը











   Մանրամասն տեղեկանալու համար այցելեք այս հղումը 

1.27.2014

Անվավեր են ճանաչվել մի շարք դեղերի գրանցումը Հայաստանում

Հիմք ընդունելով Մերկ Շարպ և Դոհմ Իդեա ԱԳ և Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ ընկերությունների ներկայացրած հայտերը` մարկետինգային նկատառումներից ելնելով Հայաստանում մի շարք դեղերի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 069 նիստի արձանագրությունը և ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 0101177213, 2013 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 0101175913 գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 14-ի 34-Ա, 2014 թվականի հունվարի 13-ի 23-Ա, 2014 թվականի հունվարի 13-ի 24-Ա հրամաններով անվավեր են ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումները Հայաստանի Հանրապետությունում.

1.Սաֆրիս, ասենապին (ասենապինի մալեատ), ենթալեզվային դեղահատեր, 5մգ»(20/2x10/) բլիստերում, (60/6x10/) բլիստերում դեղաձևերն արտադրող, առաջնային փաթեթավորող` Կատալենտ ՈՒԿ Սվինդոն Զայդիս Լիմիտեդ, Ֆրանկլանդ փ., Բլագով, Սվինդոն, Վայլտշիր, ՍՆ5 8ՌՈՒ, Միացյալ Թագավորություն), երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող` Օրգանոն (Իռլանդ) ՍՊԸ Դրինամ Ռոադ, Սվորդս Քո. Դուբլին, Իռլանդիա

2. Սաֆրիս, ասենապին (ասենապինի մալեատ), 10մգ»(20/2x10/) բլիստերում, (60/6x10/) բլիստերում, դեղաձևերն արտադրող, առաջնային փաթեթավորող` Կատալենտ ՈՒԿ Սվինդոն Զայդիս Լիմիտեդ, Ֆրանկլանդ փ., Բլագով, Սվինդոն, Վայլտշիր, ՍՆ5 8ՌՈՒ, Միացյալ Թագավորություն), երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող` Օրգանոն (Իռլանդ) ՍՊԸ Դրինամ Ռոադ, Սվորդս Քո. Դուբլին, Իռլանդիա

3.Լենուքսին 5մգ, էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ), դեղահատեր թաղանթապատ, 5մգ; (28/2x14/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Լեհաստան

4.Լենուքսին 10մգ, էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ), դեղահատեր թաղանթապատ, 10մգ; (28/2x14/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Լեհաստան

5.Մերտենիլ 5մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 5մգ; (30/3x10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան

6.Մերտենիլ 10մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 10մգ; (30/3x10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան

7.Մերտենիլ 20մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 20մգ; (30/3x10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան

8.Մերտենիլ 40մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 40մգ; (30/3x10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստանյան ընկերության դեղերի, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան


Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենին հանձնարարել է ապահովել Հայաստանի Հանրապետության «Դեղերի պետական գրանցամատյանից» նշված դեղերը հանելու գործընթացը: 

Գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2014 թվականի 3-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա: 2014 թվականի անցած շաբաթների ընթացքում եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, ի տարբերություն 2013 թվականի նույն ժամանակահատվածի, երբ արձանագրվում էր գրիպի Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակը: Գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դրական նմուշների թիվը եղել է բավականին ցածր:

Ինչ վերաբերում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների լաբորատոր հետազոտություններին, ապա պետք է նշել, որ վերջիններիս մոտ արձանագրվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, 2013 թվականի միևնույն ժամանակահատվածի գրիպի Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակի դիմաց: 

Տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ԱՀԿ տվյալների համաձայն, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Նշված երկրներում արձանագրվում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակը ևս: 

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:

Իրականացվող մոնիտորինգի տվյալներով` Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը, 2014 թվականի ընթացքում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա:

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, հանրապետությունում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը:

2014 թվականի անցած շաբաթների ընթացքում հոսպիտալացվել է միջին ծանրությամբ սուր շնչառական վարակների 7 դեպք, որոնց լաբորատոր հետազոտություների արդյունքում ևս անջատվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը: Վերջիններիս հոսպիտալացումը պայմանավորված է եղել բժշկական օգնության ուշ դիմելիությամբ, որոնք ստանալով համապատասխան բուժում դուրս են գրվել առողջացմամբ:

