11.24.2014

Ռելիֆ մոմիկների մասին ինֆորմացիա

                                                 
Ռելիֆ մոմիկներ
Ակտիվ բաղադրամասը`
ֆենիլէֆրին հիդրոքլորիդ 5մգ,
Շնաձկան լյարդի յուղ 30 մգ:
Ֆենիլէֆրին հիֆրոքլորիդը հանդիսանում է  ադրենոմիմետիկ,առաջացնելով անոթների սեղմում վերացնում է էքսուդացիայի դրսևորումները թութքի և անոռեկտալ հատվածի այլ հիվանդությունների ժամանակ:Շնաձկան լյարդի յուղը ունի տեղային հակաբորբոքակին,հեմոստատիկ,վերքը լավացնող և իմունոմոդուլյատոր հատկություն:
Ցուցված է թութքի,անալային հատվածում ճաքերի, էրոզիայի,միկրովնասվածքների սիմտոմատիկ  բուժման համար:
Օգտագործվում է ուղիղ աղքային,մեկական մոմիկ օրը 4 անգամ:Մինչև 12 տարեկան երեխաների օգտագործումը միայն բժշկի նշանակմամբ:
Կողմակի էֆեկտները հանդիպում են հազվադեպ` գերարյունություն, այրոց,մաշկային ցան:
Հակացուցումներ են` բարձր զգայնություն պրեպարատի որևէ կոնպոնենտի նկատմամբ(ալերգիա),թրոմբոէմբոլիա,գրանուլոցիտոպենիա:  7 Օրվա ընթացքում թերապեֆտիկ էֆեկտի  բացակայության կամ անալային արունահոսության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:Խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության,կրծքով կերակրման ժամանակ, զգուշությամբ շաքարային դիաբետի,զարկերակային գերճնշման,հիպերթիրեոզի,վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ(խորհրդակցել բժշկի հետ):
Պրեպարատը չպետք է օգտագործել  ՄԱՕ արգելակիչների, հակադեպրեսանտների,հակագերճնշումային պրեպարատների հետ միաժամանակ:Բաց է թողնվում առանց դեղատոմսի:

Առողջ եղեք....

1 комментарий:

  1. Wynn Las Vegas and Encore Hotel and Casino - JTM Hub
    With a stay at 성남 출장안마 Wynn Las Vegas and Encore in Las Vegas (Las Vegas Strip), youll be steps from 김해 출장샵 Fashion Show Mall 전라북도 출장샵 and 김천 출장안마 3 minutes by foot 인천광역 출장안마 from Fashion

    ОтветитьУдалить