9.02.2015

Դիսֆլատիլ:Օգնություն գազերի դեմ պայքարում

Նկարագրություն
Անթափանց սպիտակավուն ներընդունման համար կաթիլներ անանասի համով:
Բաղադրությունը
1 մլ պրեպարատը պարունակում է 40 մգ սիմետիկոն, 1 մլ համարժեք է 24-30 կաթիլին:
Ազդեցության մեխանիզմը
Դիսֆլատիլի ակտիվ կոմպոնենտը հանդիսացող սիմետիկոն հանդիսանում է ոչ տոքսիկ միացություն ու օժտված է մակերեսային ակտիվությամբ  և փրփրամարիչ հատկությամբ: Շնորհիվ իր ֆիզ-քիմիական իներտ հատկության սիմետիկոնը տոքսիկ չէ և չի ներծծվում ստամոքս-աղիքային տրակտի լորձաթաղանթով: Սիմետիկոնը վերացնում է գազերի առաջացում փոփոխելով դրանց մակերեսային ակտիվությունը և ճնշելով նրանց հնարավոր առաջացումը:
Ցուցումները
 Շնորհիվ այս հատկության սիմետիկոնը ցուցված է ստամոքս-աղիքային համակարգում գազերի առաջացման դեմ պայքարում, ինչպես նաև որովայնափքանքի ժամանակ այդ թվում հետվիրահատական, աէրոֆագիայի ժամանակ: Բժշկի ցուցումով հնարավոր է դեղի ընդունումը կապված մի շարք գործիքային հետազոտությունների անցկացման հետ:
Հակացուցված է
Աղիքային անանցելիության ժամանակ հատկապես երբ այն ուղեկցվում է փսխումով այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Պրեպարատի նկատմամբ բարձացած զգայնության դեպքում ալերգիա:
Ընդունման կարգը
Մեծահասակները  25-50 կաթիլ ամեն ուտելուց հետո և քնելուց առաջ  օրը 3-5 անգամ:
Դպրոցական հասակի  երեխաները 15-20 կաթիլ ամեն ուտելուց հետո և քնելուց առաջ  օրը 3-5 անգամ:
Նորածինները և մինչև 6 տարեկան երեխաները 10-15 կաթիլ օրը 2-3 անգամ ուտելու ժամանակ կամ հետո:
Ցանկալի է դեղը ընդունելոց հետո ոչ մեծ քանակության հեղուկի ընդունումը:
Կողմանկի ազդեցությունները
քանի որ սիմետիկոնը չի ներծծվում ստամքոս- աղիքային  տրակտից այն համարվում անվտանգ դեղ, հազվադեպ կարող են հանդիպել ալերգիկ երևույթներ` քոր, կարմրություն,ցան:
Առողջ եղեք….

Կայքից մեջբերումներ անելիս պարտադիր է նշել հղումը:

8.16.2015

Ջերմիջեցնող միջոցների ընդունման կարգը և հակացուցումները

Դեղի անվանումը
Օրեկան բարձրագույն դեղաչափը
Դեղի ընդունումը հղիության և կրծքով կերակրման ժամանակ
Դեղի ընդունումը երեխաների կողմից
Հակացուցումները
Պարացետամոլ
60 մգ/կգ
Թույլատրվում է
3 ամսեկանից սկսած, մանկաբույժի նշանակմամբ 1ին ամսեկանից
Լյարդի և երիկամների ծանր ախտահարումներ, ալկոհոլիզմ, արյան հիվանդություններ ՝ արտահայտված անեմիա, , պրեպարատի նկատմաբ գերզգայնության ՝ ալերգիայի դեպքում
Իբուպրոֆեն
30 մգ/կգ
Խիստ ցուցումով
3 ամսեկանից սկսած բժշկի խիստ հսկողությամբ
Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, բրոնխիալ ասթմայի, լյարդի ծանր ախտահարումների, պրեպարատի նկատմաբ գերզգայնության ՝ ալերգիայի դեպքում
Ացետիլսալիցիլաթթու
Կամ ասպիրին
60 մգ/կգ
Հակացուցված է
Սկսած 15 տարեկանից
Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, բրոնխիալ ասթմայի, լյարդի և երիկամների ծանր ախտահարումների,շաքարային դիաբետի  պրեպարատի նկատմաբ գերզգայնության ՝ ալերգիայի դեպքում