Ելնելով վերը նշվածից` գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությանը հիշեցնում է` 

- խուսափե´ք հիվանդների հետ շփումից,

- եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,

- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

- հագնվե´ք եղանակին համապատասխան,

- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները: 

1.21.2014

Նոր ընթացակարգ ՀՀ-ում պետական գրանցում ստացած դեղի հաջորդ գրանցման համար

ՀՀ կառավարության 14.02.2013թ-ի թիվ 122-Ն որոշման համաձայն ՀՀ-ում պետական գրանցում ստացած դեղի հաջորդ գրանցումը իրականացվելու է պարզ ընթացակարգով՝ հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում. 
1. Հայտ 
2. Գրություն նախկինում գրանցված դեղը պարզ ընթացակարգով գրանցելու եւ նախորդ գրանցման փաստաթղթերում նոր փոփոխությունների կամ լրացումների բացակայության վերաբերյալ 
3. Կողմնակի ազդեցությունների դիտարկման հաշվետվությունը 
4. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ չափով վճարված տուրքի անդորրագիրը: 

ՀՀ առողջապահության նախարարի 05-Ն հրամանի համաձայն անհրաժեշտ է ներկայացնել նաև 
1. Նմուշ - սպառողական մեկ փաթեթ` լաբորատորային-արբիտրաժային 
2. Ստանդարտներ (ներառյալ` ուղեկցող խառնուրդները)՝ որակի հատկորոշիչներով (սպեցիֆիկացիաներ) նախատեսված քանակներով 
ՀՀ կառավարության 14.02.2013թ-ի թիվ 122-Ն որոշուման տեքստը հասանելի է Կենտրոնի կայքի “Օրենսդրություն” բաժնի «Որոշումներ» ենթաբաժնում: 



http://pharm.am/news_view.php?pg=9&id=108&langid=1

1.18.2014

Նորություններ Դեղագետ ուսանողների համար


Հարգելի ուսանողներ ս/թ   Հունվարի 24-ին ժամը 14.30 ֆարմակոգնոզիայի ամբիոնում տեղի է ունենալու  դեղագիտական ֆակուլտետային խորհրդի նիստ:Քննարկվելու են կարևոր հարցեր:
Ֆակուլտետային խորհրդի անդամների ներկայությունը պարտադիր է:


Ս/թ  Փետերվարի 11-ին  ժամը 14:45 ԵՊԲՀ  Գլխավոր մասնաշենքի 2-րդ լս. տեղի կունենա GMP դասընթաց` դեղագետ ուսանողների համար : Տեղեկություների համար զանգահարել 055899555 Արեգ








Դեղատանն անհրաժեշտ է դեղագետ կամ դեղագործ (իգական սեռի), աշխատանքային փորձը՝ նվազագույնը 2-3 տարի՝ ցերեկային հերթափոխում աշխատելու համար։ Մասնագիտական կրթությունը պարտադիր է։ Հետաքրքրվողները կարող են զանգահարել ժամը 11:00-20:00, ամեն օր՝ բացի շաբաթ և կիրակի օրերից հետևյալ հեռախոսահամարով՝ 094 144 111՝ Արտյոմ։









<IAD-ի ՆՈՐԱՑՈւՄ> նախագծի շրջանակներում,ս/թ Հունվարի 20-ին (երկուշաբթի), ժամը 15.00-ին, Ուսանողական Խորհրդարանի աշխատասենյակում կանցկացվի միջազգային ոլորտում գործունեություն ծավալել ցանկացող ուսանողների հավաքագրում:

Խիստ ողջունելի է 1-ից 3-րդ կուրսերում սովորող տղաների և աղջիկների մասնակցությունը: Հանդիպման ժամանակ կանցկացվի կարճ ներածական պրեզենտացիա IADի գործունեության վերաբերյալ և նոր անձանց ներգարվման պրոցեսի ճանապարհային քարտեզի քննարկում:

Հ.Գ. լեզվի իմացությունը ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է, ՄԵԶ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՁԵՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ...