10.08.2014

Օտրիվին (Otrivin)

Անվանումը    Օտրիվին (Otrivin)
Ֆարմակոլոգիական ակտիվությունը
Օտրիվին դեղամիջոցի ազդող նյութը քսիլոմեթազոլինն է : Այն սիմպատոմիմետկ է, ազդում է ալֆա ադրենոընկալիչների վրա: Այն բերում է քթի խոռոչի արյունատար անոթների նեղացման, իջեցնում է քթի խոռոչի լորձաթաղանթի այտուցվածությունը , բարձրացնում է քթով շնչելու հնարավութությունը քթի ծանրաբեռնվածության ժամանակ :
Օտրիվին դեղամիջոցի ազդեցությունը սկսում է օգտագործելուց մի քանի րոպե անց և շարունակվում է մոտ 10 ժամվա ընթացքում : Օտրիվինը լավ ընդունվում է անգամ այն հիավնդների կողմից ,որոնց  քթի լորձաթաղանթը առավել զգայուն է : Դեղամիջոցը չի բերում մուկոցիլյար կլիրենսի նվազման :
Կաթիլների և սպրեյի տեսքով օտրիվինը ունի pH-ի հավասարակշռված արժեք : Պարունակելով խոնավեցնող բաղադրիչներ սորբիտ (Hypromellose, սորբիտ) , պաշտպանում է  լորձաթաղանթի մեմբրանները  չորացումից , գրգռվածությունից :
Օտրիվինի անանուխով և նիվենու տերևներով սպրեյը  պարունակում է  զովացնող արոմատիկ միացություններ :
Տեղային օգտագործման ժամանակ  Օտրիվին դեղամիջոցը  պրակտիկորեն չի ադսորբվում : Արյան պլազմայում քսիլոմեթազոլինի կոնցենտրացիան չի որոշվում :
Ցուցումներ օգտագործման համար
Օտրիվինը օգտագործվում է
·         Տենդից , մրսածությունից , ալերգիկ ռեակցիաներից քթի ծանրաբեռնվածությունը սիմտոմատիկ բուժման համար
·         Սինուսիտի ժամանակ սեկրետի դուրս բերման հեշտացում