7.24.2015

Ախտանշանների առցանց որոնում. Լավագույն 10-յակը, ինչպե՞ս զգուշանալ





   Ինտերնետ հասանելիության մեծացման զուգընթաց մեծացել է սեփական առողջական խնդիրները առցանց լուծել փորձող մարդկանց թիվը: Գիտական եզրույթաբանությունը սա կոչում է  ինքնախտորոշում և ինքնաբուժում: Գործնական առումով հենց ինքնաբուժումն է առնչվում առողջության հետ, սակայն ինքնախտորոշումը, որը առավել հաճախ լինում է սխալ կամ ոչ ամբողջական, ունի առավել առանցքային դեր: Մարդիկ ձեռք են բերում նման վարք բժիշկների հանդեպ անվստահության , ցածր կենսամակարդակ ունենալու, հոգեբանական բարդույթների, ծուլության և այլ բազմազան պատճառներով:
             * "Հարցումների համաձայն ԱՄՆ բնակչության երրորդ մասը առողջական խնդիրների պարզաբանման նպատակով պարբերաբար օգտվում են առցանց գործիքներից, որը  հաստատում է այս խնդրի բացարձակ սոցիալական չլինելը: Ինչպես նաև շրջահոսելի  բժշկական  խորհուրդներ առաջարկող առցանց գործիքներից օգտվողների թիվը վերջին երկու տարում աճել է մի քանի անգամ:"

     Որքան էլ տեղեկացնել ազգաբնակչությանը, համոզել նրանց հրաժարվել նման վտանգավոր սովորությունից, միևնույն է, երևույթը վերացնել անհնար է: Ուստի առավել ճշմարիտ է ուղղորդել նրանց օգտվելու առավել հավաստի և փորձված աղբյուրներից: Այս աղբյուրները իրենց ճշգրտությունը ապացուցել են տարիների ընթացքում և հուսով ենք, որ ձեզ նույնպես կօգնեն:   Մենք ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ նման աղբյուրները չեն կարող փոխարինել բժիշկներին և հետազոտման մեթոդներին` մենք ընդամենը ուղղորդում ենք ձեզ դեպի  առավել վստահելի  աղբյուրներ:
   Այս հրապարակումները նախատեսված են իրազեկման համար և ձեզ հորդորում ենք սեփական առողջությանը առավել լուրջ վերաբերվել և այն վստահել մասնագետներին: 
   
               *    "Այս գործիքների հավաստելիությունը ստուգվել է փորձնական ճանապարհով` միանգամայն գիտական մեթոդներով, իսկ հետազոտության արդյունքները հրապարակվել են հանրահայտ BMJ-(British Medical Journal) Բրիտանական բժկական հանդեսում: Հետազոտվել են 23 առցանց որոնող համակարգեր, օգտագործելով 45 ստանդարտացված հիվանդության պատկերներ, որոնք դասակարգվել են հազվադեպ-հաճախակի և  ցածր վտանգավոր-կյանքին վտանգ սպառնացող չափանիշների տարբեր արժեքներով:"
        


1.     Symcat – 71%  հավաստելի ախտորոշման և խորհուրդների դասակարգման մեջ
 
Այս հաշվիչը օգտվում է շուրջ 500,000 «հիվանդության պատմություն»-ներից հիվանդության հավանականությունը որոշելու համար: Այն հասանելի է բջջային պլատֆորմներում: 

2.     Isabel – 69% հավաստելի

Isabel-ը Իսաբել Հելթքեյր համակարգչային ախտորոշիչ համակարգեր արտադրող կազմակերպության առողջըպահական որոնողական համակարգն է:


3.     AskMD – 68% հավաստելի

 AskMD-ն պատկանում է Sharecare առողջապահական սոցիալական ցանցին:



4.     DocResponse – 67% հավաստելի

Այս  համակարգը ստեղծվել և իրագործվում է մի խումբ բիշկների կողմից: Այն առավել հայտնի է որպես առավել հարմարավետ համակարգ  օգտատերերի համար:


5.     iTriage – 64% հավաստելի

iTriage-ը և՛ ախտանշանների ստուգման համակարգ է,  և՛ «սանիտարալուսավորչական» գործիք, որը թույլ է տալիս նաև ծանոթանալ սեփական առողջության մասին տեղեկատվությանը: Այն հասանելի է նաև բջջային պլատֆորմներում:


6.     Mayo Clinic – 59% հավաստելի



7.     FamilyDoctor – 56% հավաստելի
FamilyDoctor-ը հանդիսանում է ԱՄՆ-ի ընտանեկան բժիշկների ակադեմիայի առողջապահական գործիքը:


 8.     Healthline – 53% հավաստելի

Healthline-ը ղեկավարվում է առողջապահության փորձառու մասնագետների կողմից, ովքեր արհեստավարժ լեզվագետների հետ միասին, փորձում են օգնել մարդկանց գտնելու հիվանդության ճառավել հավանական ախտորոշումը` արտահայտված առօրյա լեզվով: 


