Արյան մակարդելիության համակարգը ճնշող լայնորեն կիրառվող Վարֆարինը կարող է կրկնապատկել ինսուլտի հավանականությունը, երբ սրտի ռիթմի խանգարումներ ունեցող հիվանդներն ընդունում են այդ դեղն առաջին անգամ, ասվում է նոր հետազոտության մեջ։
Թեպետ, ըստ հետազոտողների, վտանգը սպառնում է հիվանդների փոքր թվին,նրանք կոչ են անում բժիշկներին զգոն լինել, տեղեկացնում է Daily Mail-ը.
Վարֆարինն ի սկզբանե մշակվել է որպես առնետի թույն։ Այսօր այն ամենահաճախ նշանակվող դեղն է արյան մակարդելիության դեմ Մեծ Բրիտանիայում։
Գիտնականները վերլուծել են 70766 նախասրտերի շողացումով մեծահասակ հիվանդների տվյալները։
5519 հիվանդ 10 տարվա ընթացքում ինսուլտ է տարել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ բուժման առաջին 30 օրվա ընթացքում վարֆարինը բարձրացնում է իշեմիկ ինսուլտի ռիսկը 71 տոկոսով։
Արդեն մեկ անգամ ինսուլտ տարած հիվանդների մոտ երկրորդ ինսուլտի հավանականությունը 2,5 անգամ ավելի մեծ է։
Комментариев нет:
Отправить комментарий