Օգտագործելու ձևը
Օտրիվինը օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում մաքրել քթային անցուղինրը: 0.05%  կաթիլներով օտրիվինը կարելի  է նորածին երեխաներին և մինչև 6 տարեկան երեխաներին օրական 1-2 անգամ՝ քթային խոռոչ ներմուծելով 1-2 կաթիլ : 0.1% կաթիլներով օտրիվինը կարելի է 6 տարեկանից մեծ երեխաների և մեծահասակների համար օրական 3-4 անգամ ՝  քթային խոռոչ ներմուծելով 2-3  կաթիլ :Սպրեյի տեսքով օտրիվինը կարելի է 6 տարեկանից բարձր երեխաների և մեծահաակների համար օրը 3-4 անգամ ցողելով քթային խոռոչ : Խորհուրդ չի տրվում դեղաամիջոցը օգտագործել 10 օր անընդմեջ:
Կողմնակի ազդեցություն
Դեղամիջոցի օգտագործամ ժամանակ հնարավոր է այրման զգացում կոկորդի , քթի  խոռոչում , տեղային գրգոում, քթի խոռոչի լորձաթաղանթի չորացում , գլխացավեր ,սրտխառնոց : Հազվագյուտ դեպքերում դեղամիջոցի օգտագործման ժամանակ դրսևորվել են տախիկարդիա , առիթմիա , ժամանակավոր տեսողության խանգարում , համակարգային ալերգիկ ռեակցիաներ :
Հակացուցումներ
Օտրիվինը հակացուցված է դեղամիջոցի կամ դրա բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն ունեցողներ մարդկանց  համար , ինչպես նաև հղիության ընթացքում:Օտրիվինը  սպրեյի տեսքով  հակացուցված է մինչև 6 տարեկան երեխաներին:
Հղիություն
Հղիության ընթացքում Օտրիվինը հակացուցված է :
Այլ դեղամիջոցների հետ փոխազդեցությունը
МАО ինհիբիտորների  , տետրացիկլինի կամ եռցիկլիկ հակադեպրեսանտների հետ միաժամանակ օգտագործումը կարող է բերել քսիլոմեթազոլինի համակարգային ակտիվության բարձրացման:
Չափաբաժնի գերազանցում
Հազվադեպ դեպքերում երեխաների մոտ պերօրալ օգտագործման ժամանակ տեղի է ունեցել դեղաչափի գերազանցում ՝ ի հայտ է եկել անկանոն ու արագ զարկերակախփոց , գիտակցության կորուստ : Դեղաչափի գերազանցման բուժումը  համակարգային թերապիան է :
Բացթողնման  ձևը
Օտրիվին քթի կաթիլներ 0.05% 10 մլ
Սրվակի մեջ կաթոցիկոց
Օտրիվին քթի կաթիլներ 0.1% 10մլ
Սրվակի մեջ կաթոցիկոց
Օտրիվին քթի սպրեյ դեղաչափված  0.1%
Սրվակի մեջ 10մլ
Օտրիվին Նիվենիով և անանուխով քթի սպրեյ 0.1 %
Սրվակի մեջ 10մլ
Պահպանման պայմանները
Օտրիվինը կաթիլների տեսքով պետք է պահել 30աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում , իսկ սպրեյի տեսքով օտրիվինը ՝ 25 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում : Պահպանել երեխաներից , լույսից :
Բաղադրությունը
Քթի կաթիլների տեսքով 1 մլ 0.05 % օտրիվինը պարունակում է 0.5մլ քսիլոմեթազոլինի հիդրոքլորիդ :
 Քթի կաթիլների տեսքով 1 մլ 0.1 % օտրիվինը պարունակում է 1 մլ քսիլոմեթազոլինի հիդրոքլորիդ :
Սպրեյի  տեսքով 1 մլ 0.1 % օտրիվինը պարունակում է 1 մլ քսիլոմեթազոլինի հիդրոքլորիդ :
Այլ բաղադրիչներ ՝ նատրիումի դիհիդրոֆոսֆատ դիհիդրատ , բենզալկոնիի քլորիդ , նատրիումի քլորիդ , սորբիտ 70% ,  մանրէազերծված ջուր :
1 մլ 0.1 % նիվենիով և անանուխով  օտրիվինը պարունակում է 1 մլ քսիլոմեթազոլինի հիդրոքլորիդ : Այլ բաղադրիչներ ՝ նատրիումի դիհիդրոֆոսֆատ դիհիդրատ , բենզալկոնիի քլորիդ , նատրիումի քլորիդ , սորբիտ 70% ,  մանրէազերծված ջուր , անանուխ , էվկալիպտոլ :
Հավելում
Խորհուրդ չի տրվում առանց բժշկի հետ խորհրդածության դեղամիջոցն օգտագործել 10 օրից ավել :  Խորհուրդ չի տրվում բարձրացնել դեղամիջոցի դեղաչափը հատկապես երեխաների և տարեց մարդկանց բուժման ժամանակ : Պետք է զգույշ լինել գլաուկոմայով, հիպերտոնիկ , սիրտ-անոթային այլ հիվանդություններ ունեցող , վահանագեղձի հիվանդություններ ունեցող , շաքարային դիաբետով հիվանդների օգտագործման ժամանակ :
Առողջ եղեք.....