9.     HMS Family Health Guide – 52% հավաստելի

The HMS Family Health Guide-ը ախտորոշման որոնման գործիք է, մատուցված Հարվարդի  բժշկական դպրոցի կողմից: 

10. WebMD – 51% հավաստելի

WebMD-ը թույլ է տալիս որոնել իրենց ախտանիշները, ստանալ խնդրին վերաբերվող տեղեկատվություն և պատրաստել զեկույց բժկին ուղարկելու համար: Այն հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով: 


Աղբյուրը` PharmacyTimes

Արդյունավետ միջոց մաշկի վնասվածքների վերականգման համար: Բեպանտեն

Ակտիվ բաղադրամասն է դեկսպանտենոլ 50 մգ :
Ոչ ակտիվ բաղադրամասը կրեմի դեպքում  D, L  պանտոլակտան, ֆենոքսիէթանոլ, ամֆիզոլ K, մազի դեպքում վոսկ, պարաֆին, պրոտեգին X:
Ազդեցությունը ՝ դեկսպանտենոլը մաշկում վերածվում է պանտոտենաթթվի, վերջինս հանդիսանում է կոէնզիմ A-ի գլխավոր կոնպոնենտը, որից սինթեզվում է ացետիլկոէնզիմ A, որն էլ նպաստում  էպիթելի և լորձաթաղանթների վնասված հատվածների վերականգնամը: Դեկսպանտենոլը ավելի լավ է ներծծվում քան պանտոտենաթթուն, կապվում է B-գլոբուլինի և ալբումինի:
 Ցուցված է մաշկի փոքր վնասվածքների վերականգնման, թեթև այրվածքների բուժման, մաշկի վերականգնմանը ֆոտո-, ռադիո-, Ում ճառագայթների ազդեցությունից, քրոնիկ խոցերի, կորտիկոստերոիդներով բուժման ժամանակ, տակդիրներ օգտագործող երեխաների մաշկի խնդիրների վերացնելու, կերակրող մայրերի պտուկների ճաքերի վերացման համար, ճաքող և չոր մաշկի մշակման համար: Օգտագործում են օրվա մեջ մեկ և ավել անգամ կախված անհրաժեշտությունից:
Կողմնակի ազդեցություններ կարող են լինել ալերգիկ ռեակցիաները՝ ցան, կարմրություն, կոնտակտային դերմատիտ:
 Հակացուցված է որևէ կոմպոնենտի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի դեպքում:
Առողջ եղեք….

Կայքից կամ նյութերից մեջբերումներ անելիս հղում պարտադիր է նշել:



6.22.2015

Տերաֆլեկս: Աճառների պաշտպանության լավագույն միջոցներից մեկը

Բաղադրությունը
Ակտիվ բաղադրամասերն են հանդիսանում գլյուկոզամին հիդրոքլորիդը 500 մգ  և խոնդրեոտին սուլֆատը 400 մգ: Պարունակում է նաև ստեարինաթթու 10 մգ, մագնեզիումի ստեարինատ 5 մգ, մանգանի սուլֆատ 1 մգ ոչ ակտիվ բաղադրամասերը:
Նկարագրությունը
Սպիտակ փոշին լցված է կարծր ժելատինային պատիճներում:
Ազդեցության մեխանիզմը
Գլյուկոզամին հիդրոքլորիդը ուժեղացնում է աճառային հյուսվածքի սինթեզը և ապահովում է նրա ոչ սպեցիֆիկ պաշտպանումը վնասող գործոններից: Մյուս պաշտպանիչ ազդեցությունը գլյուկոզամինի հանդիսանում է աճառային հյուսվածքի պաշտպանումը ոչ ստերոիդ հակաբորբոքային և գլյուկոկորտիկոիդ դեղերի կողմնակի էֆեկտներից, ցուցաբերում է նաև հակաբորբոքայի էֆեկտ: Խոնդրեոտին սուլֆատը հանդիսանում է լրացուցիչ գործոն աճառային հյուսվածքի սինթեզի գործում: Նպաստում է հիալուրոնաթթվի, պրոտեոգլիկանների և II տիպի կոլագենի սինթեզին: Ըկճում է աճառային հյուսվածքը քայքայող ֆերմենտների՝ հիալուրոնիդազա, էլաստազա ֆերմենտների ակտիվությունը: Այս պրեպարատի ընդունման  ժամանակ նվազում են հիվանդությունների սիմպտոմների արտահայտվածությունը և ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի նկատմամբ պահանջը:  
Ցուցված է
Հոդերի և ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունների ժամանակ, օստեարթրոզ I-III աստիճանի , օստեոխոնդրոզ:
Հակացուցված է
Դեղի կոմպոնենտներից որևէ մեկի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի, երիկամների ծանր քրոնիկական հիվանդության,ֆենիլկետոնուրիայի, հղիության, կրծքով կերակրման դեպքում, մինչ 15 տարեկան երեխաներին:
Զգուշությամբ ընդունել
Շաքարային դիաբետի, բրոնխիալ ասթմայի, արյունահոսություններին հակվածության դեպքում:
Կողմնակի ադեցությունները են
Ցավ էպիգաստրալ շրջանում, վքնածություն մեթիորզմ,դիարեյա, փորկապություն, գլխացավ, գլխապտույտ,ալերգիկ ռեակցիաններ:
Ընդունման կարգը
Առաջին 3 շաբաթվա ընթացքում ընդունել 1 պատիճից օրը 3 անգամ, այնուհետ 1 պատիճից օրը 2 անգամ: Բուժման կուրսի տևողությունը սովորաբար կազմում է 3ից 6 ամիս:Պրեպարատի հետագա ընդունման մասին որոշում կայացնում է բժիշկի ելնելով պացիենտի յուրահատկություններից:
Առողջ եղեք…..

