Կալցեմին Ադվանս
Բաղադրությունը՝
Կալցիումի ցիտրատ
և կալցիումի կարբոնատ 500մգ
Վիտամին D3 200 ա.մ.
Մագնեզիում 40 մգ
Ցինկ 7.5 մգ
Պղինձ 1 մգ
Մանգան 1.8 մգ
Բոր 250 մկգ
Կոմբինացված պրեպարատ է,որը պարունակում է վիտամիններ և մակրո/միկրոէլեմենտներ:
Ազդեցությունը պայմանավորված է բաղադրության մեջ առկա տարրերով:Վերականգնում է վիտամինային,միկրո
և մակրո էլեմենտների դիֆիցիտը,պրոֆիլակտիկայի
և բուժման նպատակներով կիրառվում օստեոպորոզի ժամանակ,մեծացնում է ոսկրային հյուսվածքի
ամրություն:
Ցուցված է՝
Օստեոպորոզի բուժման և կանխարգելման համար (կանանց մոտ մենոպաուզայի
ժամանակ, այն մարդկանց ովքեր երկար ժամանակ օգտագործել են կորտիկոստերոիդներ,իմունադեպրեսանտներ)
Հենաշարժիչ համակարգի որոշ հիվանդությունների ժամանակ
Կալցիումի և այլ միկրոէլեմենտների դիֆիցիի վերականգնման համար
Մեծահասակները և 12 տարեկանից բարձր երեխաները օգտագործում
են 1 դեղահատից օրը երկու անգամ:
Կողմնակի էֆեկտները՝
Հազվադեպ հնարավոր է առաջանա ստամոքս-աղիքային խանգարումներ՝
փորկապություն,վքնածություն,ցավեր ստամոքսում,սրտխառնոց:Երկարատև օգտագործման ժամանակ
կարող է բարձրանալ կալցիումի քանակությունը մեզի և արյան մեջ,որը արդեն պահանջում է
բժշկի հսկողություն:
Հակացուցված է դեղի բաղադրության մեջ մտնող որևէ կոմպոնենտի
նկատմամբ զգայնություն ունեցող մարդկանց:Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ
եթե ունեք խնդիրներ երիկամների հետ,երիկամային քար,ոսկրերում կան ուռուցքների մետաստազներ,վահանաձև
գեղձի խնդիրներ:
Խորհրդակցել բժշկի հետ եթե այս դեղի հետ պետք է ընդունեք
դիուրետիկներ(միզամուղներ):
Հղիության և կրծքով կերակրման ժամանակ օրեկան դոզան կալցիումի
համար կազմում է առավելագույնը 1500 ա.մ. իսկ վիտամին D3 համար 600 ա.մ.( Խորհրդակցել
բժշկի հետ)
Տրվում է առանց դեղատոմսի:
Հ.գ. Ինֆորմացիան
տրվում է ուղակի ձեզ տեղեկացնելու համար:Հիշեք ցանկացած դեղ ձեռք բերելուց առաջ խորհրդակցեք
մասնագետի հետ:
Առողջ եղեք....
Комментариев нет:
Отправить комментарий