10.04.2014

Թունավորում դեղամիջոցներով


Նկարագրություն`
Կարելի է վստահաբար ասել , որ սա թունավորումների գրեթե ամենատարածված տեսանկներից է , մեծամասամբ   պայմանավորված  որոշակի դեղամիջոցների ինքնուրույն նշանակմամբ , որն անթույլատրելի է : Ինչպես այլ վտանգավոր պայմաններում , տարբեր դեղանյութերով թունավորումները  իրենց ձևով  կարող են լինել ինչպես առանձնահատուկ սուր ընթացքով , այնպես էլ խրոնիկական :  Այսպիսի թունավորումները ընդունված է դասակարգել կախված ընդունած դեղերից , որոնք պատկանում են խիստ որոշակի խմբերի և բերում են թունավորման :
Պետք է նշել , որ դեղամիջոցների սուր թունավորումների ամենատարածված պատճառը հանդիսանում է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքից թունավորումը: Խոսքը առաջին հերթին անալգինի , ասպիրինի , պարացետամոլի (ացետամինոֆեն) մասին է , որոնք մարդիկ օգտագործում են առանց բժշկի նշանակման որպես արագ ջերմիջեցնող բարձր ջերմաստիճանի կամ ուժեղ ցավերի դեպքում : Անգամ դեղաչափը , որպես կանոն  հիվանդները ինքնուրույն են որոշում , հաճախ չկարդալով դեղամիջոցի ցուցումները : Մարդկանց ճնշող մեծամասնությունը չգիտի , չի էլ կարող իմանալ իրենց սեփական հնարավոր զգայունակությունը թունայնության նկատմամբ  , որը կարող է առաջանալ այս կամ այն դեղորայքից : Նշանակում է որոշ դեպքերում դեղամիջոցների ինքնուրուն նշանակումը , անգամ համեմատաբար փոքր դոզաներով , կարող է ծանր թունավորումների պատճառ դառնալ : 
Ախտանշանները՝
·         Ասպիրինով թունավորումների ժամանակ կարող են ի հայտ գալ սուր ցավեր որովայնի շրջանում, առատ փսխում , փորլուծություն :Բացի այդ ,  հնարավոր է կտրուկ իջնի հիվանդի մարմնի ջերմաստիճանը : Հիվանդի մոտ հնարավոր է նկատվի սիրտ- անոթային  գործունեության վատթարացում , օրգանիզմի աշխատունակության իջեցում մինչև որոշակի աստիճան :
·         Սրտային դեղորայքով թունավորումների ժամանակ , օրինակ ստանդարտ գլիկոզիդներով(դիգոքսին,դիգիտոքսին,ստրոֆանտին), հնարավոր է դրսևորվի առատ փսխում , որովայնի ցավերով ուղեկցվող փորլուծություն , հիվանդի մոտ կարող են դրսևորվել նաև  ուժեղ գլխացավեր,  նորմալ սրտային ռիթմի խանգարում: Ընդ որում, հատկապես ծանր դեպքերում տարեց մարդկանց մոտ այս թունավորումները կարող են բերել անգամ սրտի կանգի :
·         Նշենք , որ մեծ չափաբաժինների դեպքում և որպես հետևանք սուլֆանիլամիդներով (հիմնական ներկայացուցիչը նորսուլֆազոլ , սուլֆադիմեզին) թունավորումների ժամանակ կարող է զարգանալ երիկամային անբավարարություն ՝ ուղեկցվող սուր ցավերով : Եվ իհարկե, , կլինեն որոշակի ալերգիկ ռեակցիաներ , այդ թվում կարմիր ցան ՝ուղեկցվող ջերմությամբ :
·         Երբեմն  որոշ դեղերով թունավորումների առկայության  իսկական ախտանիշ է հանդիսանում հիվանդի բերանի տհաճ հոտը :
·         Իհարկե դեղորայքով թունավորումների ժամանակ փոխվում է հիվանդի արտաքին տեսքը  : Օրինակ այնպիսի դեղորայքով թունավորումների ժամանակ, ինչպիսին է ատրոպինը , կարող է արտահայտվել ակնհայտ մաշկի կարմրվածություն , որն առաջին հերթին արյան արագ շրջանառության հետևանք է :
·         Որպես օրինակ , յոդով թունավորումների ժամանակ , հիվանդի մաշկը ակնհայորեն անգունանում է , իսկ բորաթթվով թունավորման ժամանակ , հակառակը , մաշկը սովորաբար խրստ կարմրում է , բրոմիդներով թունավորման ժամանակ ՝ հիվանդի մաշկը ձեռք է բերում տհաճ դարչնագույն երանգ :Իսկ օրինակ բարբիտուրատներով թունավորման ժամանակ նույնիսկ կարող է տեղի ունենալ հիվանդի մաշկի շերտազատում :
·         Նշենք , որ  հիվանդի լեզուն , բերանի խոռոչը դիտելիս , կարելի է նախապես որոշել հնարավոր թունավորումը : Օրինակ , նույն ասպիրինով թունավորման ժամանակ , որպես կանոն , առաջ է գալիս գերուժեղ թքարտադրություն , իսկ օրինակ ատրոպինով կամ էֆեդրինով թունավորման ժամանակ , հակառակը , առաջ է գալիս բերանի ուժեղ արտահայտված չորություն :
·         Իհարկե առանձին դեղերով ծանր թունավորումները միշտ էլ ազդում են հիվանդի օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա : Ասյպես , բարբիտուրատները թունավորումների ժամանակ սովորաբար հանգեցնում են բոլոր տեսակի շարժումների կորդինացիոն խանգարումների : 

Ախտորոշում
Ցավոք , թունավորումները , հատկապես որոնք ունեն քրոնիկ բնույթ , հաճախ կարող են թաքնվել մի շարք հիվանդությունների քողի տակ :
Սովորաբար անամնեզի հավաքման ժամանակ բժիշկնորը փորձում են առավելագույնս պարզել որոշակի ժամանակի ընթացքում այս կամ այն քիմիական նյութերի հետ հիվանդի շփումը :Եվ հավասարապես կարևոր է բացահայտել այդ նյութերի ընդունման հաճախականությունը կամ ընդհանուր տևողությունը , ներառյալ  ընդունման վայրը ,   իրավիճակը , ինչպես նաև ընդունման նպատակը :
Դեղորայքով թունավորման կասկածների առկայության դեպքում պարտադիր է արյան և մեզի թունաբանական անալիզը (որոշ դեպքերում անգամ անալիզի համար անհրաժեշտ է ստամոքսի պարունակությունը ), քանի որ այս մեթոդը շատ հաճախ թույլ է տալիս լիովին հաստատել  կամ լիովին բացառել թունավորման ախտորոշումը:

Կանխարգելում
Այս ժամանակներում դեղորայքով թունավորումների կանխման  մասին առավել պարզ և միևնույն ժամանակ , թերևս , առավել արդյունավետ  և տրամաբանական  առաջարկություններով հանդես է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) : Դրանք հետևյալն են ՝
1.      Դեղերը տանը մշտապես պահել տնային դեղատուփի մեջ բոլոր տարիքի երեխաներին անհասանելի տեղում : Երեխան ամենահետաքրքրասերն է , աշխարհում գոյություն ունեցող բոլոր էակներից : Համաձայնվեք , որ փայլուն փաթեթավորմամբ գունավոր դեղահատերը երեխան անպայման ցանկանում է համտեսել , կամ պարզապես մոտեցնել քթին:
2.      Դեղատուփում չի կարելի պահել ցրված հաբեր կամ փաթեթներ , որոնց վրա դեղի անվանումը, դեղաչափը կամ պահպանման ժամկետը   անընթեռնելի է : Ցանկացած կասկածելի դեղորայք առանց ափսոսանքի անհապաղաղ անհրաժեշտ է դեն նետել :
3.      Հատկապես տարեց մարդկանց և թույլ տեսողություն ունեցողնորի համար անհրաժեշտ  է դեղամիջողների անվանումները և դեղաչափերը գրել երկրորդ անգամ առավել մեծ տառերով և ընթեռնելի :
4.      Եվ  իհարկե  անընդունելի է ցանկացած դեղորայքի հետ ալկոհոլի համադրությունը :


Առողջ եղեք...

10.01.2014

Հայերիս կողմից այդքան հաճախ օգտագործվող դեղի ցուցումները,հակացուցումները և կողմնակի էֆեկտները

ՆԻՄԵՍԻԼ
Դեղաբանական ազդեցությունը՝
Նիմեսիլը ունի արտահայտված ցավազրկող,հակաբորբոքային և ջերմիջեցնող էֆեկտ:Ազդեցության մեխանիզմը պայմանավորված է բորբոքման օջախում պրոստագլանդինների սիթեզի ընկճումով:Երկարատև օգտագործման ընթացքում պրեպարատը լավ է տարվում օրգանիզմի կողմից:Պրեպարատի էֆեկտի տեվողությունը միջինում կազմում է 6 ժամ:
Ընդունման  ցուցումները՝
Նիմեսիլը նշանակում են
Ցավային սինդրոմի ժամանակ՝ գլխացավ,ատամնացավ,դաշտանային և այլ ցավերի դեպքում :
Հիվանդությունների ժամանակ,որոնք ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ:
Ընդունման կարգը՝
Նիմեսիլը նշանակում են բացառապես մեծահասակներին:Դեղը խմում են ուտելուց հետո: Միջին  օրական դոզան կազմում է 200 մգ՝ երկու փաթեթից ոչ ավելի,եթե չկա բժշկի համապատասխան ցուցում:Հեղուկի պատրաստման համար փոշիի վրա ավելացնում են գոլ կամ տաք ջուր:
Կողմանկի  էֆեկտներ՝
Պրեպարատը ընդհանրապես լավ է տարվում հիվանդների կողմից,բայց բուժման կուսի սկզբում և երկարատև ընդունման դեպքում հնարավոր է կողմանկի էֆեկտների դրսևորում՝
:
Կենտրոնական նյարդային համակարգ: Գլխացավ,գլխապտույտ,էնցեֆալոպատիա,քնկոտություն,նյարդային գրգռվածություն,վախի զգացում:
Սիրտ անոթային համակարգ:Զարկերակային ճնշման բարձրացում,հաճախասրտություն:
Ստամոքս-աղիքային համակարգ:Սրտխառնոց,փսխում,դիարեյա(փորլուծություն), դիսպեպտիկ երևույթներ,խոցային հիվանդություն,ստամոքս-աղիքային արյունահոսություն և այլն:
Հազվադեպ կարող է լինել տեսողության խանգարումներ
Հազվադեպ բրոնխակծկանք
Մաշկային ցան,դերմատիտ,էրիթեմա
Հնարավոր է լյարդի ֆերմենտների ակտիվության բարձրացում:Հազվադեպ դեղնախտ,հեպատիտ,խոլեստազ:
Միզարձակման խանգարումներ,հեմատուրիա(արյուն մեզի մեջ) ,երիկամային անբավարարություն և ինտեստեցինալ նեֆրիտ  հազվադեպ է հանդիպում:
Հազվադեպ էոզինոֆիլիա և անեմիա:
Հակացուցումներ՝
Ստամոքսի կամ տասներկու մատնյա աղու խոցային հիվանդության ժամանակ
Ստամոքս-աղիքային արյունահոսության ժամանակ
Հղիության և կրծքով կերակրման ժամանակ
Երիկամների ֆունկցիայի խանգարման ժամանակ
Բարձր զգայնություն պրեպարատի  ցանկացած  կոմպոնենտի նկատմամբ
Երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ
Կանգային սրտային անբավարության ժամանակ
Զարկերակային գերճնշման ժամանակ
Նիմեսիլի օգտագործումը հակացուցված է երեխաներին:
Առողջ եղեք...