Կայքից կամ նյութերից մեջբերումներ կատարելիս պարտադիր է նշել հղումը:

6.18.2015

ԼԻՆԵԿՍ: Օգնություն խագարված աղիքային միկրոֆլորային դեպքում

ԼԻՆԵԿՍ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Լինեկս դեղապատիճը պարունակում է ոչ քիչ քան 1,2·107 կենդանի լիոֆիլացված կաթնաթթվային բակտերիաներ՝ Օժանդակ նյութեր ՝ լակտոզա, դեկստրիմ, տիտանի երկօքսիդ, ժելատին և այլն:
ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Շնորհիվ լակտոբակտերիանների պարունակությանը նպաստում էաղիների նորմալ միկրոֆլորայի կարգավորմանը: Լինեկսը ազդելով աղիների pH-ի վրա այն շեղում է դեպի թթվային կողմը այսպիսով ակտիվազրկելով պաթոգեն բակտերիաները և նպաստելով մարսողական ֆերմենտների բնականոն գործընթացին: Մասնակցում է B խմբի վիտամինների, K, C վիտամինների սինթեզին, մասնակցում լեղաթթվի մետաբոլիզմին, սինթեզում է հակաբակտերիալ ակտիվությամբ նյութեր, մեծացում են օրգանիզմի դիմադրողականությունը:
ՑՈՒՑՎԱԾ Է
Դիսբակտերիոզի կանխարգելման և բուժման համար:
ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է
Պրեպարատի և/կամ նրա կոմպոնենտներից որևէ մեկի նկատմամբ գերզգայնության դեպքում:
ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շատ հազվադեպ ալերգիկ ռեակցիայի դրսևորումներ:
ԱՅԼ ԴԵՂԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լինեկսը կարելի է միաժամանակ ընդունել այլ պրեպարատների հետ այդ թվում հակաբիոտիկների և քիմիոթերապեվտիկ միջոցերի հետ:
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Դեղապատիճը ընդունում են հաց ուտելուց հետո փոքր քանակությամբ ջրով:
Մինչև 3 տարեկան երեխաները և այն անհատները ովքեր չեն կարող կուլ տալ պատիճը,պետք է  բացեն պատիճը պարունակությունը գդալի մեջ լուծեն փոքր քանակությամբ հեղուկում ընդունեն:
Մինչև 2 տարեկան երեխաները  1 պատիճից  օրը  3 անգամ:
2-12 տարեկան երեխաները 1-2 պատիճ օրը 3 անգամ:
12 տարեկանից մեծ երեխաները և մեծահասակները 2 պատիճից օրը 3 անգամ:
ՀԱՏՈՒԿ  ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Լինեկսը չի կարելի խմել տաք ջրով: Եթե կղանքում կան արյան հետքեր, եթե մարմնի ջերմաստիճանը գերազանցում է 38 C, եթե դիարեն տևում է 2 օրից ավել ուղեկցվելով որովայնում ցավով,մարմնի կորստով, եթե կա քրոնիկական հիվանդություններ ապա լինեկսի ընդունումից առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ:

ԱՌՈՂՋ ԵՂԵՔ….. 
Կայքից կամ նյութերից մեջբերումներ կատարելիս պարտադիր է նշել հղումը: