11.19.2014

Ունե՞ք քնի խանգարում


                                                        Դոնորմիլ
Դեղահատի ակտիվ բաղադրամասը 15մգ դոկսիլամինն է: 
Համակարգային ազդեցությամբ  հակահիստամինային դեղ է,ցուցաբերում է սեդատիվ(հանգստացող),քնաբեր և M-խոլինոպաշարիչ(ատրոպինանման) ազդեցություն:Օգնում է քնի արագ առաջացմանը,քնի տևողության և որակի լավացմանը,առանց քնի փուլերի խանգարման:Մեկ դեղաhատի ազդեցության տևողությունը 6-8 ժամ է:
Ցուցված է տագնապի ժամանակ, որը ուղեկցվում է քնի խանգարմամբ:
Հակացուցումներ են`
Մինչև 15 տարեկան հասակը
Կրծքով կերակրման ժամանակահատվածը
Երիկամային և լյարդային անբավարարությունները,
Փականկյուն գլաուկոմիան,
Բարձր զգայնությունը դեղի ակտիվ բաղադրամասի կամ որևէ կոմպոնենտի նկատմամբ
Միզարձակման հետ կապված խնդիրների առկայության ժամանակ:
Հակացուցված է նաև բնածին գալակտոզէմիայի,գլյուկոզի յուրացման խանգարումների ժամանակ:Հղիության ընթացքում պրեպարատը պետք է ընդունել խիստ զգուշությամբ:Զգուշություն պետք է  ցուցաբերել ցերեկային ժամերին և մեքենայի վարելու ընթացքում դեղի ընդունման նկատմամբ:
Դեղը հակավուցված է ընդունել նաև ԿՆՀ ընկճող այլ դեղերի հետ:
Կողմնակի էֆեկտները` քնկոտություն,չորութբուն բերանում,ակոմոդացիոն սպազմ,փորկապություն,միզակապություն,սրտխփոց:
Գերդոզավորման դեպքում`քնկոտություն,գռգռվածություն,բբերի լայնացում,դեմքի և պարանոցի կարմրություն,կորդինացիայի խանգարումներ,հնարավոր է նաև ռաբդոմիոլիզ:Թունավորումը հանում են ակտիվացած ածխի օգնությամբ:
Դուրս է գրվում միայն բժշկի դեղատոմսով:
Առողջ եղեք....

Комментариев нет:

Отправить комментарий