9.27.2014

Պարացետամոլ:Արդյոք կարելի՞ է դա անվերջ օգտագործել ջերմության ժամանակ

Ավելի քան 50 տարի առաջ պարացետամոլի օգտագործումը մեծ տարածում գտավ: Սկզբում այն գնահատվում էր որպես ասպիրինին  փոխարինող միջոց,այն իջեցնում է ջերմաստիճանը և չունի գրգռիչ ազդեցություն ստամոքս-աղիքային տրակտի վրա:Ներկայումս տվյալ դեղամիջոցը յուրաքանչյուր տնային դեղատուփի անբաժան մասն է կազմում:Այն հիմանակնում ունի ջերմիջեցնող և ցավազրկող հատկություն,մինիմալ հակաբորբոքային հատկություն,այդ պատճառով օգտագործվում է սիմպտոմատիկ բուժման համար: Հիմնականում օգտագործվում է ինֆեկցիոն հիվանդությունից առաջացած տենդային համախտանիշի դեպքում,ինչպես նաև տարբեր ցավերի դեպքում:
Կողմնակի ազդեցությունները՝
Եթե պարացետամոլի դեղաչափը նորմայի սահմաններում է,այն քիչ տոքսիկ է,բայց երկարատև օգտագործման դեպքում զարգանում են կողմնակի ազդեցություններ և այն հատկապես ազդում է երիկամների և լյարդի վրա:Պարացետամոլը օգտագործվում է բավականին երկար ժամանակ, պարբերաբար նրա անվտանգությունը կասկածի տակ է առնվում և կատարվում են հետազոտություններ:Օրինակ,կա տեսություն,որ պարացետամոլի ընդունումը երեխաների կողմից ավելացնում է ասթմայով հիվանդների թիվը 41% ով:Տվյալ հետազոտությունները կատարվել էին 1970-1990-ական թվականներին , երբ Ամերիկայում ասպիրինի օգտագործումը մասսայականորեն փոխարինվեց պարացետամոլի օգտագործմամբ:
Պարացետամոլի դեղաչափը ըստ տարիքի
Դեռահասներին և մեծահասակներին պարացետամոլը նշանակվում է 500մգ օրական 4 անգամ:Միևնույն ժամանակ պարացետամոլի բարձրագուն դոզան չպետք է գերազանցի 4գ-ը:Ընդունումների միջև ինտերվալը պետք է լինի 4ից 6 ժամ:
 3-6 ամսեկան երեխաների դոզան կազմում է 80մգ օրը 2 անգամ:
6-12 ամսեկան երեխաների դոզան՝ 80մգ օրը 2-3 անգամ:
1-2 տարեկաններին 80մգ օրը 4 անգամ
2-4 տարեկաններին 150մգ օրը 3 անգամ
4-6 տարեկաններին 150մգ օրը 4 անգամ
6-8 տարեկաններին 200-300 մգ օրը 3 անգամ
8-12  տարեկաններին 200-300  օրը 3անգամ
12-15 տարեկաններին 200-300  օրը 4անգամ
Քանի որ պարացետամոլը օգտագործում են սիմպտոմատիկ բուժման համար,ապա սիմպտոմների բացակայության դեպքում այն չի կարելի օգտագործել:Նաև չի կարելի այն օգտագործել 3 օրից ավել,ախտանիշների չվերանալու դեպքում պետք է դիմել բժիշկի:
Պարացետամոլով գերդոզավորում
Առաջին հայացքից անհեթեթ թվացող այս երևույթը իրականում բավականին հաճախ է հանդիպում: Պատճառը պարացետամոլի հասանելիությունն ու տարածվածությունն է : Մրսածության դեմ գրեթե բոլոր կոմպլեքսային դեղամիջոցները պարունակում են միևնույն ազդող նյութը՝ պարացետամոլը:Հետևաբար բավականին հեշտ է մրսածության ժամանակ օգտագործել մի քանի պրեպարատ և ստանալ պարացետամոլի գերդոզավորում: Ամերիկայում գրանցվել է մի դեպք,երբ 25 ամյա աղջիկը մահացել է լյարդի բջիջների քայքայման պատճառով:Պարզվել է ,որ աղջիկը հիվանդացել էր և սկսել էր օգտագործել <<Լեմսիպ>> պրեպարատը,որը պարունակում է պարացետամոլ:Միևնույն ժամանակ նա օգտագործում էր պարացետամոլ՝ ջերմությունը իջեցնելու համար:Որոշ ժամանակ հետո նա դիմում է բժշկի,ով իրեն կրկին նշանակում է պարացետամոլ պարունակող կոմպլեքային պրեպարատ: Արդյունքում ազդող նյութի քանակը շատ էր բարձրացել և բժիշկներին չէր հաջողվել փրկել աղջկան:
Պարացետամոլով գերդոզավորման դեպքում դիտվում է քնկոտություն,գլխապտույտ,սրտախառնոց,փսխում,մաշկը գունատվում է : Նկարագրված սիմպտոմներից մեծամասնությունը հայտնվում է առաջին օրերին : Դրանք արտահայտում են լյարդի թունավորումը: Նման դեպքերում պետք է դիմել բժիշկի:

Առողջ եղեք....

9.15.2014

«Կարո՞ղ եք տալ որև լավ հակաբիոտիկ, իմ կոկորդն է ցավում»

«Կարո՞ղ եք տալ որև լավ հակաբիոտիկիմ 

կոկորդն է ցավում»


Դեղագետների համար ամենաանտանելի հարցերից մեկը, որոնք ուղղում են գնորդները -«Կարո՞ղ եք տալ որևէ լավ հակաբիոտիկ, իմ կոկորդն է ցավում», և ինչու է այդ դեպքում սկսում ցնցվել դեղագետը , իսկ աչքերը լցվում են արյունով : Իրականում այսպիսի էմոցիաները դժվար չէ հասկանալ , չհաշված համընդհանուր համոզվածությանը, հակաբիոտիկներով հնարավոր չէ բուժել հարբուխային հիվանդությունները, դրանց ինքնակամ ընդունումը միայն վատթարացնում է մարդու առողջությունը և հանգեցնում է ախտածին բակտերիաների ձևափոխված ձևերի առաջացմանը , որոնց համար անհրաժեշտ են նոր հակաբիոտիկներ ստեղծել :Բայց, ե՞րբ է օգտակար հակաբիոտիկների ընդունումը , և ինչպես պետք է ընդունել այն , որպեսզի չվնասել շրջապատին և ինքներս մեզ:

Ի՞նչ է դա
 Հակաբիոտիկները ոչ այլ ինչ են, քան միկրոօրգանիզմերի (ավելի հաճախ սնկերի) կենսագործունեության արդյունք և նրանց սինթետիկ արտադրություն , նրանք կամ բերում են բակտերիաների մահվան կամ կանխարգելում են են նրանց աճն և բազմացումը : Բակտերիաները միաբջիջ օրգանիզմներ են , որոնք բնակվում են ամենուր , բացի արյունից և գլխուղեղային հեղուկից : Ընդհանուր առմամբ, նրանց ընդհանուր զանգվածը չափահաս մարդու մոտ հասնում է մի քանի կիլոգրամի , բայց բնականաբար դրանցից ոչ բոլորն են վտանգավոր առողջության համար , իսկ որոշները նույնիսկ օգտակար են :    Վիրուսները, որոնք նունպես առաջացնում են ինֆեկցիաներ ,ավելի հազվադեպ քան բակտերիաները , ավելի կատարելագործված միկրոօրգանիզմներ են , ավելի բարդ սխեմայով են գործում։ Ամենակարևոր բանը, որ պետք է իմանալ հակաբիոտիկների մասին , այն է, որ դրանք անկարող են վիրուսների դեմ և պայքարում են միայն բակտերիաների , մի քանի տիպի մակաբույծների և սնկային ինֆեկցիաների դեմ :Մրսածությունը , գրիպը , բրոնխիտը եվ շատ այլ հիվանդություններ , որոնք մարդիկ այդպես սիրում են բուժել հակաբիոտիկներով , ավելի հաճախ ունեն վիրուսային բնույթ և շատ հազվադեպ բակտերիալ :
 Ե՞րբ օգտագործել
 Հաճախ հարբուխային հիվանդությունները ցանկացած դեմքում տևում են ընդամենը 1-2 շաբաթ և միակ միջոցը ախտանիշների վերացումն է : Բայց երբեմն բակտերիալ ինֆեկցիաների դեպքում որոշակի պայմաններից ելնելով կարող է նշանակել հակաբիոտիկներ :Վիրուսային և բակտերիալ հիվանդությունները միմյանցից տարբերելն այնքան էլ հեշտ չէ , երբեմն նույնիսկ առաջանում է լաբարատոր հետազոտությունների անհրաժեշտություն , օրինակ անհնար է որոշել թե ինչից է առաջացել կոկորդի ցավը միայն այն նայելով , դրա պատճառ կարող է հանդիսանալ վիրուսը , օդում գտնվող գրգռող ֆակտորները և բակտերիալ ինֆեկցիաները :Միայն վերջինի առկայության դեպքում է նշանակվում հակաբիոտիկներ, այդ թվում, որպեսզի կանխվի ռևմատիզմի զարգացումը և սրտի արատը: Ավելի հաճախ բակտերիալ բնույթ կրում են միզապարկի , մաշկային ինֆեկցիաները , պնեվմոնային և որոշ ականջային ինֆեկցիաներ :
       Կ ողմնա կի  ա զդեցություն
Եթե  հակաբիոտիկները  ընդունենք բժշկի ցուցումներին խիստ  հետևելով ,ապա կողմնակի ազդեցությունների   զարգանալու հավանականությունը   հասնում  է նվազագույնի : Այնուամենա յնիվ   կողմանակի ազդեցություններ կարող են զարգանալ: Հակաբիոտիկները  պա յքարում են  ոչ  միա յն   այն   բակտերիա ների  դեմ ,որոնք ա յդ պահին առաջա ցրել ախտաբանական վիճակը ,այլ նաև հարվածի  տակ  են   հայտնվում  նաև  նրանք,որոնք  ոչ մի կերպ  չեն  ցուցաբերում  իրենց, և  ապրում  են  մարդու օրգանիզմում : Սրա հետևանքով   հիվանդի  մոտ   կարող  են  առաջանալ տարբեր  կողմնակի   ազդեցություններ: Չնայա ծ  նրանք  կախվա ծ  են  օրգանիզմի անհատական  հատկանիշներից, և հակաբիոտիկների      տեսակներից ,կան  այնպիսինները,որոնք  հանդիպում  են  մյուսներից   հաճախակի:
1.Հակաբիոտիկ- ասոցիացվա ծ  դիարեա.   
Եթե  այն   ընթանում  է  ծա նր, կղանքում  արյուն  է առաջանում , այդ        ամենը  ուղեկցվում  է  ստամոքսային   ջղաձգումներով,
փսխումով, ապա   անհրա ժեշտ   է դիմել բժշկի,  որը  կնշանակի  բուժում:
2.Հեշտոցային    դռոժա յին    վարակներ,   կամ     բերանի    խոռոչի                 լորձաթաղանթի կանդիդոզ : Candida  albicans  դռոժա յին  սունկը  նորմա յի մեջ է գտնվում ,բերա նի խոռոչում, ստամոքսաղիքա յին  համակարգում, մաշկի  վրա, հեշտոցում  և  չի առաջացնում   ոչ մի  հիվա նդություն : Բայց  այդ  բակտերիաների  ոչնչա ցումից և  հակամա րտությա ն   իջեցումից    այն  կարող  է  աճել:
3.Տոքսիկ  էպիդերմա յին  նեկրոլիզ: Դա   հազվադեպ  , բա յց  լուրջ               ալերգիկ  ռեակցիա   է,ա յն  արտահայտվում  է  մաշկի և  լորձաթաղանթների  ծանր  վնասվա ծքներով:
4.Ներարկման  տեղում  ռեակցիա   (Կարմրություն , ցան , փքվածություն),անոթա յին  բորբոքում՝ ֆլեբիտ:
              Անվտանգության  տեխնիկա 
Որպեսզի  չվնասենք  ինքներս  մեզ  և  մեր  շրջապատը , հակաբիոտիկները   պետք է  ընդունել հետևյալ  կանոնների համաձա յն :
1. Չի  կա րելի  ընդհատել  հակաբիոտիկների  ընդունումը  այնքան          ժամանակ ,քանի  դեռ  չեք  ընդունել  ողջ  կուրսը:
2.Չի  կա րելի  ընդունել հակաբիոտիկներ առանց  լուրջ  նախանշա նների (Պրոֆիլակտիկա յի համար, վարակիչ  հիվանդությունների ժամանակ   ) :  3.Չի  կարելի  ինքնակամ   ընդունել  հակաբիոտիկներ,որոնք  նշանակվել էին  նախորդ   տարում , կամ  էլ նշանակվա ծ են   ուրիշներին <<հենց  նույն  նախանշաններով>>: Հիվա նդությունները  ինչպ ես  օրգանիզմի      անհատական  ռեակցիաները  դեղերի ընդունման   ժամանակ  կարող  են  խիստ    տարբեր  լինելԸնտրությունը  ամեն  դեպքում  պետք  է կատարի  բժիշկը :
4.Չի  կարելի  ընդունել  հակաբիոտիկները  ալկոհոլի  հետ   միասին: Դա   կարող  է  հանգեցնել տհա ճ ռեակցիաների  (շնչահեղձություն , գլխացավ, սրտխփոց  երբեմն  նա  և   ցնցումներ,սրտխառնոց ):
Վերջում ուղղակի հիշեք,որ հակաբակտերիալ դեղ նշանակում է բժիշկը հաշվի առնելով հիվանդի տարիքը,սեռը,ուղեկցող բարդությունների առկայությունը,ախտաբանական վիճակը առաջացնող բակտերիան, վերջինիս զգայնությունը հակաբակտերիլա դեղերի նկատմամբ  և այլն:
     ԱՌՈՂՋ ԵՂԵՔ....